«Պորտուգալիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 149.
Իսպանական ժառանգության ([[1701]]-[[1714]]) համար պատերազմի մեջ ներքաշվելով [[Անգլիա]]յի և [[Հոլանդիա]]յի կողմում, Պորտուգալիան փաստորեն կախման մեջ ընկավ [[Անգլիա]]յից։ Տնտեսական և մշակութային որոշ վերելք նկատվեց ժոզե I-ի ([[1759]] - [[1777]]) օրոք, երբ երկրում անցկացվեցին բարենորոգումներ, այսպես կոչված, լուսավորյալ բացարձակապետության ոգով։ [[Նապոլեոն]]յան պատերազմների ժամանակ Պորտուգալիան [[1807]]-ին օկուպացրին [[ֆրանսիա]]կան զորքերը։ Թագավորական ընտանիքն ու արքունիքը փախան [[Բրազիլիա]]։
 
=== Պոմբալինյան ժամանակաշրջան և Լուսավորություն ===
=== Պորտուգալիա պետության ստեղծում ===
[[1738|1738 թվականին]] [[մարքիզ]] [[Սեբաստիան Ժոզե դի Կարվալյու ի Մելու|Սեբաստիան Ժոզե դի Կարվալյու ի Մելուն]] սկսում է իր [[Դիվանագիտություն|դիվանագիտական գործունեությունը]]՝ դառնալով Պորտուգալիայի դեսպանը [[Լոնդոն|Լոնդոնում]], իսկ որոշ ժամանակ անց նաև [[Վիեննա|Վիեննայում]]։ Պորտուգալիայի թագավոր [[Ժուան V|Ժուան V-ի]] կինը՝ [[Մարիա Աննա Ավստրիացի|Մարիա Աննա Ավստրիացին]], սիրում էր Մելուիին և հենց այդ պատճառով էլ ավստրիացի թագուհին կազմակերպում է մարքիզ Սեբաստիանի ամուսնությունը Ավստրիայի մարշալ [[Լեոպոլդ Յոզեֆ|Լեոպոլդ Յոզեֆի]] դստեր հետ։ Այս ամենը դուր չի գալիս [[Պորտուգալիայի թագավորություն|Պորտուգալիայի թագավոր]] Ժուանին և նա [[1749|1749 թվականին]] Մելուին ետ է կանչում [[Լիսաբոն]]։ Հաջորդ տարի՝ [[1750|1750 թվականին]], Ժուանը մահանում է, իսկ Պորտուգալիայի թափուր գահը զբաղեցնում է արքայազն Յոզեֆը, ով օծվելով թագավոր ստանում է Յոզեֆ I անվանումը։ Նորընտիր միապետը իր կառավարման հենց առաջին տարում Մելուին նշանակում է արտաքին գործերի նախարար։
 
Կարճ ժամանակահատվածում Մելուն կարողանում շահել թագավորի վստահությունը, որի արդյունքում էլ նա ստանում է պետական գործերին միջամտելու ավելի մեծ լիազորություններ։ [[1755 թվական|1755 թվականին]] Սեբաստիան Մելուն դառնում է վարչապետ։ Լոնդունում դեսպան լինելու տարիներին Մելուն տպավորվում է [[Մեծ Բրիտանիայի տնտեսություն|բրիտանական տնտեսական հաջողություններով]] և վերադառնալով հայրենիք հաջողությամբ նմանատիպ քաղաքականություն է իրականացնում Պորտուգալիայում ևս։ Նախ և առաջ Մելուն արգելում է ստրկությունը Պորտուգալիայում և [[Պորտուգալիայի հնդկական գաղութ|Հնդկաստանի պորտուգալական գաղութներում]], ստեղծում է կանոնավոր [[բանակ]] և [[նավատորմ]], ավարտում է [[Կոիմբրայի համալսարան|Կոիմբրայի համալսարանի]] շինարարական աշխատանքները և ավարտին է հասցնում Պորտուգալիայում տարածված տարբեր [[Աղանդավորություն|քրիստոնեական աղանդների]] դեմ իր նախնինների պայքարը։ Սակայան Սեբաստիանի բարեփոխումներն առավելապես ունեին տնտեսական և ֆինանսական բնույթ։ Նա երկրի խոշոր քաղաքներում բացեց մի շարք ընկերություններ և գիլդիաներ՝ երկրում առևտրային գործունեությունը համակարգելու համար։ Հենց այս ժամանակահատվածում էլ ստեղծվում է «Պորտվեյն» գինեգործական ընկերությունը, որը կարճ ժամանակահատվածում պորտուգալական գինին կարողանում է դարձնել աշխարհի հեղինակավոր ապրանքանիշներից մեկը։ Նա վերանայեց երկրի հարկային քաղաքականությունը՝ բնակչության տարբեր խավերի համար սահմանելով նոր հարկեր և տուրքեր։ Վերջինիս որդեգրած այս քաղաքականությունը հակասություններ ստեղծեց հատկապես խոշոր ազնվականության և բարձր վերնախավի շրջանում։
 
