«Հայերենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
(→‎Հայոց այբուբենի ստեղծման մասին ոչ դասական մոտեցում: Կատարվել է Ագաթանգեղոսի ինքնության եւ ժամանակի ճշգրտում։)
չ
| ժառանգել է = [[Կովկասյան Ալբաներերենի այբուբեն|Կովկասյան Ալբաներերեն]]
}}
'''ՀայոցՀայերենի այբուբեն գիր''' կամ '''Հայոց այբուբենգրեր''', [[հայերեն]]ի [[հնչյունաբանություն|հնչյունաբանական]] գրերի համակարգը, որը ստեղծվել է [[Մեսրոպ Մաշտոց]]ի կողմից [[հայերեն]]ի համար։ Գրերի գյուտը տեղի է ունեցել [[405]] թվականին։ [[11-րդ դար]]ից ի վեր Հայոցհայերենի գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։
 
== Նախաքրիստոնեական գրային համակարգեր ==
 
== Ստեղծման նախապատմություն ==
[[Մեսրոպ Մաշտոց]]ը, դժվարությամբ դարձի բերելով [[Գողթն]] գավառի ժողովրդին, հասկանում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ [[հունարեն]]ով և [[ասորերեն]]ով հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել [[քրիստոնեություն]]ը. չնայած արդեն 100 տարի էր անցել [[քրիստոնեության ընդունումը Հայաստանում|քրիստոնեության ընդունումից]], ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր [[հեթանոսություն|հեթանոսական]] [[կրոն]]ն ու սովորույթները։ [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցը]] հասկանում է, որ [[քրիստոնեություն|քրիստոնեության]] դիրքերը հնարավոր է ամրապնդել միայն այն դեպքում, երբ [[եկեղեցի|եկեղեցական]] արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի ստեղծումը։ Իր մտքերով նա կիսվում է [[Սահակ Պարթև]]ի հետ, և պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես այդպես է կարծում։ Նրանք գումարում են ընդհանրական ժողով, որը միահամուռ հավանություն է տալիս հայերենի [[այբուբեն]] ստեղծելու նրանց ծրագրին։ Քաջալերելով նրանց ծրագիրը՝ [[Վռամշապուհ]] թագավորը ասում է, որ Դանիել անունով մի [[ասորիներ|ասորի]] [[եպիսկոպոս]] «հանկարծ գտել է» [[հայոց լեզու|հայոց լեզվի]] նշանագրերը։ Այդ նշանագրերը [[հայագիտություն|հայագիտության]] մեջ հայտնի են [[Դանիելյան գրեր]] անունով։ Ոգևորված դրանով՝ [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցը]] սկսում է սովորեցնել այդ նշանագրերը հայոցհայ իշխաններին, բայց շուտով պարզվում է, որ դրանք թերի են և չեն համապատասխանում հայերենի հարուստ հնչյունային համակարգին։ Այդ պատճառով էլ նա ձեռնամուխ է լինում Հայոցհայոց գրերի ստեղծմանը։
 
== Գրերի գյուտ ==
== Հայոց գրերի ստեղծում ==
{{Հիմնական հոդված|Հայ գրերի գյուտ}}
Վերցնելով մի խումբ աշակերտներ՝ [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցը]] մի մասին ուղարկում է այն ժամանակի հունական դպրության կենտրոններից մեկը՝ [[Սամոսատ]], մյուսներին տանում է իր հետ՝ [[Եդեսիա]]։ [[Եդեսիա]]յի հարուստ դիվանատանը նա հետազոտում է տարբեր [[լեզու]]ներով [[գիրք|գրքեր]], ուսումնասիրում է դրանց [[այբուբեն]]ները։ Ըստ [[ավանդություն|ավանդության]]՝ նա մի պահ հայացքը թեքել է այն [[մագաղաթ]]ի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք ([[Աստված|Աստծո]] ձեռքը), որը ձախից աջ գրում էր [[այբուբեն]]ի [[տառ]]երը։
Գյուտից հետո [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցը]] գնում է [[Սամոսատ]], որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի [[հույներ|հույն]] գեղագրի ձևավորել իր ստեղծած [[տառ]]երը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «[[Առակաց գիրք|Առակաց գրքից]]» 1-ին հայերեն [[նախադասություն]]ը՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»)։<ref>Հայ մշակույթի 5-18-րդ դդ. նշանավոր գործիչները, 1976</ref>
== Պատմական ակնարկ ==
[[Պատկեր:Armenian mosaic-inscr at Jerusalem.jpg|thumb|200px|Հայկական գրություն-փազլ [[Երուսաղեմ]]ում։ Թվագրվում է [[VII դար]]ի 2-րդ կեսին։]]
ՀայոցՀայերենի գիրըայբուբենը ստեղծել է [[Մեսրոպ Մաշտոց]]ը [[405 թվական]]ին։ Սկզբից [[այբուբեն]]ը ունեցել է 36 [[տառ]], որից 7-ը [[ձայնավոր]], իսկ 29-ը [[բաղաձայն]]։ [[XII դար]]ում ավելացրեցին ևս երկու տառ՝ ձայնավոր «Օ»-ն և բաղաձայն «Ֆ»-ն։ Մինչ այդ «Օ»-ի փոխարեն օգտագրոծում էին «աւ» երկբարբառը, իսկ «Ֆ»-ի փոխարեն. «փ»-ն։
 
Արևմտահայ գրականության մեծամասնությունը չի ձեռնարկել որևէ ուղղագրական բարեփոխումներ ոչ [[1921]]-ին, ոչ էլ [[1940 թվական]]ին (շնորհիվ այդ թվում նաև նրա, որ [[գրություն]]ով մոտ է արևելահայերենին, [[Երևան]]յան մոտեցմանը)։
 
Ի շնորհիվ [[Հայ առաքելական եկեղեցի|Հայկական եկեղեցու]] պահպանվել է գրային համակարգի 30 հազար հայոց գրերի մասին հիշատակում (որից 25 հազարը. ամբողջովին ձեռագրեր են), [[V դար|V]]-[[XVIII դար]]ի ընթացքում ստեղծված, որոնցից շատերն են պահվում են [[Երևան]]ի [[Մատենադարան]]ում և Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Վարդապետ Մխիթարյանների մատենադարանում։
 
== Գրերի ստեղծման բարդություն ==
[[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցի]] առաջ ծառացել էին մի շարք դժվարություններ։ Նախ՝ հայերենը ուներ շատ [[բարբառ]]ներ՝ իրենց հատուկ առանձնահատկություններով։ Նա ծանոթ պիտի լիներ գոնե [[Տարոն]]ի (որտեղ ծնվել էր), [[Սյունիք]]ի ու [[Գողթն]]ի (որտեղ քարոզել էր) և [[Այրարատ]]ի (որտեղ ծառայել էր արքունիքում) [[բարբառներին]]։ Հարց էր ծագում՝ այս [[բարբառ]]ներից ո՞րը ընտրել իբրև հիմնական և նրա համար ստեղծել գրեր։ Պե՞տք էր արդյոք մյուս [[բարբառ]]ների հատուկ հնչյունների համար, որոնք հիմնականում բացակայում էին, ստեղծել հատուկ նշանագրեր։ Պե՞տք էր արդյոք [[ձայնավոր]]ները արտահայտել հատուկ [[տառ]]երով՝ [[հունարեն]]ի նման, թե՞ վերև դրված նշաններով՝ ինչպես [[ասորերեն]]ում։ Պետք էր գրել աջից ձա՞խ [[ասորերեն]]ի նման, թե՞ ձախից աջ՝ ինչպես [[հունարեն]]ում։ [[Տառ]]երի ձևերն ու անունները վերցնել [[հունարեն]]ից, թե՞ [[ասորերեն]]ից։ Թե՛ [[հունարեն]]ը, թե՛ [[ասորերեն]]ը ունեին երկայն և կարճ [[ձայնավոր]]ներ. արդյո՞ք հայերենն էլ ունի, և եթե այո, ի՞նչ կերպ պետք է արտահայտվեն դրանք։ Եվ վերջապես ՝ ո՞ր լեզուն ընտրել որպես [[գաղափար]] ու [[պլատֆորմ]]՝ [[հունարեն]]ը, թե՞ [[ասորերեն]]ը։ Ինչպե՞ս դասավորել այն հայերենի հնչյունները, որոնք չկան ո՛չ [[հունարեն]]ում, ո՛չ [[ասորերեն]]ում։ Սրանք ընդհանուր բնույթի հարցեր էին։ Գալիս էին ապա մի շարք մասնավոր և առավել դժվար բնույթի հարցեր։ [[Հույներ]]ը գրում էին ίαχωβ, αις (կարդացվում է՝ Իաքոբ, աիս)։ Պե՞տք էր արդյոք հայերեն ևս այդպես գրել (Իակովբ, աիս), թե՞ անհրաժեշտ էր ստեղծել հատուկ գիր (Յակովբ, այս)։ [[Հունարեն]]ում «հ» հնչյունը արտահայտելու համար գիր չկար, իսկ նրա փոխարեն օգտագործվում էր « ՛ » նշանը, որը դրվում էր [[ձայնավոր]]ի վրա։ Պե՞տք էր նրանց հետևել, թե՞ անհրաժեշտ էր այդ հնչյունի համար հատուկ գիր ստեղծել։ [[Հույներ]]ը չունեին «յու», «յա» հնչյունները, որոնք կային հայերենում։ Պե՞տք էր արդյոք այդ հնչյունների համար հատուկ գրեր ստեղծել, թե անհրաժեշտ էր արտահայտել իբրև [[երկհնչյուն]]ներ, և եթե այո, ապա ինչպես՝ յու, յա (հյուր, կյանք), թե՞ իւ, եա (հիւր, կեանք)։ ւ գիրը, որը [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցը]] դրեց [[հունարեն|հունական]] y-ի դիմաց, բազում թյուրիմացություններ էր ծագեցնում՝ մե՛կ իբրև [[բաղաձայն]] հնչելով, մե՛կ իբրև [[ձայնավոր]] (թիւր (կարդացվում է՝ թյուր), թիւ (կարդացվում է՝ թիվ)։ «Վ» հնչյունը նույնպես տագնապեցրել է [[Մեսրոպ Մաշտոց|Մեսրոպին]]՝ վազ և ավազ, վան և ավան. արդյո՞ք պետք է միակերպ գրել (վազ, բայց՝ աւազ. վան, բայց՝ աւան)։ [[Հույներ]]ը մի « ռ » ունեին. արդյոք պե՞տք էր բավականանալ մեկով, թե՞ հայերենում առկա նուրբ « ռ »-ի համար նոր գիր ստեղծել («ր»), մանավանդ, որ անգամ նույն [[բառ]]ի մեջ [[բառակազմություն|բառակազմության]] ժամանակ այս հնչյունները փոխակերպվում են (դուռ + -ունք = դրունք)։ [[Հունարեն]]ի Λ-ի դիմաց դնելով «ղ» (այս [[տառ]]ը այն ժամանակ կարդացվում էր նուրբ « լ », բայց ոչ այժմվա պես «ղ»)՝նա ստեղծեց նաև հատուկ գիր կոպիտ «լ»-ի համար (այժմյան լ-ն)։ Շրթնային, լեզվային և կոկորդային թավ հնչյունները պե՞տք էր արտահայտել տառակապակցություններով՝ ինչպես [[լատիներեն]]ում (ph, th, kh), թե՞ [[հունարեն]]ի պես մի տառով (այժմյան փ, թ, ք)։ [[Հունարեն]]ի χ-ի դիմաց դնելով «ք»՝ նա նպատակահարմար գտավ ստեղծել գիր նաև «խ» հնչյունի համար՝ այժմյան «խ» [[տառ]]ը։ Անհրաժեշտ էր նաև գտնել սկզբնափակ լեզվաշրթնային հնչյունները, որոնք չկային [[հունարեն]]ում, և նրանց համար ևս գրեր ստեղծել (ծ, ձ, ց, ճ, ջ, չ հնչյունները)։<ref>Մ. Խորենացի, Հայոց պատմություն (Ստ. Մալխասյանի թարգմանությամբ ու ծանոթագրություններով), ծանոթագրություն # 316</ref>
 
== Հայոց այբուբենիԱյբուբենի ստեղծման մասին ոչ դասական մոտեցում ==
215 թվականին [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] կայսր Կարակալան Հայոց թագավոր Խոսրով Ա–ին իր մոտ հրավիրեց և անօրինաբար բանտարկեց, որից հետո Հայաստան ուղարկեց լեգիոններ Ֆոլոկրիտի գլխավորությամբ։ Բայց լեգիոնները ջախջախվեցին, և հայոցՄեծ Հայքի թագավոր դարձավ Տրդատ Բ–ն՝ Խոսրով Ա–ի որդին։ Նույն ժամանակահատվածում Հայաստանին վտանգ էր սպառնում նաև Պարսկաստանից, որտեղ 226 թվականին իշխող դինաստիայի փոփոխություն էր տեղի ունեցել։ ՊարթեւՊարթև Արշակունիների դինաստիան, որոնք հայկական Արշակունի թագավորների բարեկամն էին, կործանվել էր պարսիկ Սասանյանների կողմից։ Իրանի պետական կրոնը փոխարինվեց զորոաստրիզմով։ Իրանի թագավոր Արտաշիր Սասանյանը 230 թվականին ներխուժեց Հայաստան, բայց ջախջախվեց։ 252 թվականին Շապուհ Ա–ն այնուամենայնիվ հաղթանակ տարավ և ՀայոցԱրտաշատում գահինգահ նստեցրեցբարձրացրեց իր որդի Որմիզդին։ 279 թվականին Հայաստանը հաղթանակ տարավ և Հայոց թագավոր դարձավ Խոսրով Բ Մեծը՝ Տրդատ Բ–ի որդին։ 298 թվականին Անակ Պարթևը սպանեց Խոսրով Բ–ին, և Հայոց թագավոր դարձավ վերջինիս որդի Տրդատ Գ Մեծը։ Այսպիսի անդադար վտանգի մեջ էր գտնվում Հայաստանը բոլոր կողմերից և անվտանգության խնդիր ուներ։ Բացի այդ, Հայաստանը ֆեոդալական (ավատատիրական) երկիր էր, և կենտրոնական իշխանությունը այնքան ուժեղ չէր, ինչպես ստրկատիրական երկրներում, մասնավորապես հարևան հզոր Հռոմեական կայսրությունում։ Հենց այս մարտահրավերներին դիմագրավելու համար Տրդատ Գ Մեծի համար քրիստոնեությունը հանդիսացավ Հայաստանի միավորման և հզորացման միջոց։ Քրիստոնեության ընդունումից հետո թագավորը եկեղեցուն շնորհեց մեծ իրավունքներ և հողեր, որպեսզի այն ուժեղ լինի և ի վիճակի լինի սատարելու հայոց թագավորի կենտրոնական իշխանությունը։ Հայաստանում նոր կրոնական գաղափարախոսության ներդրումով բավականին ամրապնդվեց կենտրոնական պետական իշխանությունը, սակայն հայկական նախաքրիստոնեական պատմությունը, մշակույթը, գիրը մեծ հարված ստացան։
 
