«Աքեմենյանների ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
 
Այսօր այդ երբեմնի ծաղկուն քաղաքի հնագիտական մնացորդները գտնվում են Իրանի հարավ արևմուտքում`[[Ֆարս նահանգ]]ում` [[Շիրազ]] քաղաքից 70 կմ դեպի հյուսիս-արևելք: Այժմ [[Պերսեպոլ]]ի հսկայական պալատի ավերակների մակերեսը կազմում է մոտավորապես 135 000 քառ․ կմ: Ունի կտուր, մասամբ արհեստականորեն կառուցված, մասամբ կտրված լեռան վրա, որի արևելյան կողմը հենվում է Ռախմեթ լեռան վրա: Մյուս երեք կողմերը ձևավորվում են պատերով։ Արևմուտքից 5-13 մետրից (16-43 ֆուտ) բարձրանում էր երկակի աստիճան։ Աստիճանի պատերին պատկերված են կյանքից վերցված զանազան տեսարաններ`մարդիկ կամ բնություն : Որոշ պատկերներ արտահայտում են բնության երևույթներ , թե ինչպես է առյուծը հարձակվում իր զոհի վրա,կամ գարնան ու Նոռուզի խորհրդանիշ արջեր:Մյուս պատկերներում տեսնում ենք այլ թագավորությունների դեսպաններ, որոնք շահին են բերում նվերներ և այլ պատկերներ: Այս աստիճանները հաճախ անվանում են «ամբողջ աշխարհ»:
=== Ապադանա ===
 
Համալիրի կենտրոնը հանդիսանում է Դարեհի Ապադանան, որն ունի 4 մետր բարձրություն: Նրա մոտ են տանում երկու հանդիսավոր աստիճաններ, այնքան հարթ , որ հնարավոր էր դրանց վրայով երթևեկել մարտակառքերով:Այս աստիճանների և Ապադանեյի գլխավոր առանձահատկությունը նրա հարթությունն է`փորագրված քարե սալիկների վրա:Աստիճանների արտաքին մասին պատկերված է թագավորական գվարդիայի հանդիսավոր երթը,իսկ ներսի կողմից պատկերված է ծառաների երթը, որոնք տանում էին ոչխարներ, գինով լի անոթներ:Նմանատիպ իրադրություն պատկերված է նաև Ապադանայի հարթության վրա.այտեղ ներկայացված են նվաճված ժողովուրդների ներկայացուցիչները: Կառույցը սկզբնապես եղել է փակ և կազմված էր կավե մասնիկներ ունեցող պատերից` 5մետր բարձրությամբ և 20 մետր լայնությամբ:Սյուները յուրահատուկ էին նրանով, որ յուրաքանչյուր քարի վրա պատկերված էր ցուլ կամ այլ կենդանի:
 
Մի շարք հետազոտողներ վաղուց գտնում են , որ Ապադանայի աստիճանները զարդարող պատկերները իրենցից ներկայացնում են ամենամյա տոնակատարություններ`հնարավոր է նվիված [[Ամանոր]]ի տոնակատարությանը: Ապադանայի արևելյան դռանը պատկերված է գահին բազմած [[Դարեհ I]]-ը, նա հետևում կանգնած է գահաժառանգ [[Քսերքսես I]]:Հենց ինքը Ապանադան իրենից ներկայացնում է ընդարձակ դահլիճ:Կառույցի կտուրը ,հավանաբար եղել է փայտից և հենվում էր յութանասուներկու սյուների վրա , որոնցից տաներեքը պահպանվել են:
 
== Տրիպիլիոն և կամերային դահլիճ ==
Ապադանայի մոտ համարյա կենտրոնում է գտնվում Տրիպիլոն, հավանաբար Պերսեպոլիսի գլխավոր հանդիսությունների սրահը:Նրա աստիճանները զարդարված են պաշտոնատար անձանց պատկերներով իսկ արևելյան դարպասի հարթությունները`գահին բազմած Դարեհ I և գահաժառանգ Քսերքսես I պատկերներով:Ապա տարածվում էր մի մեծ սրահ, որը հնագետների կողմից մեծ թվով սյուներ ունենլու պատճառով ստացել է Հարյուր սյուների դահլիճ: Հյուսիսային մասում կանգնած էին մեծ քարե ցլեր,ութ քարե դարպասները պատկերազարդված էին թագավորական կյանքից վերցված տեսարաններով ,օրինակ թագավորի մենամարտը դևքերի հետ:Երկու հանդիսավոր կառույցները` Ապադանան և Հարյուր սյուների դահլիճը համարյա քառակուսի են :Կառույցների հարակից շրջաններում են գտնվում գանձերի լաբիրինթոսներ, պահեստներ և բնակելի շինություններ, որոնցից միայն պահպանվել են միայն հիմքերը: