«Տոսկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
 
==Բովանդակությունը==
 
Օպերայի գործողությունները, ըստ լիբրետոյի, տեղի են ունենում 1800 թվի հունիսին։ Սարդուի պիեսում ամսաթվերն ավելի ճշգրիտ են նշված. 1800 թվականի հունիսի 17-ը և 18-ը։
 
Օպերայի գործողությունները տեղի են ունենում հետևյալ պատմական իրադարձությունների ֆոնին։ Երկար ժամանակ Իտալիան անկախ մարզերի ու քաղաքների երկիր էր, կենտրոնում՝ Պապական մարզը։ 1796 թվականին ֆրանսիական բանակը, Նապոլեոնի հրամանատարությամբ, ներխուժեց Իտալիա, 1798 թվականին մտավ Հռոմ և այնտեղ հանրապետություն հռչակեց։ Հանրապետությունը կառավարվում էր յոթ կոնսուլներով։ Կոնսուլներից մեկը, Լիբերո Անջելուչին, կարող էր լինել Չեզարե Անջելոտիի նախատիպը։ Հանրապետությունը պաշտպանող ֆրանսիացիները 1799 թվին լքեցին Հռոմը, որը օկուպացվեց նեապոլիտանական թագավորության զորքերի կողմից։
 
1800 թվի մայիսին Նապոլեոնը նորից զորքեր մտցրեց Իտալիա, իսկ հունիսի 14-ին նրա բանակը Մարենգոյի մոտ հանդիպեց ավստրիական բանակին։ Ավստրիացիների գլխավոր հրամանատար Մելասը, իր հաղթանակին վստահ լինելով, սուրհանդակ ուղարկեց Հռոմ, սակայն երեկոյան մոտ Նապոլեոնը համալրում ստացավ և կարողացավ հաղթանակ տանել, իսկ Մելասը ստպիված եղավ մի այլ սուրհանդակ ուղարկել առաջինի հետևից։ Այս իրադարձություններից հետո նեապոլիտանացիները հեռացան Հռոմից, և ֆրանսիացիները 14 տարի տիրեցին քաղաքին։
 
===Առաջին գործողություն===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տոսկա» էջից