«Ուելսի արքայազն Ուիլյամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
Դպրոցն ավարտելուց հետո Ուիլյամը ընդունվել է հայտնի [[Էտոն քոլեջ]], որտեղ սովորել է աշխարհագրություն, կենսաբանություն և արվեստի պատմություն: Արքայազնը մշտապես եղել է կարգապահ աշակերտ, մշտապես ստացել բարձր գնահատականներ և կարողացել է հեշտ լեզու գտնել իր հասակակիցների հետ: Ի շնորհիվ շփման կարողությունների, նա ձեռք է բերել մեծ թվով ընկերներ և հաստատել ծանոթություններ: Ի տարբերություն դպրոցի, քոլեջում նա ունեցել է առանձին սենյակ և առանձին լոգարան, ինչը պայմանավորված էր, ոչ թե մեծամտությամբ, այլ անվտանգությունից ելնելով:
 
Երբ 1996 թվականի օգոստոսին Ուիլյամի ծնողները բաժանվեցին, արքայազնը ծանր տարավ այդ փաստը: Նա միշտ եղելավելի կապված է կապվածեղել իր մոր հետ, քան թե հոր: Դիանա Սփենսերը բաժանումից հետո շարունակեց մշտապես շփվել իր զավակների հետ: Անգամ բաժանումից հետո, նա համարվում էր [[Բրիտանական թագավորական ընտանիք]]ի անդամ և ապրում էր [[Քենսինգթոնյան պալատ]]ում: Դիանան մշտապես զբաղվել է բարեգործությամբ:
 
Արքայազնի համար մեծ հարված էր [[Փարիզ]]ում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում իր մոր՝ [[Արքայադուստր Դիանա]]յի մահը, որը տեղի ունեցավ 1997 թվականի օգոստոսի 31-ին: Ողբերգության մասին արքայազնը իմացավ միայն սեպտեմբերի 1-ին, քանի որ [[Արքայազն Չարլզ]]ը արգելել էր իր որդիների տանը ունենալ ռադիո: Ինչքան էլ ծանր էր հարվածը, Ուիլյամը և նրա կրտսեր եղբայր [[Արքայազն Հարրի]]ն մասնակցեցին մոր հուղարկավորությանը: Ուիլյամը և Հարրին քայլեցին իրենց մոր աճյունակառքի ետևից մինչ [[Վեստմինստերյան աբբայություն]], որտեղ տեղի ունեցավ հուղարկավորությունը: Մոր մահից հետո, Ուիլյամը իր ցանկությամբ հաճախել է հոգեթերապևտի կուրսերի: Այս ընթացքում աճել էր Ուիլյամի հակակրանքը ԶԼՄ-ների նկատմամբ: Նա անգամ մեղադրեց լրագրողների՝ մոր մահվան համար: