«Ազգային միացյալ կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
}}
'''Ազգային Միացյալ Կուսակցությունը''' հիմնադրվել է [[1966]] թ. [[ապրիլի 24]]-ին։ ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին [[Խաչատրյան Հայկազն Կարապետի|Հայկազ Խաչատրյանը]], [[Ստեփան Զատիկյան]]ը և [[Շահեն Հարությունյան]]ը։
ԱՄԿ-ն ձևավորման հարցում մեծ նշաակություննշանակություն ունեին 1960-ականներին տարածված հայրենասիրական զրույցներն ու քննարկումները Եղեռնի և այլ հարցերի շուրջ: 1964 թ. «Յոթի գործ»-ով տեղի ունեցած դատավարության ընթացքում դատարանը քամահրանքով էր վերաբերվել Վիգեն Բաբայանի հայտարարությանը, ասելով՝ «Ամբաստանյալ Բաբայանը հավաքույթներում և առանձին զրույցների ժամանակ առաջ է քաշել ավանտյուրիստական բնույթի մի շարք մտքեր, ինչպես օրինակ՝ ազգայնական ոգով տոգորված 50.000-անոց ցույց կազմակերպել»: Սակայն ընթացիկ տարում էլ՝ 1965-ին, այդ ծրագիրը կյանքի կոչվեց: 1965 թ. Երևանում տեղի ունեցավ հայտնի բազմահազարանոց ցույցը, որը մեծ լիցք հաղորդեց պայքարի հետագա ընթացքին: 1965-1966 թթ. համատարած ոգևորության այդ ֆոնին ոչ միայն ալախոհական շրջանակներում էր ընթանում զրույցներն ու քննարկումները, այլ նաև դրսևորվում էին գաղտնի տպագրված ու տարածվող բազմաքանակ թռուցիկների տեսքով, ինչը, բնականաբար, պետանվտանգության ծառայությունների անբարեհաճ վերաբերմունքին է արժանանում: 1966 թ. արգելում են նշել Ցեղասպանության օրը և ցույցի մասնակիցներից մի քանիսին 10-15 օր կալանքի են ենթարկում: Հենց այս իրադարձություններով պայմանավորված երևան է գալիս Ազգային միացյալ կուսակցությունը՝ պահանջելով անկախություն և հակախորհրդային գաղափարներ տարածելով<ref>Վարդան Հարությունյան, Այլախոհությունը խորհրդային Հայաստանում, http://www.aniarc.am/2017/02/15/vardan-harutyunyan-book-ani-whole-pdf էջ 24</ref>:
1966 թ. սկսած՝ Հայաստանը ԽՍՀՄ միակ կազմակերպոթյունն էր, որտեղ գործում էր կազմակերպված ընդդիմադիր կուսակցություն, որն ուներ պաշտոնաթերթ: Կուսակցության անդամները այդ թերթի և թռուցիկների միջոցով գործող խորհրդային կարգերի դեմ մղում էին գաղափարական պայքար: ԱՄԿ-ն գործեց ընդհուպ մինչև 1988 թ., երբ արդեն ընդհատակյան կուսակցության գոյության անհրաժեշտություն չկար: Լյուդմիլա Ալեքսեևան Հայաստանում ծավալված այլախոհական շարժումների վերաբերյալ իր «Այլախոհության պատմությունը ԽՍՀՄ-ում» գրքում նշում է, որ Հայաստանը ԽՍՀՄ տարածքում միակ հանրապետությունն է, որտեղ գործում է ԽՍՀՄ կազմից դուրս գալու նպատակներ հետապնդող կուսակցություն, որի գաղափարը ընդունելի և հասկանալի է ժողովրդի համար<ref>Алексеева Л. М. История инакомыслия в СССР: Новейший период. — Вильнюс ; М.: Весть, 1992. — ISBN 5-89942-250-3. էջ 78</ref>:
[[1968]] թ. կուսակցության հիմնադիրների ձերբակալումից և բանտարկությունից հետո [[Պարույր Հայրիկյան]]ը դառնում է Ազգային Միացյալ Կուսակցության ղեկավար։ ԱՄԿ-ի հիմնական նպատակներն էին [[Խորհրդային Հայաստան]]ի անկախությունը [[Խորհրդային Միություն]]ից և [[1915]]-[[1923]] թթ. [[Հայոց Ցեղասպանություն|հայոց Ցեղասպանության]] հետևանքների վերացումը։ [[1973]] թ. ԱՄԿ-ի վերընտրված նախագահ Պարույր Հայրիկյանը հիմնել է ''անկախություն հանրաքվեի ճանապարհով'' ռազմավարությունը։