1755 թվականի նոյեմբերի 1-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը դարձավ ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն։ 8,5-9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ավերակի վերածեց Լիսաբոնի մի շարք շրջաններ։ Երկրաշարժին հաջորդեց ցունամին, որն էլ հետագայում հրդեհների բռնկման պատճառ դարձավ։ Բնական աղետից շատ չանցած Սեբաստիան Միլուն սկսում է երկրի մայրաքաղաքի վերակառուցման աշխատանքները, ասելով՝ ''«մենք թաղում ենք մեռածներին և հոգ տանում ողջ մնացածների մասին»'': Չնայած ավերին և հսկայական մարդկային զոհերին, Լիսաբոնը ոչ մի համաճարակի չի ենթարկվել և ավելի քան մեկ տարվա ընթացքում գրեթե ամբողջովին վերակառուցվել է:
 
Նոր վերակառուցված Լիսաբոնի քաղաքային կենտրոնը կարող էր դիմակայել հաջորդ երկրաշարժերին։ Այս շրջանում կառուցված Պոմբալինյու ֆրեգեզիայի շենքերն ու հրապարակները դեռևս շարունակում են մնալ Լիսաբոնի զբոսաշրջային վայրերից մեկը։ Սեբաստիան դե Մելուն կարևոր ներդրում է ունեցել սեյսմոլոգիայի ուսումնասիրության մեջ։
 
=== Նապոլեոնյան դարաշրջան ===
[[Պատկեր:Portuguese empire 1800.png|մինի|աջից|362x362px|Պորտուգալական Կայսրությունը 1800 թվականին]]
[[1808]]-ին պորտուգալացի ժողովուրդը ապստամբեց [[ֆրանսիա]]կան տիրապետության դեմ։ [[1811]]-ին [[ֆրանսիացիներ]]ը ստիպված հեռացան երկրից։ [[1820]]-ին Պորտուգալիայում սկսվեց բուրժուական հեղափոխություն, որի հիմնական պահանջն էր [[սահմանադրական միապետություն|սահմանադրական միապետության]] հաստատումը։ [[1822]]-ին ընդունվեց լիբերալ սահմանադրություն, նույն տարին [[Բրազիլիա]]ն իրեն անկախ հռչակեց և անջատվեց Պորտուգալիայից։ Սակայն կորտեսների ընդունած առաջադիմական ռեֆորմների զգայի մասը չիրագործվեց լիբերալ բուրժուազիայի երկչոտության պատճառով։ [[1824]]-ին արքայազն Միգել Բրագանսացու շուրջը համախմբված ֆեոդալակղերական տարրերը պետական հեղաշրջում կատարեցին, երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ, որն ավարտվեց սահմանադրականների հաղթանակով։ [[1834]]-ին Միգել Բրագանսացին ստիպված էր հրաժարվել գահից։ Շուտով սահմանադրականների ձախ թևը հանդես եկավ [[1822]]-ի լիբերալ սահմանադրությունը վերականգնելու պահանջով։ [[Լիսաբոն]]ում բռնկվեց ապստամբություն, որը [[1836]]-ին վերածվեց բուրժուական հեղափոխության։ Իշխանության գլուխ անցան ձախ սահմանադրականները կամ սեպտեմբերականները, որոնց [[1842]]-ին դուրս մղեցին աջ սահմանադրականները։ Միավորվելով կղերաֆեոդալական տարրերի հետ, աջ սահմանադրականները կազմեցին արտիստների «Կարտիշտա» պահպանողական կուսակցությունը։ Չարտիստների պարագլուխ գեներալ Կաբրալը հաստատեց ռազմական դիկտատուրա։ [[1846]]-[[1847]]-ի ժողովրդական ապստամբությունը ճնշվեց բանակի և օտար ինտերվենտների օգնությամբ։ [[1851]]-ին խարտիստների ձախ թևից և սեպտեմբերականներից կազմվեց «Ռեջեներադուշ» («Վերածնունդ») կուսակցությունը, որի ղեկավար Սալդանյան [[1851]]-[[1856]]-ին գլխավորեց կառավարությունը, իրականացվեցին մի շարք լիբերալ սահմանափակ ռեֆորմներ, որոշ տնտեսական և ֆինանսական միջոցառումներ, կառուցվեց առաջին երկաթուղին ([[1853]])։ Կապիտալիզմի զարգացման ու պրոլետարիատի քանակի աճի հետ Պորտուգալիայում առաջ եկավ սոցիալիստական շարժում․ [[1875]]-ին ստեղծվեց սոցիալիստական կուսակցությունը։ Միաժամանակ ուժեղացավ հանրապետական շարժումը, ստեղծվեց հանրապետական կուսակցությունը։ XX դ․ սկզբին հանրապետական տրամադրությունները թափանցեցին բանակ և նավատորմ։ [[1910]]-ի բուրժուական հեղափոխությունը վերացրեց միապետությունը։ Պորտուգալիան հռչակվեց հանրապետություն։ Սակայն պահպանվեցին կիսաֆեոդալական ուժեղ մնացուկներ և եկեղեցու զորեղությունը։