«Գոշավանք»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2008 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
}}
 
'''Գոշավանք''', ''Նոր Գետիկ վանք'', հայկական կրոնական կառույց [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] [[Տավուշի մարզ]]ի [[Գոշ]] գյուղի եզրին, [[Գետիկ (գետ)|Գետիկ]] գետի աջ ափին: Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից: [[1188]] թվականին, իշխան [[Իվանե Զաքարյան]]ի աջակցությամբ, հիմնադրել է [[Մխիթար Գոշ]]ը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են [[Վանական վարդապետ]]ը և [[Կիրակոս Գանձակեցի]]ն։ Սկզբում անվանվել է ''Նոր Գետիկ'', Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել ''Գոշավանք'':
 
== Պատմություն ==
 
[[1890|1890-ական]] թվականներին Սմբատ Փարսադանյանը նորոգել է Մխիթար Գոշի կառուցած Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին: [[1937]] թվականին նորոգվել է Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը, [[1939]] թվականին՝ Ս. Գրիգոր եկեղեցին, [[1957|1957–1966]] թվականներին՝ Ս. Գևորգ և Ս. Աստվածածին եկեղեցիներն ու գավիթը: [[1958]] թվականին Մխիթար Գոշի դամբարանի մոտ նրան նվիրված հուշակոթող է կանգնեցվել, [[1972]] թվականին բացվել է Գոշավանքի թանգարանը, [[1978]] թվականին՝ բարեկարգվել վանքի տարածքը:
 
 
== Վանական Համալիր ==
 
Եկեղեցին չունի արտաքին պարիսպներ և շրջապատված է գյուղական տներով։ Վանական համալիրի բոլոր կառույցները կցված են միմյանց բացառությամբ [[Սուրբ Հռիփսեիմե եկեղեցի|Սբ․ Հռիփսեիմե եկեղեցու]], որը տեղակայված է վանական համալիրի դիմացը բլրի վրա։
Համալիրի կառույցները մեծամասամբ կառուցվել են [[12-13-րդ դարեր]]ում, այդ ժամանակներում այստեղ եկեղեցական կյանքը ծաղկում էր ապրում։ Եկեղեցիները համահունչ են տեղի բնության հետ։ Սա հատուկ էր ժամանակի եկեղեցական ճարտարապետությանը։
 
 
== Սուրբ Աստվածածին եկեղեցի ==
Սուրբ Աստվածածին եկեղեցին վանքային համալիրի առաջնեկն է, կառուցվել է [[1191|1191-1196]] թվականներին՝ Մխիթար Հյուսն վարպետի կողմից՝ նյութական օժանդակությամբ Քուրդ և Խաչենի Վախթանգ իշխանների: Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, ավագ խորանին կից կրկնահարկ զույգ ավանդատներով և եռանկյունի զույգ խորշերով՝ հարավային և արևելյան պատերին: Մուտքերից գլխավորը գավթից է, մյուսը՝ հյուսիսային ճակատում: Արտաքին ճարտարապետությունը պարզ է: Ճարտարապետագեղարվեստական շեշտը կազմում են արևմտյան շքամուտքը և տարածական հորինվածքը պսակող մարմնեղ թմբուկի վերնամասով անցնող զարդագոտին:
[[1197]] թվականին, Ծռազատկի օրը, [[Հաղպատի վանական համալիր|Հաղպատի]] վանահայր Հովհաննես եպիսկոպոսի ներկայությամբ եկեղեցու օծման հանդիսությանը [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյան իշխանները]] Գոշավանքին նվիրել են կալվածքներ, իսկ Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը՝ իր և դուստրերի գործած, Փրկչի ու սրբերի պատկերներով վարագույր, որը, [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեցու]] վկայությամբ, հիացրել է ամենքին:
 
== Պատկերասրահ ==
Պատկերասրահը տեղակայված է գավիթի և զանգակատան միջև, որը կցված է հետևյալ կառույցներին։
 
== Սուրբ Հռիփսիմե ==
 
[[Սուրբ Հռիփսիմե]] ժամատունը կառուցվել է [[1254]] թվականին, տեղակայված է հիմնական կառույցից հարավ-արևելք բլրի վրա։
Գոշավանքը Հաղածինի հետ միասին մտել է բնական հուշարձանների ցանկը և անցել պետական վերահսկողության տակ [[Դիլիջանի ազգային պարկ]]ում, որը համարվում է ամենակարևոր հատուկ պահպանվող տարածքը Հայաստանի հյուսիս-արևելքում։
 
== Ժամատուն ==