«Փոտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Photius, Theognostus and Cyprian.jpg|250px|մինի|աջից|Փոտեր]]
'''Փոտ''' (810-827 թվականից միջև 891-897 թվականի միջև), բյուզանդացի եկեղեցական, պետական գործիչ, գիտնական։ Կ․ Պոլսի պատրիարք՝ 858-867 և 877-886 թվականին։ Մոր կողմից ծագումով հայ։ Ստացել է փայլուն կրթություն, եղել զինվորական, զբաղեցրել բարձր պաշտոններ։ [[858 թվական]]ին նահանգային ազնվականությունը տապալել է Իգնատիոս պատրիարքին և պատրիարք նշանակել Փոտին։ Հռոմի պապը չի ընդունել Փոտի ընտրությունը։ [[867 թվական]]ին Փոտը խզել է հարաբերությունները հռոմեական եկեղեցու հետ։ Ընդվզել է կայսեր դեմ՝ գտնելով, որ նրա և պատրիարքի իշխանությունները հավասարազոր են։ Վասիլ 1-ին կայսրը, ձգտելով բարելավել իր հարաբերությունները Հռոմի հետ, 867 թվականի վերջին աքսորել է Փոտին, սակայն երեք տարի անց նրան նշանակել իր զավակների դաստիարակ։ Իգնատիոսի մահից հետո դարձյալ ընտրվել է պատրիարք։ Վասիլիի մահից հետո հեռացվել է աթոռից, աքսորվել Արմենիանոն կոչվող վանքը, ուր և վախճանվել է: Փոտը նպաստել է քրիստոնեության տարածմանը բուլղարների և ռուսների մեջ (դա ուժեղացրել է բյուզանդիայի եկեղեցին և խզում առաջացրել Հռոմի հետ), պայքարել պատկերամարտների, աղանդավորների, հատկապես՝ պավլիկյանների դեմ։ Զգալի աշխատանք է կատարել գրադարանների, մարդասիրական հիմնարկների, վանքերի ու տաճարների կառուցման ու վերակառուցման ուղղությամբ։ Փոտը գրել է «Բառարան», նշանավոր «[[Գրադարան]]» կամ «Բյուրամատյան» երկը, որտեղ քննադատական դիտողություններով զետեղել է հատվածներ տարբեր ժամանակների հեղինակների 280 գրքից։ Փոտի շնորհիվ մեզ հասել են հատվածներ շատ հեղինակների կորած երկերից։ Դրել է Պավլիկյան շարժման պատմությունը, որը Պետրոս Սիկիլիացու երկի վերաշարադրանքն է (սակայն պավլիկյանների ուսմունքը քննադատող երեք ճառերը պատկանում են Փոտի գրչին)։ ԴրելԳրել է նաև փիլիսոփա, դավա– նաբանականդավանաբանական, բժիշկ, բանասիրական, բարոյախոսական բնույթի աշխատություններ («Ամփիլոքիա», «Ճառեր ու բանախոսություններ» և այլն)։ Բյուզանդիայի ներքին և արտաքին քաղաքական պատմության կարևոր աղբյուր է Փոտի «Նամականին»։ Փոտը, հայազգի օրենսգետ Սմբատիկի և այլ իրավագետների հետ, [[Վասիլ]]ի հանձնարարությամբ մեծ աշխատանք է տարել բյուզանդական դատավարական համակարգը կանոնավորելու ուղղությամբ։ Փոտը կարևոր տեղ է հատկացրել հայ–բյուզանդական հարաբերություններին։ Պահպանվել են նրա նամակները Հայոց կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցուն՝ եկեղեցիների միության հարցի վերաբերյալ, ինչպես նաև Զաքարիայի պատասխանները։ Նամակագրություն է ունեցել Տարոնի հայ իշխանների և պավլիկյանների սպարապետ Խրիսոխիրի հետ։ Փոտը Վասիլի «[[Արշակունի]]» ծագման մասին կեղծիքի հեղինակն է։
 
{{ՀՍՀ|հատոր=12|էջ=361}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Փոտ» էջից