«Նիդերլանդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 139.
Նիդերլանդները ունի զարգացած բաց տնտեսական համակարգ, որի հիմքն է հանդիսանում միջազգային [[առևտուր]]ը: Ամենակարևոր առևտրական գործընկերներն են [[Գերմանիա]]ն, [[Բելգիա]]ն, [[Ֆրանսիա]]ն և [[Իտալիա]]ն: Լավ զարգացած ենթակառուվածքի շնորհիվ Նիդերլանդները կարևոր ճանապարհատրանսպորտային հանգույց է [[Արևմտյան Եվրոպա]]յում: Ռոտերդամի նավահանգիստը խոշորագույնն է Եվրոպայում։
 
Նիդերլանդները երկրագործական և բանջարաբոստանային ապրանքների աշխարհի ամենախոշոր արտահանողներից է։ Գյուղատնտեսությունը ամբողջովին ավտոմատացված է և հիմնված ինտենսիվ հողագործության վրա, ինչով և պայմանավորված է այն, որ գյուղատնտեսության ոլորտում աշխատում է մասնագիտական բնակչության միայն 4%-ը։ Գյուղատնտեսության կարևոր մաս են կազմում ծաղկաբուծությունը և ջերմոցային բանջարաբուծությունը։
 
Արդյունաբերությունը հիմնականում բաղկացած է սննդի արտադրությունից, քիմիական արդյունաբերությունից, նավթարդյունաբերությունից և մետալուրգիայից։ Տնտեսության այլ կարևոր հատվածներ են ֆինանսական և բանկային սեկտորը, տուրիզմը։ Նիդերլանդներ ամեն տարի այցելում է մոտ 10-11 միլիոն զբոսաշրջիկ, որոնց գրեթե կեսը՝կեսը ժամանում է Ամստերդամ։ Վերջինս շատ զբոսաշրջիկների գրավում է ոչ միայն թանգարաններով և պատմական ճարտարապետությամբ, այլ թմրանյութերի ազատ վաճառքով և [[կարմիր լապտերների թաղամաս]]երով:
 
Ազգային արժույթն է [[եվրո]]ն, որը 2002 թ.թվականին փոխարինել է նիդերլանդական գուլդենին։
 
====== Արդյունաբերություն ======
Արդյունաբերության ծավալներով կա 3 մեծ ճյուղ՝ նավթաքիմիա-նավթաքիմիա՝ 25% շրջանառություն, սննդի արդյունաբերություն՝ 27% և մեքենաշինություն՝ 12.4%:
 
Մյուս ճյուղերից են ինքնաթիռաշինությունը, նավաշինությունը, սև մետալուրգիան, տեքստիլ արդյունաբերու-թյունը, կահույքի և թղթի արդյունաբերու-թյունները, գարեջրի և հագուստի արտադրությունը։ Հայտնի է նաև կակաչների արտահանումը (կակաչը Նիդերլանդների խորհրդանիշներից է)։