«Կելտական երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (հայերեն անվանում)
No edit summary
'''Կելտական երաժշտություն''', [[Արևմտյան Եվրոպա]]յի ժամանակակից [[Կելտեր|կելտական]] ժողովրդների ժողովրդական երաժշտական ավանդույթի ամբողջություն։ Այժմ կելտական ժողովրդները բնակվում են [[Իռլանդիա]]յում, [[Շոտլանդիա]]յում, [[Մեն կղզի|Մեն կղզում]], [[Քորնուոլ]]ում, [[Բրետան]]ում, Ուելսում, [[Գալիսիա]]յում, [[Աստուրիա]]յում և [[Կանտաբրիա]]յում։ «Կելտական երաժշտություն» եզրը կոնկրետ սահմաններ չունի և կարող է ընդգրկել ինչպես ժողովրդական երգեր, այդպես էլ ժամանակակից [[Կելտական ռոք|ռոք երաժշտություն]]: Կելետական երաժշտությունը վերածնունդ է ապրել 1980-ականներին իռլանդական [[Clannad]] խմբի գործունեության սկսման հետ, որի անդամները կարողացան սինթեզավորել ավանդական կելտական երաժշտությունը և ժամանակակից մեղեդիները։
 
Կելտական երաժշտությունը երկու հիմնական նշանակություն ունի։ Առաջինը, սա այն մարդկանց երաժշտությունն է, որով ճանաչում են նրանց։ Երկրորդ, սա ներառում է այն որակները, որը եզակի է Կելտական ազգերի համար։ Շատ նշանակալի Կելտական երաժիշտներ, ինչպիսիք են [[Ալան Սթիվել|Ալան Ստիվելը]] և [[Փեդի Մոլոնին]] հաստատում են, որ տարբեր Կելտական երաժշտական ժանրեր շատ ընդհանուր գծեր ունեն։
 
Հաճախ [[Կելտական երաժշտություն]] տերմինը վերագրվում է [[Իռլանդական երաժշտություն|Իռլանդական]] և [[Շոտլանդական երաժշտություն|Շոտլանդական]] երաժշտություններին, քանի որ երկուսն էլ ստեղծել են տարատեսակ ոճեր, որոնք միաժամանակ ունեն հստակ ընդհանրություններ և փոխադարձ ազդեցություններ։ Սա բացատրվում է նաև այն փաստով, որ Իռլանդիայի անկախությունը հնարավորություն ընձեռնեց նրանց խթանել Կելտական երաժշտությունը՝ մասնավորապես որպես Իռլանդական արտադրանք։ Այնուամենայնիվ, սրանք ժամանակից աշխարհագրական մեջբերումներն են այն մարդկանց մասին, ովքեր ունեն նույն Կելտական նախապատմությունն ու երաժշտական ժառանգությունը։
 
Այս ոճերը հայտնի են անգլիախոս աշխարհում՝ հատկապես ԱՄՆ-ում, որտեղ նրանք մեծ ազդեցություն ունեն ամերիկյան մշակույթի վրա։
 
== Արտաքին հղումներ ==
 
{{Կելտեր}}
[[Պատկեր:Keltfest 2010 (4611116196).jpg|մինի|դֆհհ]]
 
[[Կատեգորիա:Կելտեր| ]]
[[Կատեգորիա:Երաժշտություն]]
7

edits