Տրդատ Գ թագավորի քարտուղարի դերով ու [[Ագաթանգեղոս]] անունով հանդես եկող պատմաբանը, ով նաև համարվել է քրիստոնեությունն ընդունելու իրադարձությունների ականատեսը, գրել է 5-րդ դարում․<ref>Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն», Երևան 1983 թ․, պարբերություն 777, 778, 784, 786 և այլն:</ref><blockquote>
Նույնը գրել են նաև 5–րդ դարի հայ պատմիչներ Մովսես Խորենացին<ref>Խորենացի Մովսես, «Հայոց պատմություն», Երևան 1990:</ref>, Կորյունը<ref name="ReferenceA">Կորյուն, «Վարք Մաշտոցի», Երևան 1962:</ref>, Փաւստոս Բուզանդը<ref>Բյուզանդ Փավստոս, «Պատմություն Հայաստանի», Երևան 1987:</ref> և ուրիշներ։ Հայաստանի հին մշակույթը փլուզվել էր, Հայաստանում գտնվող բոլոր հայերեն գրքերը ոչնչացվել էին։ Նախաքրիստոնեական տաճարների քանդված հիմքերի վրա կառուցվել էին քրիստոնեական եկեղեցիներ, այդ թվում՝ նաև կենտրոնական Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը Վաղարշապատում։ Հայերենի այբուբենն ու գիրը ոչնչացվեցին, և այդ ժամանակվանից նույնիսկ եկեղեցիներում աղոթք անելու համար գործունեության մեջ մտան հունական ու սիրիական տառերն ու լեզուները։ Քրիստոնեությունն ընդունելուց հետո Գրիգոր Լուսավորիչը Հայաստան հրավիրեց 400 հույն ու սիրիացի վանական, շնորհեց նրանց եպիսկոպոսների կոչում և կարգեց նրանց բոլոր հայկական եկեղեցիների ղեկավարներ։
 
Հարյուր տարի անց ՀայոցՎռամշապուհ թագավորարքան Վռամշապուհը(389-415) եկավ այն եզրակացության, որ պետությունը չի կարող նորմալ գործել առանց սեփական գրի։ Կաթողիկոս Սահակն էլ համոզվեց այն բանում, որ ժողովուրդը չի կարող լավ հասկանալ քրիստոնեությունը, քանի որ եկեղեցիներում ծառայությունը կատարվում էր հունարեն և սիրիական լեզուներով։ Ու նրանք որոշեցին վերականգնել հայոց գիրը։ Նրանք հանձնարարեցին Մեսրոպ Մաշտոցին, որը թագավորի անձնական թարգմանիչն էր, վերականգնել հայոց գիրը։ Իհարկե նրանք գիտեին, որ հայոցհայերենի այբուբենը գոյություն ուներ շատ հին ժամանակներից։
 
Տառերի հնչյունային արտահայտությունը պարզաբանելու համար անհրաժեշտ էր գտնել առնվազն մեկ հայկական գիրք։ Բայց դժբախտաբար, Հայաստանում բոլոր գրքերը այրվել էին հարյուր տարի առաջ։ Մաշտոցը երկու տարուց ավել Հայաստանում փնտրում էր գոնե մեկ հայկական գիրք, բայց չգտավ։ Կորյունը չի կարողանում ասել «գիրք» բառը, որովհետև այդ թեման արգելված էր։ Կորյունը ասում է, «Մաշտոցը փնտրեց, փնտրեց, շատ զրկանքներ կրեց, բայց չգտավ»,<ref name="ReferenceA"/> ու մեկնեց արտասահման։ Դասական պատմությունը չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ի՞նչ էր փնտրում Մաշտոցը ու չէր կարողանում գտնել Հայաստանում։
 
