«Աբբասյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 51.
Աբու ալ-Աբբասը օրոք մայրաքաղաքը տեղափոխվել էր [[Քուֆա]], բայց քանի որ այն Ալիի հետևորդների՝ շիաների կենտրոնն էր, Աբու ալ-Աբբասը Անբարում կառուցեց իր նստոցը, կոչելով այն ալ-Հաշիմիյա։ Իսկ ալ-Մանսուրը [[762]] թվականին [[Տիգրիս]] գետի արևմտյան ափին փոքրիկ Բաղդադ գյուղի վրա կառուցեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց «Մադինա ալ-Սալամ»` Խաղաղության քաղաք, սակայն ավելի գործածական էր Բաղդադ անվանումը։ Ալ-Մանսուրին հաջորդեց նրա որդին` ալ-Մահդին([[775]]-[[785]])։ Նա շարունակեց դինաստիայի, իշխանության, պետության ամրապնդումը։ Նրա օրոք շարունակվում էին շիաների հետ վեճերը կապված Աբբասյանների իշխանության օրինակության հետ։ Ուստի նոր ելույթներից խուսափելու և լարվածությունը մեղմացնելու համար ալ-Մահդին մի շարք քայլերի դիմեց։ Նա ներում շնորհեց [[762]]-[[763]] թվականներին Ալ-Մանսուրի դեմ բարձրացրած ապստամբության մասնակիցներին, ինչը ունեցավ դրական արձագանք։ Դրան հակառակ խիստ անհանգիստ էր խալիֆայության արևելյան շրջաններն անհանգիստ էին։ Այստեղ Մերվում [[776]] բռնկվեց ապստամբություն, որը գլխավորում էր [[Հաշիմ իբն Հաքիմ]]ը, ով իրեն համարում էր Աբու Մուսլիմի փոխանորդ։ Նրա ապստամբությունը տևեց մի քանի տարի, որը ճնշվեց [[783]] թվականին։ Ալ-Մահդին մահացավ [[785]] թվականին, նա ուներ 2 որդի՝ Մուսա ալ-Հադին և Հարուն առ-Ռաշիդը, ով Հայաստանի և Աղվանքի կառավարիչն էր։ Հոր մահից հետո գահին է նստում ալ-Հադին 785-786 թվականներին և եղբայրների մեջ պայքար է սկսվում գահի համար։ Նրանց պայքարին միջամտում է նրանց մայրը։ Նա 786 թվականին թունավորում է ալ-Հադիին և գահին է նստում Հարուն առ-Ռաշիդը ([[786]]-[[809]])։
 
=== Խալիֆայությունը Հարուն ասալ-Ռաշիդի օրոք ===
Նրա օրոք խալիֆայությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Նա շարունակեց Աբբասյան դինաստիայի դիրքերի պահպանման և ուժեղացման քաղաքականությունը։ Իրականում նա եղել է մի դաժան կառավարող, որի ժամանակ ավելացան [[հարկ]]երը և խստացավ դրանց գանձումը կայսրության ժողովուրդներից։ Հարստությունը կենտրոնցված էր նրա և նրա մերձավոր խորհրդականների ձեռքում։ Շռայլությունները, անիմաստ նվիրատվությունները սովորական երևույթ էին դարձել։