«Հայերենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Protected "Հայերենի այբուբեն": Հաճախակի վանդալություններ ([Խմբագրում=Պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից] (անժամկետ) [Տեղափոխել=Պաշտպան...
→‎Հայոց այբուբենի ստեղծման մասին ոչ դասական մոտեցում: «Արշակիդներ» եւ «Սասանիդներ» անունները չեն օգտագործվում հայ պատմագրության մեջ։
Տող 32.
 
== Հայոց այբուբենի ստեղծման մասին ոչ դասական մոտեցում ==
215 թվականին [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] կայսր Կարակալան Հայոց թագավոր Խոսրով Ա–ին իր մոտ հրավիրեց և անօրինաբար բանտարկեց, որից հետո Հայաստան ուղարկեց լեգիոններ Ֆոլոկրիտի գլխավորությամբ։ Բայց լեգիոնները ջախջախվեցին, և հայոց թագավոր դարձավ Տրդատ Բ–ն՝ Խոսրով Ա–ի որդին։ Նույն ժամանակահատվածում Հայաստանին վտանգ էր սպառնում նաև Պարսկաստանից, որտեղ 226 թվականին իշխող դինաստիայի փոփոխություն էր տեղի ունեցել։ ԻրանականՊարթեւ ԱրշակիդներիԱրշակունիների դինաստիան, որոնք հայկական Արշակունի թագավորների բարեկամն էին, կործանվել էր Սասանիդներիպարսիկ Սասանյանների կողմից։ Իրանի պետական կրոնը փոխարինվեց զորոաստրիզմով։ Իրանի թագավոր Արտաշիր ՍասանիդըՍասանյանը 230 թվականին ներխուժեց Հայաստան, բայց ջախջախվեց։ 252 թվականին Շապուհ Ա–ն այնուամենայնիվ հաղթանակ տարավ և Հայոց գահին նստեցրեց իր որդի Որմիզդին։ 279 թվականին Հայաստանը հաղթանակ տարավ և Հայոց թագավոր դարձավ Խոսրով Բ Մեծը՝ Տրդատ Բ–ի որդին։ 298 թվականին Անակ Պարթևը սպանեց Խոսրով Բ–ին, և Հայոց թագավոր դարձավ վերջինիս որդի Տրդատ Գ Մեծը։ Այսպիսի անդադար վտանգի մեջ էր գտնվում Հայաստանը բոլոր կողմերից և անվտանգության խնդիր ուներ։ Բացի այդ, Հայաստանը ֆեոդալական (ավատատիրական) երկիր էր, և կենտրոնական իշխանությունը այնքան ուժեղ չէր, ինչպես ստրկատիրական երկրներում, մասնավորապես հարևան հզոր Հռոմեական կայսրությունում։ Հենց այս մարտահրավերներին դիմագրավելու համար Տրդատ Գ Մեծի համար քրիստոնեությունը հանդիսացավ Հայաստանի միավորման և հզորացման միջոց։ Քրիստոնեության ընդունումից հետո թագավորը եկեղեցուն շնորհեց մեծ իրավունքներ և հողեր, որպեսզի այն ուժեղ լինի և ի վիճակի լինի սատարելու հայոց թագավորի կենտրոնական իշխանությունը։ Հայաստանում նոր կրոնական գաղափարախոսության ներդրումով բավականին ամրապնդվեց կենտրոնական պետական իշխանությունը, սակայն հայկական նախաքրիստոնեական պատմությունը, մշակույթը, գիրը մեծ հարված ստացան։
 
3-րդ 4–րդ դարերի հռչակավոր հայ պատմաբան [[Ագաթանգեղոս]]ը՝ Տրդատ Գ թագավորի քարտուղարը, ով նաև եղել է քրիստոնեությունն ընդունելու իրադարձությունների ականատեսը, գրում է․<ref>Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն», Երևան 1983 թ․, պարբերություն 777, 778, 784, 786 և այլն:</ref><blockquote>