Տարածված դասական պատմությունը ներկայացնում է, որ Մաշտոցը մեկնեց արտասահմանյան խոշոր քաղաքներ, որ կային մեծ գրադարաններ։ Այնտեղ նա ուսումնասիրեց հունական, ասորական և այլ այբուբենները ու քաղելով նրանցից լավագույն հատկանիշները, ստեղծեց հայոցհայերենի այբուբենը։ Սակայն Մաշտոցը շատ լավ գիտեր այդ օտար լեզուները և կարիք չուներ լրացուցիչ ուսման։ Հայաստանում այն ժամանակ կային հունական, ասորերեն և այլ լեզունորով գործող դպրոցներ, որոնցից մեկն էլ ավարտել էր Մաշտոցը։<ref name="ReferenceA"/> Նա մեկնեց արտասահման, որովհետև ուզում էր իմանալ, թե ինչպես են հնչում հայկական բոլոր տառերը ու դրա համար անհրաժեշտ էր գտնել առնվազն մեկ հայերեն գիրք։ Արտասահմանում հայկական գրքերը չէին այրվել։ Կորյունը գրում է, որ Սամոսատում Մաշտոցն իր երազում տեսնում է հայոց տառերը փորագրված ժայռերի վրա։ Այստեղ ակնհայտ է, որ Մաշտոցն ու Կորյունը գիտեին, որ տառերը փորագրված են Հայաստանում գտնվող ժայռերի վրա հինավուրց ժամանակներից։ Հետո Սամոսատում Մաշտոցը տառերը տվեց գեղագրության մի վարպետի, որպեսզի նա թեթևակի շտկի դրանք։ Երբ Մաշտոցը 406 թվականին վերադառնում է Հայաստան, թագավորը, կաթողիկոսն ու ժողովուրդը նրան մեծ հանդիսավորությամբ են դիմավորում։
 
Ագաթանգեղոսը պատմում է<ref>Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն», Երևան 1983 թ․, պարբերություն 12-14:</ref>, որ Տրդատ Գ թագավորի ժամանակ գրչության արվեստը տարածված էր Հայաստանում․ <blockquote>
{{քաղվածք|Արդ, հրաման է հասել ինձ՝ Ագաթանգեղոսիս․․․ Տրդատ Մեծ արքայից գրի առնել ժամանակի դեպքերը, պատմելով: ․․․Արդ, մեր այս գրված օրինակի մեջ, ոչ թե հին ավանդույթներից տեղեկանալով, այս (բոլորը) կարգով մատենագրել ենք, այլ մենք ինքներս ականատես ենք եղել անձնավորությունների և ներկա հոգևոր գործերին․․․:|}} </blockquote>
 
Կորյունը, Խորենացին և ուրիշ պատմիչներ հաստատում են, որ հայոց այբուբենը գոյություն է ունեցել մինչև Մաշտոցը, նույնիսկ Սիրիայում եպիսկոպոս Դանիելի մոտ։ «Դանիելյան» այբուբենը չի պահպանվել, սակայն տարբեր հեղինակներ բերում են այդ այբուբենի տառերի քանակության մասին տարբեր կարծիքներ՝ 17, 19, 22, 24 և 29 տառ։
 
Պատմիչ Վարդանը գրել է, որ հայերեն այբուբենը ունեցել է 22 տառ դեռ շատ հին ժամանակներից<ref>[http://serials.flib.sci.am/Founders/Hayoc%20grer-%20Acharyan/book/index.html#page/436/mode/2up/ Հ․ Աճառյան, «Հայոց գրերը», Երևան 1984 թ․, էջ 433]:</ref>։
Փիլոստրատը (մ․թ․ 175-249)՝ հռոմեական կայսր Կարակալայի պատմիչը, իր «Ապոլոնի Դիանան» գրքում պատմում է, որ Հայկական Տավրոսում մի մեծ հովազ են բռնել ոսկե օղակապը վզին, որի վրա հայերենով գրված է եղել․ «Հայոց թագավոր Արշակից Դիոնիս աստծուն»<ref>Филострат, ՛՛Жизнь Аполлония Тианского՛՛, Москва 1985 թ․</ref><ref name="ReferenceB">Ինճիճեան Ղ․, «Դարապատում», Վենետիկ 1827, էջ 75:</ref>։
 
