«Անդրեա դել Վերոկկիո»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
 
Նրա մյուս հայտնի աշխատանքը Բառտոլլեմո Կոլլեոնիի արձանն է։ Վերջինս Վենետիկի գլխավոր զորահրամանատարն էր և 1475 թվականին մահանալով՝ իր ամբողջ ունեցվածքը կտակում հանրապետությանն, այն պայմանով որ ի հիշատակ իրեն հուշարձան կառուցեն։ Լինելով ժամանակաշրջանի նշանավոր քանդակագործ՝ Վերոկկիոն այդ իսկ նպատակով ժամանում է Վենետիկ։ Հուշարձանը գտնվում է Վենետիկի Սանտ Ջովանի է Պաոլո եկեղեցու հրապարակում։ Ձիարձանը սերտորեն կապված է եկեղեցու հետ. ենթարկվում է պատի հարթությանը։ Չնայած այդ հանգամանքին այն տեղադրված է գրեթե հրապարակի կենտրոնում և ունի երկու դիտակետ։ Համեմատելով Դոնատելլոյի Գատտամելատի հետ պետք է ասել, որ երկուսն էլ ունեն բաձր պատվանդան, սակայն տարբերվում են պլաստիկ մոդելավորմամբ և բովանդակությամբ։ Վերոկկիոյի ձիարձանն ի տարբերություն Գատտամելատայի տրված է ավելի կլոր և ուռուցիկ ծավալներով։ Դոնատելլոյի մոտ ձիու ոտքն հենված է բրոնզյա գնդին, այդ պատճառով շարժումն կարծես թե քարացած է, իսկ Վերոկկիոյի մոտ քայլքը և շարժումն ազատ է, և ձին պատրաստ է իջնել իր պատվանդանից շրջակա իրականություն։ Մյուս տարբերություն այն է, որ Վերոկկիոյի մոտ Կոլլենին գերիշխող է ձիու հանդեպ, իսկ Դոնատելլոյի մոտ հակառակն էր՝ ինչպես հիշում ենք ձին ավելի մեծ էր։ Գլխի պատկերման մեջ ակնհայտ է ոչ թե դիմանկարային, այլև հերոսականացված, իդեալականցված սկզբունքը։
 
== Պատկերասրահ ==
<gallery widths="200" heights="200">
Պատկեր:Naya, Carlo (1816-1882) - n. 034 B - Venezia - Monumento a Bartolomeo Colleoni.jpg|Բառտոլլեմո Կոլլեոնի
Անանուն մասնակից