Բացել գլխավոր ցանկը

Changes

→‎Աքսոր: Կատարվել են լեզվական մանր սրբագրություններ։
 
== Աքսոր ==
1980 թ. հունվարի 22-ին աշխատանքիգնալուաշխատանքի գնալու ճանապարհին ձերբակալվում է, որից հետո կնոջ՝ Ելենա Բոների հետ միասին առանց դատի աքսորվում է այդ ժամանակ [[Օտարերկրյա քաղաքացի|օտարերկրա այցելուների]] համար փակ [[Նիժնի Նովգորոդ|Գորկի քաղաք]]<ref>[http://www.niann.ru/?id=330408 «Из истории нижегородских спецслужб»: Почему Горький стал «закрытым» городом]</ref><ref>[http://news.newnn.ru/news/67213 22 года назад Нижний Новгород стал открыт для посещения иностранцами]</ref>: Սախարովն այդ քսորըաքսորը կապել է խորհրդային զորքերը [[Աֆղանստան]] մտցնելու դեմ իր ելույթների հետ<ref>[http://www.svoboda.org/a/1912992.html Радио Свобода. Афганистан за 15 лет до Чечни]</ref>: Աքսորվելու հետ միաժամանակ [[ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ|ԽՍՀՄ Գերագույն խորհրդի]] [[Նախագահություն (ղեկավար մարմին)|Նախագահության]] հրամանով զրկվել է [[Սոցիալիստական աշխատանքի հերոս|Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոսի կոչումից]] և [[ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ|Նախարարների խորհրդի]] որոշմամբ՝ [[Ստալինյան մրցանակ|Ստալինյան]] (1953) և [[Լենինյան մրցանակ|Լենինյան]] (1956) մրցանակների դափնեկիր կոչումներից (ԽՍՀՄ ԳԱ անդամ կոչումից չի զրկվել):
 
=== Հացադուլներ ===
Գորկիում Սախարովը երեք երկար [[հացադուլ]]ներ է արել.
* առաջին հացադուլը 1981 թ.-ին, տևել է 17 օր: Սախարովը Բոների հետ միասին հացադուլ էին հայտարարել իրենց հարսին արտասահման՝ ամուսնու մոտ գնալու թույլտվություն չտալու համար:
* երկրորդ հացադուլը 1984 թ. մայիսին, տևել է 26 օր: Սախարովը բողոքում էր Ելենա Բոների նկատմամբ քաղաքական հետապնդման դեմ:
* երրորդ հացադուլը 1985 թ. ապրիլից հոկտեմբեր, տևել է 178 օր: Սախարովը բողոքում էր Ե. Բոներին սրտի վիրահատության համար արտասահման թույլտվության իրավունք չտալու դեմ: Այդ ընթացքում Սախարովին մի քանի անգամ հոսպիտալացրել են (Առաջինը հացադուլի 6-րդ օրը: Երբ նա հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը (հուլիսի 11), նրան հիվանդանոցից դուրս են գրել: Նա վերսկսել է հացադուլը հուլիսի 25-ին, որից երկու օր հետո, կրկին հոսպիտալացվել է) և ստիպողաբար, բռնի կերակրել են<ref name="գորկի" />:
 
Գորկիում աքսորի ողջ ընթացքում աշխարհի տարբեր երկրներում Սախարովի պաշտպանության արշավներ էին ընթանում: ՕրինակՕրինակ՝ [[ԱՄՆ]] [[Սպիտակ տուն|Սպիտակ տան]] մոտակա հրապարակներից մեկը, որտեղ տեղակայված էր խորհրդային դեսպանատումը [[Վաշինգտոն ԿՇ|Վաշինգտոնում]], վերանվանվեց ''Սախարովի հրապարակ'': Աշխարհի տարբեր մայրաքաղաքներումմայրաքաղաքներում՝ 1975 թ.-ից սկսած, պարբերաբար անցկացվում էին ''Սախարովյան լսումներ'':
 
== Աքսորից ազատում ==
[[Վերակառուցում (ԽՍՀՄ)|Պերեստրոյկայի սկզբումՎերակառուցման]] սկզբում, 1986 թ.-ի ավարտին, մոտ 7 տարվա ազատազրկումից հետո Սախարովը աքսորից ազատվեց: 1986 թ. հոկտեմբերի 22-ին Սախարովը Մ. Ս. Գորբաչովին կրկին դիմել էր իր և կնոջ աքսորից ազատման խնդրանքով՝ խոստանալով, որ եթե կնոջը թույլ տան բուժման մեկնել արտասահման, հասարակական գործունեությունից կհրաժարվի, «բացառությամբ հատուկ դեպքերի»<ref name="գորկի">А. Д. Сахаров. [http://www.e-reading.club/bookreader.php/50823/Saharov_-_Gor'kiii,_Moskva,_dalee_vezde.html Горький, Москва, далее везде. Гл. 1.]</ref>: Դեկտեմբերի 15-ին նրա բնակարանում անսպասելիորեն հեռախոս տեղադրվեց (ողջ աքսորի ընթացքում հեռահոսհեռախոս չէր եղել), «Վաղը Ձեզ կզանգեն» ասելով ԿԳԲ-ի աշխատակիցը սենյակից դուրս եկավ: Հաջորդ օրը Գորբաչովը զանգեց և Սախարովին Բոների հետ միասին թույլ տվեց Մոսկվա վերադառնալ<ref>[http://www.sakharov-archive.ru/Sakharov_86.html Архив А. Д. Сахарова]</ref>:
 
[[1986]] թ. [[դեկտեմբերի 23]]-ին Ելենա Բոների հետ միասին Սախարովը վերադառնում է Մոսկվա: Վերսկսում է աշխատել [[Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտ]]ում որպես ավագ գիտաշխատող:
1591

edits