«Պորտուգալիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 150.
 
=== Պոմբալինյան ժամանակաշրջան և Լուսավորություն ===
[[image:O_marques_de_pombal,_conde_de_Oeiras.jpg|256x256px|մինի|Սեբաստիան Ժոզե դի Կարվալյու ի Մելուն]][[1738|1738 թվականին]] [[մարքիզ]] [[Սեբաստիան Ժոզե դի Կարվալյու ի Մելու|Սեբաստիան Ժոզե դի Կարվալյու ի Մելուն]] սկսում է իր [[Դիվանագիտություն|դիվանագիտական գործունեությունը]]՝ դառնալով Պորտուգալիայի դեսպանը [[Լոնդոն|Լոնդոնում]], իսկ որոշ ժամանակ անց նաև [[Վիեննա|Վիեննայում]]։ Պորտուգալիայի թագավոր [[Ժուան V|Ժուան V-ի]] կինը՝ [[Մարիա Աննա Ավստրիացի|Մարիա Աննա Ավստրիացին]], սիրում էր Մելուիին և հենց այդ պատճառով էլ ավստրիացի թագուհին կազմակերպում է մարքիզ Սեբաստիանի ամուսնությունը Ավստրիայի մարշալ [[Լեոպոլդ Յոզեֆ|Լեոպոլդ Յոզեֆի]] դստեր հետ։ Այս ամենը դուր չի գալիս [[Պորտուգալիայի թագավորություն|Պորտուգալիայի թագավոր]] Ժուանին և նա [[1749|1749 թվականին]] Մելուին ետ է կանչում [[Լիսաբոն]]։ Հաջորդ տարի՝ [[1750|1750 թվականին]], Ժուանը մահանում է, իսկ Պորտուգալիայի թափուր գահը զբաղեցնում է արքայազն Յոզեֆը, ով օծվելով թագավոր ստանում է Յոզեֆ I անվանումը։ Նորընտիր միապետը իր կառավարման հենց առաջին տարում Մելուին նշանակում է արտաքին գործերի նախարար։[[image:O_marques_de_pombal,_conde_de_Oeiras.jpg|281x281px|մինի|Սեբաստիան Ժոզե դի Կարվալյու ի Մելուն|ձախից]]

Կարճ ժամանակահատվածում Մելուն կարողանում շահել թագավորի վստահությունը, որի արդյունքում էլ նա ստանում է պետական գործերին միջամտելու ավելի մեծ լիազորություններ։ [[1755 թվական|1755 թվականին]] Սեբաստիան Մելուն դառնում է վարչապետ։ Լոնդունում դեսպան լինելու տարիներին Մելուն տպավորվում է [[Մեծ Բրիտանիայի տնտեսություն|բրիտանական տնտեսական հաջողություններով]] և վերադառնալով հայրենիք հաջողությամբ նմանատիպ քաղաքականություն է իրականացնում Պորտուգալիայում ևս։ Նախ և առաջ Մելուն արգելում է ստրկությունը Պորտուգալիայում և [[Պորտուգալիայի հնդկական գաղութ|Հնդկաստանի պորտուգալական գաղութներում]], ստեղծում է կանոնավոր [[բանակ]] և [[նավատորմ]], ավարտում է [[Կոիմբրայի համալսարան|Կոիմբրայի համալսարանի]] շինարարական աշխատանքները և ավարտին է հասցնում Պորտուգալիայում տարածված տարբեր [[Աղանդավորություն|քրիստոնեական աղանդների]] դեմ իր նախնինների պայքարը։ Սակայան Սեբաստիանի բարեփոխումներն առավելապես ունեին տնտեսական և ֆինանսական բնույթ։ Նա երկրի խոշոր քաղաքներում բացեց մի շարք ընկերություններ և գիլդիաներ՝ երկրում առևտրային գործունեությունը համակարգելու համար։ Հենց այս ժամանակահատվածում էլ ստեղծվում է [[Պորտվեյն|«Պորտվեյն» գինեգործական ընկերությունը]], որը կարճ ժամանակահատվածում [[Պորտուգալական գինի|պորտուգալական գինին]] կարողանում է դարձնել աշխարհի հեղինակավոր ապրանքանիշներից մեկը։
 
Նա վերանայեց երկրի հարկային քաղաքականությունը՝ բնակչության տարբեր խավերի համար սահմանելով նոր հարկեր և տուրքեր։ Վերջինիս որդեգրած այս քաղաքականությունը հակասություններ ստեղծեց արքունիքի և խոշոր ազնվականության ու բարձր վերնախավի միջև։
 
[[1755 թվական|1755 թվականի]] [[Նոյեմբերի 1|նոյեմբերի 1-ին]] Պորտուգալիայի մայրաքաղաք [[Լիսաբոն|Լիսաբոնը]] դարձավ ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն։ [[Լիսաբոնի երկրաշարժ|8,5-9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն]] ավերակի վերածեց Լիսաբոնի մի շարք շրջաններ։ Երկրաշարժին հաջորդեց [[Ցունամի|ցունամին]], որն էլ հետագայում հրդեհների բռնկման պատճառ դարձավ։ Բնական աղետից շատ չանցած Սեբաստիան Միլուն սկսում է երկրի մայրաքաղաքի վերակառուցման աշխատանքները, ասելով՝ ''«մենք թաղում ենք մեռածներին և հոգ տանում ողջ մնացածների մասին»'': Չնայած ավերին և հսկայական մարդկային զոհերին, Լիսաբոնը ոչ մի համաճարակի չի ենթարկվել և ավելի քան մեկ տարվա ընթացքում գրեթե ամբողջովին վերակառուցվել է: Նոր վերակառուցված Լիսաբոնի քաղաքային կենտրոնը կարող էր դիմակայել հաջորդ երկրաշարժերին։ Այս շրջանում կառուցված Պոմբալինյու ֆրեգեզիայի շենքերն ու հրապարակները դեռևս շարունակում են մնալ [[Զբոսաշրջությունը Պորտուգալիայում|Լիսաբոնի զբոսաշրջային վայրերից մեկը]]։ Սեբաստիան դե Մելուն կարևոր ներդրում է ունեցել [[Սեյսմոլոգիա|սեյսմոլոգիայի]] ուսումնասիրության մեջ։
 
'''Տեսարաններ Լիսաբոնի ավերիչ երկրաշարժից'''<gallery mode="packed" heights="190">
Պատկեր:Meirelles-primeiramissa2.jpg|Առաջին [[քրիստոնեություն|քրիստոնեական]] [[Պատարագ (եկեղեցական)|պատարագ]]ը [[Բրազիլիա]]յում, որին մասնակցում են տեղաբնիկ ցեղերն ու երկրամասի հայտնագործող Պեդրո Ալվարես Կաբրալը
Պատկեր:A partida de Vasco da Gama para a Índia em 1497.jpg|[[Վասկո դա Գամա]]ն և իր արշավախումբը ծովային ճանապարհը հայտնագործելուց հետո [[Հնդկաստան]]ի ափերի մոտ [[1497 թվական]]ին
Պատկեր:Pedro alvares cabral discovery of brazil 1500.jpg|[[Բրազիլիա]]ն հայտնաբերվել է [[1500 թվական]]ին՝ պորտուգալացի ծովագնաց Պեդրո Ալվարես Կաբրալի և իր շքախմբի կողմից
Պատկեր:Caravel Boa Esperanca Portugal.jpg|[[15-րդ դար]]ի պորտուգալական առևտրային նավն [[Աֆրիկա]]յի [[Արևմտյան Աֆրիկա|արևմտյան ափում]] նավարկելու ժամանակ։ Առագաստի վրա ծածանվում է [[Պորտուգալիայի դրոշ]]ը
</gallery>
 
Երկրաշարժից հետո վարչապետ Սեբաստիանի հեղինակությունը երկրում կտրուկ աճեց և Յոզեֆը առավել ընդարձակեց վերջինիս լիազորությունների շրջանակը։ Արդյունքում՝ Սեբաստիան դե Մելուն դարձավ զորեղ և առաջադեմ դիկտատոր։ Նրա ժողովրդականության ու հզորության աճին զուգահեռ աճեց նաև վերջինիս թշնամիների և հակառակորդների թիվը, որն էլ նոր հակասություններ առաջացրեց։ [[1758|1758 թվականին]] Յոզեֆի դեմ մահափորձ կազմակերպվեց, սակայն արքան բարեբախտաբար կենդանի մնաց։ Ավեիրուի և Տավարայի ազդեցիկ ազնվականականներն արտաքսվեցին երկրից։ Նույն ճակատագրին արժանացան այդ անձանց հետ արյունակցական կապ ունեցող մյուս բոլոր անհատները՝ անգամ կանայք և երեխաները։ Սա արիստոկրատիայի դիրքերի խարխլմանն ուղղված վերջնական հարվածն է։
 
[[1756|1756 թվականին]] [[Եվրոպա|Եվրոպայում]] բռնկվում է հերթական խոշոր ռազմական հակամարտությունը, որը պատմությանն առավել հայտնի է [[Յոթնամյա պատերազմ]] անվանումով։ Այս պատերազմում Պորտուգալիան սատարում էր իր վաղեմի դաշնակից [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիային]], իսկ դրակից [[Իսպանիա|Իսպանիան]]՝ [[Ֆրանսիայի թագավորություն|թագավորական Ֆրանսիային]]։ 1763 թվականին իսպանական բանակը գրավում է Պորտուգալիայի տարածքը, սակայն մեկ տարի անց կողմերի միջև կնքվում է հաշտության համաձայնագիր։ Արդյունքում՝ Պորտուգալիան [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիայի]] և Մեծ Բրիտանիայի հետ միասին ճանաչվում է որպես հաղթանակած կողմ և վերականգնվում է նախապատերազմյան ստատուս քվոն։
Նոր վերակառուցված Լիսաբոնի քաղաքային կենտրոնը կարող էր դիմակայել հաջորդ երկրաշարժերին։ Այս շրջանում կառուցված Պոմբալինյու ֆրեգեզիայի շենքերն ու հրապարակները դեռևս շարունակում են մնալ [[Զբոսաշրջությունը Պորտուգալիայում|Լիսաբոնի զբոսաշրջային վայրերից մեկը]]։ Սեբաստիան դե Մելուն կարևոր ներդրում է ունեցել [[Սեյսմոլոգիա|սեյսմոլոգիայի]] ուսումնասիրության մեջ։
 
=== Նապոլեոնյան դարաշրջան ===