«Երևանի տրամվայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|~~~}} '''Երևանի տրամվայ''', Հայաստանի մայրաքաղաք Երևանում գործող տրամվայի նախկին հ...»:
(Տարբերություն չկա)

07:34, 5 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-25 04:46:21 ֆորմատով


Երևանի տրամվայ, Հայաստանի մայրաքաղաք Երևանում գործող տրամվայի նախկին համակարգ։ Բացվել է 1906 թվականի սեպտեմբերի 29-ին քաղաքային ձիաքարշ երկաթգծի տեսքով, հիմնադիրը գործարար Միրզոյանն էր։ 20-րդ դարի երկրորդ կեսին տրամվայն ունեցել է մինչև 12 երթուղի[1], որոնց սպասում էր տրամվայի 2 դեպո։

Փակվել է 2004 թվականի հունվարի 21-ին․ փակման պահին Երևանի տրամվայի համակարգը բաղկացած էր մեկ երթուղուց։

Պատմություն

Հայաստանի միակ քաղաքը, որտեղ երբևէ գոյություն է ունեցել, Երևանն էր։ 1906 թվականի սեպտեմբերի 29-ին բացվել է գործարար Միրզոյանի քաղաքային ձիարքարշը։ Ձիարքարշի նմանօրինակ նեղուղին գոյություն է ունեցել մինչ 1918 թվականի օգոստոսը, երբ պատերազմի արդյունքում տրամվայը ավիրվել է[2]։

1933 թվականի հունվարի 12-ին սկսվել է լայնակոս էլեկտրաքարշական տրամվայի գործարկումը[3]։ Տրամվայի վագոնների թիվը ամեն հինգ տարին մեկ միջինում ավելացել է 25%-ով․ եթե 1933 թվականին այն կազմում էր 16, ապա 1945 թվականին արդեն 77 վագոն, իսկ 1965 թվականին՝ շարժակազմի 222 միավոր։ Օգտագործվել է 2 տեսակի տրամվայ՝ 71-605 և PB3-6M2։ Քանի որ տրամվայի ծախսերը՝ ավտոբուսի համեմատ գերազանցում էին 2.4 տոկոսով, ինչպես նաև թանկ էլեկտրաէներգիայի և Երևանի Կիևյան կամրջի վրայով տրամվայի անցնելու ժամանակ առաջացած խնդիների պատճառով 2003 թվականի հունիսի 20-ին փակվել է N7 երթուղին։

2004 թվականի հունվարի 21-ին տրամվայի համակարգը Երևանում պաշտոնապես փակվել է։ Ուղիների մեծ մասը վերացվել է, տրամվայները վերածվել են մետաղաջարդոնների, տրամվայի դեպոն օգտագործում են տարբեր մասնավոր ձեռնարկություններ, իսկ ենթակայանը սպասարկում է Երևանի տրոլելբուսին։

Շարժակազմ

Փակման պահին Երևանի տրամվայի շարժակազմը բաղկացած էր Ռիգայի և Ուստ-Կատավի գործարանների վագոններից։

Դեպո

Տրամվայի շարժումը Երևանում սպասարկում էր 2 դեպո։

N1 դեպոն գտնվում էր Արշակունյաց պողոտայում։

N2 դեպոն գտնվում էր Լենինգրադյան փողոցում։ Այս դեպոն դադարեցրել է իր գործունեությունը 2004 թվականին[4]։

Ծանոթագրություններ