«Մեսութ Յըլմազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
1983 թվականին միացել է [[Օզալ Տուրգուտ|Տուրգուտ Օզալի]] [[Հայրենիքի կուսակցություն|Հայրենիքի կուսակցությանը]] (ANAP), որտեղ զբաղեցրել է կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնը: 1983 թվականին եղել է խորհրդարանի անդամ, 1987 թվականին եղել է երկրի արտաքին գործերի նախարարը:
 
90-ական թվականներին դառնալով կուսակցության առաջնորդը Մեսութ Յիլմազը երեք անգամ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, սակայն ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ պաշտոնավարումը չեն գերազանցել մի քանի ամիսը: Առաջին անգամ նա հերթական ընտրությունների ժամանակ իր կուսակցության պարտությունից հետո ստիպված էր անցնել թոշակի: Երկրորդ անգամ [[Արդար ուղի կուսակցություն|Արդար ուղի կուսակցության]] հետ (որի ղեկավարն էր [[Տանսու Չիլլեր]]ը) կառավարական կոալիցիայի ներսում առաջացած տարաձայնությունների պատճառով նա լքեց վարչապետի պաշտոնը: Մեսութ Յիլմազի երրորդ համեմատաբար երկար պաշտոնավարումը (շուրջ մեկ ու կես տարի) եղել է հերթական կոալիցիոն կառավարության ժամանակ: Թոշակի է անցել այն բանից հետո, երբ 1998 թվականի ավարտին [[Թուրքիայի Ազգային մեծ ժողով|Թուրքիայի խորհրդարանում]] կառավարությանը մեղադրեցին կոռուպցիայի մեջ և անվստահություն հայտնեցին:
 
Մեսութ Յիլմազը կուսակցության առաջնորդի պաշտոնում մնաց մինչև 2002 թվականի նոյեմբերի 4-ը: 2007 թվականին նա [[Ռիզե (քաղաք)|Ռիզե]] քաղաքից ընտրվել է Թուրքիայի խրհրդարանի պատգամավոր, որպես անկուսակցական: