«Ջեյմս Ուատտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
Ուատտի նախապապը ծագումով Աբերդինշիրց էր, զբաղվում էր գյուղատնտեսությամբ: [[ Քաղաքացիական պատերազմ Շոտլանդիայում|Շոտլանդիայի 1644-1647 թ.թ. քաղաքացիական պատերազմի]] ժամանակ նա զոհվել է, մարտնչելով [[Կովենանտյան շարժում|կովենանտների]] համար: Նրա հողը, ունեցվածքը և տունը բռնագրավվել է, իսկ նրա տղա Թոմասին՝ Ուատտի պապին, ապաստան են տվել [[Ֆերտ-օֆ-Կլայդ]] ծովածոցի ափին գտնվող [[Գրինոկ|Գրինոկի]] մոտակայքում ապրող բարեկամները: Թոմաս Ուատտը հսաել է հասրակությամ մեջ հարգալից վիճակի, զբաղվել է [[Մաթեմատիկա|մաթեմատիկայի]] և [[Ծովային նովիգացիա|ծովագնացության]] դասավանդմամբ, զբաղեցրել է օկրուգային գլխավոր դատավորի, եկեղեցական խորհրդի ներկայացուցչի պաշտոնը: Նրա որդին՝ Ջեյմսը, ապագա գյուտարարի հայրը, բազմակողմանի զարգացած մարդ էր՝ կառուցում էր նավեր, ուներ նավաշինական պարագաների պահեստ, ծովային առևտուրով էր զբաղվում, ինքը ստեղծում և նորոգում էր տարբեր սարքեր ու մեխանիզմներ: Գրինոկյան նավահանգստի համար նրա կողմից կառուցվել է առաջին վերամբարձ կռունկը: Գյուտարարաի մայրը՝ Ագնես Մյուրխեդը սերվել է հարուստ տոհմից, ստացել է լավ կրթություն: Երկու ծնողներն էլ [[Պրեսբիտերականություն|պրեսբիտերական]] էին:
=== Մանկություն ===
Ջեյմս Ուատտ-կրտսերը ծնվել է 1736 թվականի հունվարի 19-ին Գրինոկում: Ծնված րվանից ուներ փխրուն առողջություն: Սկզբում ստացել է [[Տնային կրթություն|տնային կրթություն]], մայրը սովորեցրել է որդուն կարդալ, իսկ գրելը և թվաբանությունը սովորել է հոր կողմից: Ծնողներն էլ չպնդեցին նրա ուսումը դպրոցում շարունակելուն, համարելով, որ իրենց որդին ինչ որ ցանակա սովորել, կարող է անել ինքնուրյուն: Չնայած Ուատտը ընդունվել է Գիրնոկի դպրոց, սակայն թույլ առողջության և անընդհատ բացակայությունների պատճառով չի շարունակել ուսումը: Ուատտը իր հասակակիցների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն չուներ, և միակ զբաղմունքը դրսում [[Ձկնորսություն|ձկնորսությունն]] էր: Տարվա մեծ մասը նա ստիպված էր անց կացնել իր սենյակում, որտեղ և ինքնակրթվում էր: Մի անգամ հոր ընկերը տեսնելով, որ նա կավճով ինչ որ գծեր ու անկյուններ է գծում հարցնում է՝ «Ինչու՞ եք Դուք թույլատրում, որ երեխան ժամանակը իզուր վատնի, ինչու՞ չեք ուղարկում նրան դպրոց:» Ջեյմս Ուատտ-ավագը պատասխանում է՝ «մի դատեք նրան շատ խիստ, սկզբից տեսեք թե ինչով է նա զբաղված:» Պարզվեց, որ Ուատտ-կրտսերը [[Էվկլիդես|Էվկլիդեսի]] հավասարման լուծումն էր փնտրում:
Լինելով դեռահաս, նա հրապուրվել էր [[Աստղագիտություն|աստղագիտությամբ]], [[Քիմիա|քիմիական փորձերով]], սկսել էր ամեն ինչ պատրաստել իր ձեռքերով, որի համար էլ ստացել էր «[[բոլոր գործերի մեջ ճարտար]]» մականունը: հայրը նվիրե էր նրան ատաղձագործական գործիքների հավաքածու, և Ջեյմսը պատրաստում էր մեխանիզմների և սարքավորումների մոդելներ:
նախնական դպրոցը ավարտելու տարիքում Ջեյմսը ընդունվեց գիմնազիա: Այնտեղ նա սովորում է լատիներեն, շարունակում է կատարելագործել մաթեմատիկական գիտելիքները: Նա շատ է կարդում, և նրա բնավորության վառ գծերից էր այն, որ իր կարդացածը փորձում էր ստուգել պրակտիկորեն:
== Կրթություն ==
 
 
 
 
 
[[1757]] թվականից աշխատել է Գլազգոյի համալսարանում, զբաղվել Թ․ Նյուքոմենի (անգլիացի գյուտարար) ստեղծած շոգեշարժիչի կատարելագործմամբ։ [[1765]] թվականին Ուատտը կառուցել է 16 սմ տրամագիծ ունեցող գլանով փորձարարական մեքենա, իսկ [[1768]] թվականին՝ առաջին մեծ շոգեմեքենան։ «Հրամեքենաներում շոգու՝ ուստի և վառելիքի ծախսը փոքրացնելու եղանակների» համար [[1769]] թվականին ստացել է անգլիական արտոնագիր։ [[1774]] թվականին ավարտվեց շոգեշարժիչի կառուցումը, որն արդյունավետությամբ երկու անգամ գերազանցում էր Նյուքոմենի լավագույն մեքենաներին։