«Պյոտր Բարտենև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Պյոտր Իվանովիչ Բարտենևը սերում է Բարտենևների ազնվական ընտանիքից։ Նրա հայրը՝ փոխգնդապետ Իվան Օսիպովիչը (?—1834), եղել է Կոստրոմայի նահանգից և այնտեղ ունեցել է ոչ մեծ կալվածք Բույսկի և Սոլիգալիչեսկի գավառների սահմանին: Ինչպես Պյոտր Բարտենևը հիշում է, «մեր ունեցվածքը շատ էր և առանց պարտքերի, ընդհակառակը՝ մեր հարևաններին օգնելու հնարավորությամբ», սակայն «1837 թվականին սկսվեց մեր կործանումը իմ ավագ քրոջ՝ Ապոլինարիայի՝ Պլատոն Ալեքսանդրովիչ Բարսուկովի հետ ամուսնությամբ <…> և չնայած նանրա հայրը լավ կալվածք ուներ Վլադիմիրի նահանգի Մերինկովսկի շրջանում, բայց նախընտրեց ապրել մեր հաշվին մինչև 1846 թվականը՝ աստիճանաբար կործանելով մեր բարեկեցությունը և գաղտնի կերպով ձևակերպելով գնման կայքագիր իր անունով, երբ մայրիկը նրա կնոջն ու իր սիրելիին որպես օժիտ գնեց Ալեքսեևկա գյուղակը»:
 
Պ. Ի. Բարտենևը ծնվել է Կորոլևշչինա գյուղում (ներկայում՝ Գրյազի քաղաքի ծայրամասը, [[Բայրոգա (գետ)|Բայրոգա]] գետի ափին), որտեղ ընտանիքն անցկացնում էր ամռան ամիսները, իսկ ձմռանը նրանք ապրում էին [[Լիպեցկ]]ում: Նրա ավագ եղբայրը՝ Միխայիլը, որ իրենից մեծ էր երեք տարով, 1849 թվականին ավարտել է [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգի]] 2-րդ կատեդային կորպուսը: