«Օսմանյան կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 88.
Բայազետ I-ի օրոք օսմաններն առաջին անգամ մտել են [[Հայաստան]]։ Ենթադրվում է, որ Դարույնքը ի պատիվ սուլթանի, կոչվել է [[Բայազետ]] (այժմ՝ Դողուբայազետ)։ [[Փոքր Հայք]]ում գրավել են Սեբաստիա, Եվդոկիա, Կեսարիա քաղաքները, [[1395]]-[[1396]] թվականին՝ [[Մալաթիա]]ն, թափանցել են [[Մեծ Հայք]]ի սահմանները, [[1397]]-[[1398]] թվականին մտել Կամախ, [[Երզնկա]]։ [[1402]] թվականի [[հուլիս]]ին Անկարայի ճակատամարտում Բայազետ I-ը ծանր պարտություն է կրել [[Լենկթեմուր]]ից (Կաղ Թեմուր), գերվել է իր 2 որդիների հետ և գերության մեջ մահացել։
 
==== Մեհմեդ I և Մուրադ II ====
[[Պատկեր:1526 - Battle of Mohács.jpg|250px|մինի|ձախից|Մոհաչի ճակատամարտը 1526 թ.]]
Բայազետ I-ի գահակալած որդին՝ Մեհմեդ I-ը ([[1413]]-[[1421]] թվականներին), միավորվել է Լենկթեմուրի՝ բեյլիքությունների բաժանած օսմանյան տիրույթները, ճնշել ժողովրդական ընդվզումները։ Մուրադ II-ը ([[1421]]-[[1451]] թվականներին) ամրապնդել է դեռևս [[1361]] թվականին ստեղծված նոր հետևակը, որը կոչվել է ենիչերի ([[թուրքերեն]] է. նշանակում է նոր զորք)։
 
==== Մեհմեդ II ====
 
Մեհմեդ II-ը ([[1451]]-[[1481]] թվականներին), որին օսմանյան տարեգիրներն անվանել են Ֆաթիհ՝ նվաճող, [[1453]] թվականի [[մայիսի 29]]-ին գրավել է [[Բյուզանդիա]]յի մայրաքաղաք [[Կոստանդնուպոլիս]]ը, այն դարձրել է տերության մայրաքաղաքը և վերանվանել [[Ստամբուլ]], իսկ [[Սուրբ Սոֆիա]]յի տաճարը վերափոխել է [[մզկիթ]]ի՝ Այա Սոֆիա անվանումով։ Կոստանդնուպոլսի անկումը նաև բյուզանդական քաղաքակրթության անկումն էր։ [[1459]] թվականին վերջնականապես հպատակվել է [[Սերբիան]]. 200 հազար սերբերի տարել են ստրկության, իսկ նրանց տեղը բնակեցրել մուսուլմաններով։ [[1460]] թվականին հպատակվել է Մորեան, 3 տարի անց՝ Բոսնիան։ [[1476]] թվականին Վալախիան (Վալաքիա) դարձել է կախյալ իշխանություն։
Տող 128.
[[Պատկեր:Szigetvar 1566.jpg|250px|մինի|ձախից|Օսմանցիները ճակատամարտի ժամանակ, 1566 թ.]]
 
==== Սելիմ III ====
Սելիմ III սուլթանը ([[1789]]-[[1807]] թվականներին) ռազմական հզորությունը վերականգնելու նպատակով փորձել է անցկացնել մի շարք բարեփոխումներ (հայտնի է «նիզամ-ի ջեդիդ» անունով), որոնք անհաջողության են մատնվել։ [[1806]]-[[1812]] թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո [[Բեսարաբիա]]ն ազատագրվել է թուրքական լծից, [[Սերբիա]]ն, [[Մոլդովա]]ն և Վալախիան ստացել են ներքին ինքնավարություն ([[1813]] թվականին Սերբիայում վերահաստատվել է թուրքական տիրապետությունը)։ [[1821]] թվականին բռնկվել է հույների ապստամբությունը։ [[1830]] թվականին [[Հունաստան]]ը հռչակվել է անկախ պետություն։ [[1828]]-[[1829]] թվականի ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և [[Ախալցխա]]ն ու [[Ախալքալաք]]ը։ [[1830]]-ական թվականներին Եգիպտոսի Մուհամմեդ Ալի փաշայի հետ ընդհարումից հետո ուժեղացել է Թուրքիայի կախումը եվրոպական տերություններից։
 
Տող 139.
[[Պատկեր:Vienna Battle 1683.jpg|250px|մինի|աջից|1683 թ. Վիեննայի պաշարումը]]
 
==== Աբդուլ Ազիզ և Համիդ II ====
[[1865]] թվականին թուրք մտավորականները Կոստանդնուպոլսում հիմնել են «Նոր օսմաններ» գաղտնի քաղաքական կազմակերպությունը, որի նպատակը սահմանադրական միապետություն ստեղծելն էր և կայսրությունը տրոհումից փրկելը։ [[1876]] թվականի [[մայիս]]ին պալատական հեղաշրջման հետևանքով Աբդուլ Ազիզը ([[1861]]-[[1876]] թվականներին) գահընկեց է արվել, ձևավորվել է կառավարություն «Նոր օսմանների» պարագլուխներից՝ Միդհաթ փաշայի գլխավորությամբ, որը պետական և հասարակական գործիչ Գրիգոր Օտյանի հետ կազմել է Թուրքիայի առաջին սահմանադրությունը։ [[1876]] թվականին Աբդուլ Համիդ II-ը ([[1876]]-[[1909]] թվականներին) հարկադրաբար ընդունել է սահմանադրությունը, սակայն [[1878]] թվականին չեղյալ է հայտարարել այն, ցրել պառլամենտը և հաստատել միահեծան իշխանություն։
[[1877]]-[[1878]] թվականի ռուս-թուրքական պատերազմում Թուրքիան պարտվել է։ Ռուսական բանակի կազմում կռվել են նաև հայ կամավորական ջոկատներ։ Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրով ([[1878]] թվական, [[փետրվար]]) [[Բուլղարիա]]ն ազատագրվել է թուրքական լծից, իսկ պայմանագրի 16-րդ հոդվածով օսմանյան կառավարությունը պարտավորվել է մինչև ռուսական զորքերի հեռանալը հայկական նահանգներում կատարել բարենորոգումներ։ Եվրոպական տերությունները, համարելով որ [[Սան Ստեֆանո]]յի պայմանագրով տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերն ուժեղանում են, պահանջել են այն վերանայել [[Բեռլին]]ի վեհաժողովում ([[1878]] թվական, [[հունիս]])։ Բեռլինի պայմանագրով ճանաչվել է Սերբիայի, [[Ռումինիա]]յի, [[Չեռնոգորիա]]յի անկախությունը, Հյուսիսային Բուլղարիան դարձել է Թուրքիային վասալ իշխանություն, իսկ Հարավային Բուլղարիան՝ նահանգ Թուրքիայի կազմում՝ Արևելյան Ռումելիա անվանմամբ։ Ռուսաստանին են անցել [[Կարս]]ը, [[Արդահան]]ը և [[Բաթում]]ը։ Պայմանագրի 61-րդ հոդվածով հայկական նահանգներում բարենորոգումների անցկացման հսկողությունը հանձնարարվել է տարբեր շահեր հետապնդող 6 տերությունների, որի հետևանքով խափանվել է բարենորոգումների իրագործումը։ Արևմտյան Հայաստանի ազատագրման հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտել է որպես Հայկական հարց։