«Պորտուգալիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3102 բայտ ,  2 տարի առաջ
[[1756|1756 թվականին]] [[Եվրոպա|Եվրոպայում]] բռնկվում է հերթական խոշոր ռազմական հակամարտությունը, որը պատմությանն առավել հայտնի է [[Յոթնամյա պատերազմ]] անվանումով։ Այս պատերազմում Պորտուգալիան սատարում էր իր վաղեմի դաշնակից [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիային]], իսկ դրակից [[Իսպանիա|Իսպանիան]]՝ [[Ֆրանսիայի թագավորություն|թագավորական Ֆրանսիային]]։ 1763 թվականին իսպանական բանակը գրավում է Պորտուգալիայի տարածքը, սակայն մեկ տարի անց կողմերի միջև կնքվում է հաշտության համաձայնագիր։ Արդյունքում՝ Պորտուգալիան [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիայի]] և Մեծ Բրիտանիայի հետ միասին ճանաչվում է որպես հաղթանակած կողմ և վերականգնվում է նախապատերազմյան ստատուս քվոն։
 
=== Նապոլեոնյան դարաշրջան և Բրազիլիայի կորուստ ===
19-րդ դարի առաջին տասնամյակը նշանավորվում է Նապոլեոնյան Ֆրանսիայի վերելքով։ 1804 թվականին Նապոլեոն Բոնապարտը կատարում է ազգային հեղաշրջում և ընտրվում Ֆրանսիայի կայսր՝ միաժամանակ նաև ցմահ կոնսուլ։ 1807 թվականի աշնանը Պորտուգալիա ներխուժելու նպատակով ֆրանսիական զորքերը տեղափոխվեցին Իսպանիա։ Նապոլեոնը հավակնում էր գրավել Պորտուգալիան՝ վերջինիս դաշնակից Մեծ Բրիտանիայի դիրքերը անդրծովյան Եվրոպայում խարխյելու նպատակով։ 1807-1811 թվականներին պորտուգալական ուժերը հաջողությամբ պայքար են սկսում իրենց հայրենիք ներխուժած ֆրանսիական բանակի դեմ, իսկ թագավորական ընտանիքն ու պորտուգալական ազնվականությունը՝ այդ թվում և Մարիա I-ը, տեղափոխվում են Հարավային Ամերիկայի պորտուգալական գաղութ հանդիսացող Բրազիլիա։
[[Պատկեր:Portuguese empire 1800.png|մինի|աջից|362x362px|Պորտուգալական Կայսրությունը 1800 թվականին]]
[[1808]]-ին պորտուգալացի ժողովուրդը ապստամբեց [[ֆրանսիա]]կան տիրապետության դեմ։ [[1811]]-ին [[ֆրանսիացիներ]]ը ստիպված հեռացան երկրից։ [[1820]]-ին Պորտուգալիայում սկսվեց բուրժուական հեղափոխություն, որի հիմնական պահանջն էր [[սահմանադրական միապետություն|սահմանադրական միապետության]] հաստատումը։ [[1822]]-ին ընդունվեց լիբերալ սահմանադրություն, նույն տարին [[Բրազիլիա]]ն իրեն անկախ հռչակեց և անջատվեց Պորտուգալիայից։ Սակայն կորտեսների ընդունած առաջադիմական ռեֆորմների զգայի մասը չիրագործվեց լիբերալ բուրժուազիայի երկչոտության պատճառով։ [[1824]]-ին արքայազն Միգել Բրագանսացու շուրջը համախմբված ֆեոդալակղերական տարրերը պետական հեղաշրջում կատարեցին, երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ, որն ավարտվեց սահմանադրականների հաղթանակով։ [[1834]]-ին Միգել Բրագանսացին ստիպված էր հրաժարվել գահից։ Շուտով սահմանադրականների ձախ թևը հանդես եկավ [[1822]]-ի լիբերալ սահմանադրությունը վերականգնելու պահանջով։ [[Լիսաբոն]]ում բռնկվեց ապստամբություն, որը [[1836]]-ին վերածվեց բուրժուական հեղափոխության։ Իշխանության գլուխ անցան ձախ սահմանադրականները կամ սեպտեմբերականները, որոնց [[1842]]-ին դուրս մղեցին աջ սահմանադրականները։ Միավորվելով կղերաֆեոդալական տարրերի հետ, աջ սահմանադրականները կազմեցին արտիստների «Կարտիշտա» պահպանողական կուսակցությունը։ Չարտիստների պարագլուխ գեներալ Կաբրալը հաստատեց ռազմական դիկտատուրա։ [[1846]]-[[1847]]-ի ժողովրդական ապստամբությունը ճնշվեց բանակի և օտար ինտերվենտների օգնությամբ։ [[1851]]-ին խարտիստների ձախ թևից և սեպտեմբերականներից կազմվեց «Ռեջեներադուշ» («Վերածնունդ») կուսակցությունը, որի ղեկավար Սալդանյան [[1851]]-[[1856]]-ին գլխավորեց կառավարությունը, իրականացվեցին մի շարք լիբերալ սահմանափակ ռեֆորմներ, որոշ տնտեսական և ֆինանսական միջոցառումներ, կառուցվեց առաջին երկաթուղին ([[1853]])։ Կապիտալիզմի զարգացման ու պրոլետարիատի քանակի աճի հետ Պորտուգալիայում առաջ եկավ սոցիալիստական շարժում․ [[1875]]-ին ստեղծվեց սոցիալիստական կուսակցությունը։ Միաժամանակ ուժեղացավ հանրապետական շարժումը, ստեղծվեց հանրապետական կուսակցությունը։ XX դ․ սկզբին հանրապետական տրամադրությունները թափանցեցին բանակ և նավատորմ։ [[1910]]-ի բուրժուական հեղափոխությունը վերացրեց միապետությունը։ Պորտուգալիան հռչակվեց հանրապետություն։ Սակայն պահպանվեցին կիսաֆեոդալական ուժեղ մնացուկներ և եկեղեցու զորեղությունը։
 
Նապոլեոնի կողմից Պորտուգալիայի բռնազավթումը սկսովում է դանդաղ և ընթանում մինչև 20-րդ դարի սկիզբը։ 1807 թվականին ֆրանսիացիները գրավեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը և Բրազիլիայում կազմավորվեց ժամանակավոր կառավարություն՝ Ռիո դե Ժանեյրո կենտրոնով։ Վերջինս որոշ ժամանակ անց դարձավ Պորտուգալական կայսրության քաղաքամայրը։ 1815 թվականին Բրազիլիան հռչակվեց թագավորություն, իսկ միապետական Պորտուգալիան միավորվեց վերջինիս հետ՝ ստեղծելով Պորտուգալիայի, Բրազիլիայի և Ալգարվերի պլյուրոնտինենտալ պետությունը։ Ֆրանսիական բռնազավթումը խարխլեց պորտուգալացիների դիրքերը Հարավային Ամերիկայում։ Արդյունքում՝ կիսանկախ Բրազիլիան հաջողություններ գրանցեց քաղաքական, վարչական, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում։ 1815 թվականին Նապոլեոնի հրամանատարության տակ գտնվող ֆրանսիական հեծելագնդերը պարտություն կրեցին յոթերորդ կոալիցիայի երկրների միացյալ բանակին։ Արդյունքում՝ Եվրոպայում իրավիճակը շրջադարձային կերպով փոխվեց և արքայազն Ժուան VI-ը կարողացավ անվտանգ վերադառնալ Լիսաբոն։ Այնուամենայնիվ, պորտուգալական արքունիքը շարունակում էր գործունեություն ծավալել Բրազիլիայում։ 1820 թվականին Պորտույում բռնկվեց լիբերալ հեղափոխություն, որի մասնակիցները պահանջում էին թագավորական ընտանիքի վերադարձը Լիսաբոն։
 
Հեղափոխականների հաղթանակից հետո թագավորը վերադարձավ Լիսաբոն, սակայն նրա որդին՝ Պեդրուն, շարունակեց մնալ Ռիո դե Ժանեյրոյում։ Հաջորդ տարի Պորտուգալիայի կառավարությունը փորձեց Բրազիլիայում վերականգնել գաղութային վարչակարգը, սակայն բրազիլացիներն անդրդվելի էին։ Արքայորդի Պեդրուն կարճ ժամանակահատվածում կարողանում է ստանալ բրազիլական ազդեցիկ խավի մեծամասնության աջակցությունը և նույն տարում Բրազիլիան հռչակում է անկախ պետություն։ Այսպիսով՝ Հարավային Ամերիկայում պորտուգալացիների միակ հենակետը մնում է Հարավային Կիսպլատինան (գտնվում է մերօրյա Ուրուգվայի տարածքում): Բրազիլիայի միջազգային ճանաչման գործընթացն ավարտվում է 1825 թվականին՝ երբ Պեդրու I-ը հորից թագ է ստանում։ Այնուամենա կորտեսների ընդունած առաջադիմական բարեփոխումների զգայի մասը չիրագործվեց լիբերալ բուրժուազիայի երկչոտության պատճառով։
 
Հաջորդիվ սկսվում է Պորտուգալիայի պատմության լիբերալ պատերազմների շրջափուլը։ [[1820]] թվականին Պորտուգալիայում սկսվում է բուրժուական հեղափոխություն, որի հիմնական պահանջն էր [[սահմանադրական միապետություն|սահմանադրական միապետության]] հաստատումը։ [[1824]] թվականին արքայազն Միգել Բրագանսացու շուրջը համախմբված ֆեոդալակղերական տարրերը պետական հեղաշրջում են կատարում, երկրում սկսվում է քաղաքացիական պատերազմ, որն ավարտվււմ է սահմանադրամիապետական կարգերի կողմնակիցների հաղթանակով։ [[1834|1834 թվականին]] Միգել Բրագանսացին ստիպված է լինում հրաժարվել գահից։ Շուտով սահմանադրականների ձախ թևը հանդես է գալիս նախկինում ընդունված լիբերալ սահմանադրությունը վերականգնելու պահանջով։ [[Լիսաբոն]]ում բռնկվում է հերթական ապստամբությունը, որը [[1836|1836 թվականին]] վերածվում է խոշոր բուրժուական հեղափոխության։ Իշխանության գլուխ է անցնում ձախ սահմանադրականները կամ սեպտեմբերականները, որոնց [[1842|1842 թվականին]] դուրս են մղում աջ սահմանադրականները։ Միավորվելով կղերաֆեոդալական տարրերի հետ, աջ սահմանադրականները կազմում են արտիստների «Կարտիշտա» պահպանողական կուսակցությունը։ Չարտիստների պարագլուխ գեներալ Կաբրալը հաստատում է ռազմական դիկտատուրա։ [[Պատկեր:Portuguese empire 1800.png|մինի|աջից|362x362px|Պորտուգալական Կայսրությունը 1800 թվականին]]
=== Առաջին աշխարհամարտ և հետպատերազմյան շրջան ===
Պորտուգալիան [[առաջին համաշխարհային պատերազմ]]ին ([[1914]]-[[1918]]) մասնակցեց [[Անտանտ]]ի կողմում՝ [[1916]]-ին պատերազմ հայտարարելով [[Գերմանիա]]յին։ Պորտուգալիայում ուժեղացավ հեղափոխական ու դեմոկրատական շարժումը, [[1919]]-[[1920]]-ին նկատվեց գործադուլային շարժման վերելք։ Տնտեսական և քաղաքական ճգնաժամի աճի պայմաններում [[1926]]-ին երկրում հաստատվեց գեներալ Կարմոնայի բռնատիրական վարչակարգը։ [[1932]]-ին կառավարությունը գլխավորեց Ա․ դի Օլիվեյրա Սալազարը, ով հենվելով կալվածատերերի, ֆինանսիական օլիգարխիայի և եկեղեցական վերնախավի վրա ֆաշիստականացրեց երկիրը, արգելվեցին բոլոր կուսակցությունների գործունեությունը։ Իսպանիայի հեղափոխական պատերազմի ([[1936]]-[[1939]]) ժամանակ Պորտուգալիան աջակցում էր իսպանացի ֆաշիստներին և իտալա-գերմանական ինտերվենտներին։
39 755

edits