«Հայերենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Հայոց այբուբենի ստեղծման մասին ոչ դասական մոտեցում: «Արշակիդներ» եւ «Սասանիդներ» անունները չեն օգտագործվում հայ պատմագրության մեջ։
→‎Հայոց այբուբենի ստեղծման մասին ոչ դասական մոտեցում: Կատարվել է Ագաթանգեղոսի ինքնության եւ ժամանակի ճշգրտում։
Տող 34.
215 թվականին [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] կայսր Կարակալան Հայոց թագավոր Խոսրով Ա–ին իր մոտ հրավիրեց և անօրինաբար բանտարկեց, որից հետո Հայաստան ուղարկեց լեգիոններ Ֆոլոկրիտի գլխավորությամբ։ Բայց լեգիոնները ջախջախվեցին, և հայոց թագավոր դարձավ Տրդատ Բ–ն՝ Խոսրով Ա–ի որդին։ Նույն ժամանակահատվածում Հայաստանին վտանգ էր սպառնում նաև Պարսկաստանից, որտեղ 226 թվականին իշխող դինաստիայի փոփոխություն էր տեղի ունեցել։ Պարթեւ Արշակունիների դինաստիան, որոնք հայկական Արշակունի թագավորների բարեկամն էին, կործանվել էր պարսիկ Սասանյանների կողմից։ Իրանի պետական կրոնը փոխարինվեց զորոաստրիզմով։ Իրանի թագավոր Արտաշիր Սասանյանը 230 թվականին ներխուժեց Հայաստան, բայց ջախջախվեց։ 252 թվականին Շապուհ Ա–ն այնուամենայնիվ հաղթանակ տարավ և Հայոց գահին նստեցրեց իր որդի Որմիզդին։ 279 թվականին Հայաստանը հաղթանակ տարավ և Հայոց թագավոր դարձավ Խոսրով Բ Մեծը՝ Տրդատ Բ–ի որդին։ 298 թվականին Անակ Պարթևը սպանեց Խոսրով Բ–ին, և Հայոց թագավոր դարձավ վերջինիս որդի Տրդատ Գ Մեծը։ Այսպիսի անդադար վտանգի մեջ էր գտնվում Հայաստանը բոլոր կողմերից և անվտանգության խնդիր ուներ։ Բացի այդ, Հայաստանը ֆեոդալական (ավատատիրական) երկիր էր, և կենտրոնական իշխանությունը այնքան ուժեղ չէր, ինչպես ստրկատիրական երկրներում, մասնավորապես հարևան հզոր Հռոմեական կայսրությունում։ Հենց այս մարտահրավերներին դիմագրավելու համար Տրդատ Գ Մեծի համար քրիստոնեությունը հանդիսացավ Հայաստանի միավորման և հզորացման միջոց։ Քրիստոնեության ընդունումից հետո թագավորը եկեղեցուն շնորհեց մեծ իրավունքներ և հողեր, որպեսզի այն ուժեղ լինի և ի վիճակի լինի սատարելու հայոց թագավորի կենտրոնական իշխանությունը։ Հայաստանում նոր կրոնական գաղափարախոսության ներդրումով բավականին ամրապնդվեց կենտրոնական պետական իշխանությունը, սակայն հայկական նախաքրիստոնեական պատմությունը, մշակույթը, գիրը մեծ հարված ստացան։
 
3-րդՏրդատ 4–րդԳ դարերիթագավորի հռչակավորքարտուղարի հայդերով պատմաբանու [[Ագաթանգեղոս]]ը՝ Տրդատանունով Գհանդես թագավորիեկող քարտուղարըպատմաբանը, ով նաև եղելհամարվել է քրիստոնեությունն ընդունելու իրադարձությունների ականատեսը, գրումգրել է 5-րդ է․դարում․<ref>Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն», Երևան 1983 թ․, պարբերություն 777, 778, 784, 786 և այլն:</ref><blockquote>
{{քաղվածք|Այնուհետև թագավորի ու իշխանների հետ, նախարարներով ու զորքով հանդերձ, (Գրիգոր Լուսավորիչը) հավանության խորհուրդ առավ ընդհանուր խաղաղության համար՝ գայթակղությունը քանդելու, կործանելու և մեջտեղից վերացնելու ու ջնջելու նպատակով, որ այլևս ոչ ոք արգելք ու խոչընդոտ չլինի և չխանգարի վերին ազատությանը հասնելուն: Ապա թագավորը իսկույն տիրաբար հրաման տվեց ամենքի հավանությամբ գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու, որպեսզի նախկին հայրենի, հնամենի և նախնիների ու իր կողմից Աստված անվանված չաստվածները անհիշատակ դարձնի, մեջտեղից ջնջի: Ապա ինքն իսկ թագավորը ամբողջ զորքով հանդերձ Վաղարշապատ քաղաքից շարժվեց գնաց Արտաշատ քաղաքը՝ ավերելու այնտեղ Անահիտ դիցուհու բագինը և այն, որ Երազամույն կոչված տեղերում էր գտնվում: Նախ ճանապարհին հանդիպեցին քրմական գիտության դպիր, Որմիզդի գրչի դիվան կոչված, երազացույց, երազահան պաշտամունքի Տիր աստծու իմաստության ուսման մեհյան և ամենից առաջ սկսեցին այն քանդել, այրել, ավերել:|}} </blockquote>
<blockquote>
{{քաղվածք|․․․Գնաց հասավ Դարանաղյաց գավառը, որպեսզի այնտեղ ևս կործանեն սուտ աստվածների բագինը, որը Թորդան գյուղում էր, սպիտակափառ Բարշամինա անվանված աստծու մեհյանը: Նախ այն կործանեցին ու նրա արձանը փշրեցին և բոլոր գանձերը, ոսկին ու արծաթը ավարի մատնեցին․․․ Դրանից հետո ելան սահմանակից Եկեղյաց գավառը․․․ սուրբ Գրիգորը թագավորով հանդերձ փշրեցին Անահիտ դիցուհու ոսկե արձանը, ամբողջ վայրը քանդեցին, փչացրին, ոսկին ու արծաթը ավարի տվին: Այնտեղից Գայլ գետի վրայով այն կողմ անցան ու քանդեցին Արամազդի դստեր Նանեի մեհյանը Թիլ ավանում: Երկու մեհյանների գանձերը ավարով՝ Աստծու սուրբ եկեղեցու ծառայությանը նվեր թողեցին տեղերով հանդերձ:|}} </blockquote>
 
Նույնը գրել են նաև 5–րդ դարի հայ պատմիչներ Մովսես Խորենացին<ref>Խորենացի Մովսես, «Հայոց պատմություն», Երևան 1990:</ref>, Կորյունը<ref name="ReferenceA">Կորյուն, «Վարք Մաշտոցի», Երևան 1962:</ref>, ԲյուզանդըՓաւստոս Բուզանդը<ref>Բյուզանդ Փավստոս, «Պատմություն Հայաստանի», Երևան 1987:</ref> և ուրիշներ։ Հայաստանի հին մշակույթը փլուզվեկլփլուզվել էր, Հայաստանում գտնվող բոլոր հայերեն գրքերը ոչնչացվել էին։ Նախաքրիստոնեական տաճարների քանդված հիմքերի վրա կառուցվել էին քրիստոնեական եկեղեցիներ, այդ թվում՝ նաև կենտրոնական Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը Վաղարշապատում։ Հայերենի այբուբենն ու գիրը ոչնչացվեցին, և այդ ժամանակվանից նույնիսկ եկեղեցիներում աղոթք անելու համար գործունեության մեջ մտան հունական ու սիրիական տառերն ու լեզուները։ Քրիստոնեությունն ընդունելուց հետո Գրիգոր Լուսավորիչը Հայաստան հրավիրեց 400 հույն ու սիրիացի վանական, շնորհեց նրանց եպիսկոպոսների կոչում և կարգեց նրանց բոլոր հայկական եկեղեցիների ղեկավարներ։
 
Հարյուր տարի անց Հայոց թագավոր Վռամշապուհը եկավ այն եզրակացության, որ պետությունը չի կարող նորմալ գործել առանց սեփական գրի։ Կաթողիկոս Սահակն էլ համոզվեց այն բանում, որ ժողովուրդը չի կարող լավ հասկանալ քրիստոնեությունը, քանի որ եկեղեցիներում ծառայությունը կատարվում էր հունարեն և սիրիական լեզուներով։ Ու նրանք որոշեցին վերականգնել հայոց գիրը։ Նրանք հանձնարարեցին Մեսրոպ Մաշտոցին, որը թագավորի անձնական թարգմանիչն էր, վերականգնել հայոց գիրը։ Իհարկե նրանք գիտեին, որ հայոց այբուբենը գոյություն ուներ շատ հին ժամանակներից։