«Մեսութ Յըլմազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}} '''Ահմեդ Մեսութ Յիլմազ''' ({{lang-tr|Ahmet Mesut Yılmaz}}, {{ԱԾ}}), քաղաքական գործիչ Թո...»:
(Տարբերություն չկա)

11:50, 4 Դեկտեմբերի 2017-ի տարբերակ

Ահմեդ Մեսութ Յիլմազ (թուրքերեն՝ Ahmet Mesut Yılmaz, նոյեմբերի 6, 1947(1947-11-06)[1][2], Ստամբուլ, Թուրքիա - հոկտեմբերի 30, 2020(2020-10-30)[3], Ստամբուլ, Թուրքիա[4]), քաղաքական գործիչ Թուրքիայում, XX դարի 90-ական թվականներին եղել է Թուրքիայի վարչապետը:

Մեսութ Յըլմազ
 
Կուսակցություն՝ Հայրենիքի կուսակցություն
Կրթություն՝ Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ, Կյոլնի համալսարան, Ստամբուլի բարձրագույն դպրոց, Անկարայի համալսարան և St. George's Austrian High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 6, 1947(1947-11-06)[1][2]
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա
Վախճանի օր հոկտեմբերի 30, 2020(2020-10-30)[3] (72 տարեկան)
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա[4]
Քաղաքացիություն  Թուրքիա
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն

Ծագում

Մեսութ Յիլմազը ծնվել է Ստամբուլում: Նա ազգությամբ հայ է:

Կրթություն

Բարձրագույն կրթություն է ստացել Անկարայի համալսարանում, ապա ավելի ուշ նաև ավարտել է Քյոլնի համալսարանը:

Կարիերա

1983 թվականին միացել է Տուրգուտ Օզալի Հայրենիքի կուսակցությանը (ANAP), որտեղ զբաղեցրել է կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնը: 1983 թվականին եղել է խորհրդարանի անդամ, 1987 թվականին եղել է երկրի արտաքին գործերի նախարարը:

90-ական թվականներին դառնալով կուսակցության առաջնորդը Մեսութ Յիլմազը երեք անգամ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, սակայն ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ պաշտոնավարումը չեն գերազանցել մի քանի ամիսը: Առաջին անգամ նա հերթական ընտրությունների ժամանակ իր կուսակցության պարտությունից հետո ստիպված էր անցնել թոշակի: Երկրորդ անգամ Արդար ուղի կուսակցության հետ (որի ղեկավարն էր Տանսու Չիլլերը) կառավարական կոալիցիայի ներսում առաջացած տարաձայնությունների պատճառով նա լքեց վարչապետի պաշտոնը: Մեսութ Յիլմազի երրորդ համեմատաբար երկար պաշտոնավարումը (շուրջ մեկ ու կես տարի) եղել է հերթական կոալիցիոն կառավարության ժամանակ: Թոշակի է անցել այն բանից հետո երբ 1998 թվականի ավարտին Թուրքիայի խորհրդարանում կառավարությանը մեղադրեցին կոռուպցիայի մեջ և անվստահություն հայտնեցին:

Մեսութ Յիլմազը կուսակցության առաջնորդի պաշտոնում մնաց մինչև 2002 թվականի նոյեմբերի 4-ը: 2007 թվականին նա Ռիզե քաղաքից ընտրվել է Թուրքիայի խրհրդարանի պատգամավոր, որպես անկուսակցական:

Արտաքին հղումներ

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 https://www.haberturk.com/son-dakika-mesut-yilmaz-yasamini-yitirdi-2853090
  4. 4,0 4,1 4,2 https://www.sabah.com.tr/gundem/2020/10/30/son-dakika-mesut-yilmaz-vefat-etti