Մխիթարյան բանասեր Հ. Ղուկաս Ինճիճյանը գրում է<ref name="ReferenceB"/>, որ 1788 թվականին Ստամբուլում տեսել է Անգլիայի դեսպան Ինզըլի հավաքածուն, որը պարունակում էր Փոքր Ասիայում հավաքված հարյուր հազարավոր հին մետաղադրամներ և գտել դրանց մեջ հայոց թագավոր Պարթև Արշակունու (113-114 թթ․) հարյուրավոր մետաղադրամներ։ Դրամների մի երեսին պատկերված է կրակներով սեղան, մյուս կողմում՝ թագավորի դիմանկարը և դրամի արտաքին եզրին գրված են հայերեն բառեր «հ», «տ», «պ», «կ», «ճ» և այլ տառերով։
 
Նախաքրիստոնեական հայկական գրի մասին է վկայում նաև լեզվաբան, պատմաբան և երաժշտագետ Մինաս Բժշկյանի (1777-1851 թթ․) կողմից [[Օդեսա]] քաղաքի հարավային մասում գտնվող հայկական եկեղեցիներից մեկում գտնված մ․թ․ա․ 7–րդ դարի մի հայատառ գիրք։<ref>Բժշկեան Մ․ «Պատմութիւն Պոնտոսի», Վենետիկ 1819 թ․:</ref>
 
== Կետադրություն ==
ՀայոցՀայերենի գրերը ունեն հատուկ կետադրություն ևկետադրությունը տարբերվում են Արևմտյանէ ԵվրոպականԱրևմտյաեվրոպական լեզուների կետադրությունից։
{{Հիմնական հոդված|Հայերենի կետադրություն}}
 
 
== Կցագիր ==
Հայերենում գոյություն ունեն կցագրեր։ «եւև» → «[[և]]» կցագիրը, Խորհրդային Միության բարեփոխումներից հետո, ստացավ առանձին փոքրատառի կարգավիճակ։ Յունիկոդում կան հայերենի ևս հինգ [[կցագիր|կցագրեր]]։
{| {{prettytable}}
|-----
 
== Ստեղնաշար ==
Հայերենի առաջին համակարգչային ստեղնաշարը մշակվել է 1987 թվականին [[ArmSCII]] ― Armenian Standard Code for Information Interchange ([[ՏՓԿՀՀ]] ― [[Տեղեկատվության Փոխանակման Կոդի Հայկական Հիմնօրինակ]]) հիմնօրինակի ստեղծման հետ միասին, և մոտ էր հայերեն գրամեքենայի ստեղնաշարի դասավորությանը<ref>[http://users.freenet.am/~vm/AST/ ԳՈՐԾՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ, ՆԱԽԱԳԾԵՐ ԵՒև ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ], Տեղեկատվության Փոխանակման Կոդի Հայկական Հիմնօրինակ (Ստանդարտ)</ref>։ [[QWERTY]] ստեղնաշարը տարածվել է հայերենի գրանշաններով համակարգչային ստեղնաշարերի բացակայության և տրանսլիտ (լատինատառ) հայերենով հաղորդակցության հետևանքով։ [[Windows]] համակարգում հայերեն և այլ լեզուներով աշխատելու համար 1997 թվականին ծրագրավորող [[Ռաֆիկ Մարության]]ը ստեղծել է [[KdWin]] ծրագիրը, որը թույլ էր տալիս ստեղծել ցանկացած գրանշաններով և դասավորությամբ ստեղնաշար։
 
[[Պատկեր:KB_Eastern_Armenian.svg|thumb|center|800px|[[Արևելահայերեն]]ի ստեղնաշարի դասավորությունը]]
81 953

edits