«Գոշավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 91.
Գրատուն-զանգակատուն, այս կրկնահարկ շենքը ճարտարապետական տեսակետից ուշագրավ հուշարձան է: Շինության գրատունը կառուցվել է [[1241]] թվական, զանգակատունը՝ [[1291]] թվական: Գրատան մասը նման է [[Հաղպատի վանք]]ի գրատանը: Քառակուսի հատակագիծ ունեցող շենքում հանդիպակաց ներքին պատերն իրար են կապված զույգ ցածրադիր որմնամույթերին հենվող հուժկու կամարներով, որոնք ներքին տարածության վերնամասում փոխադարձաբար հատվելով՝ կրում են գրատան ծածկը և նրա վերնաշենք-զանգակատունը: Գրատան ներսի պատերում կան խորշեր` ձեռագրեր պահելու համար: Գրատան վրա հավելված զանգակատունը լիովին ներդաշնակվում է գոյություն ունեցող ներքնահարկի հետ, և միասին հիմք են ծառայել կրկնահարկ եկեղեցի-դամբարանների (Եղվարդի Ս. Աստվածածին, [[Բուրթելաշեն|Ամաղու Նորավանքի Բուրթելաշեն]], [[Կապուտան]]) հատակագծային և ծավալատարածական հորինվածքի կազմավորման համար: Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում սրա ծածկի կենտրոնական մասի կառուցվածքը, որտեղ անցումը դեպի բազմանկյունի լայն երդիկը կատարված է շեղակի դրված քարե հեծանների միջոցով, որոնք իրենց միջին մասերում ունեն եռատերև փորվածքներ (ինչպես գեղագիտական, այնպես էլ վերին լույսը ավելի լայն անկյունով սփռելու նպատակով):
 
== ԽաչքարներԽաչքարեր ==
[[Պատկեր:Khachkar Koshavank 01.JPG|250px|աջից|Գոշավանքի խաչքար]]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գոշավանք» էջից