«Լրագրող»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 46.
== Դերեր ==
 
'''''Իրադարձային լրագրողն''''' այն լրագրողն է, ով ուսումնասիրում է, գրում և հաղորդում է` լինելով դեպքի վայրում, անց է կացնում հարցազրույցներ, հետազոտություններ է անում և հրապարակում է պատրաստում: Տեղեկատվության հավաքման գործընթացը երբեմն կոչվում է «հաղորդում»:
Կախված համատեքստից` ''լրագրող'' տերմինը կարող է ներառել խմբագիր, հոդվածագիր կամ էլ լուսանկարիչ իմաստները:
 
Տող 52.
 
== Լրագրողների ազատություն ==
Լրագրողները երբեմն վտանգում են իրենց կյանքը, հատկապես, երբ նրանք հաղորդում են զինված հակամարտության գոտիներից կամ այն պետություններից, որտեղ չեն հարգում մամուլի ազատությունը: Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են [[Լրագրողների պաշտպանության կոմիտե]]ն և [[Լրագրողներ առանց սահմանների]]ն, զեկույցներ են հրապարակում լրագրության ազատության և լրագրողների ազատության վերաբերյալ: 2011 թվականի տվյալներով, 1992 թվականից հետո աշխարհում սպանվել է 887 լրագրող, որոնցից 71%-ն սպանվել է, 17%-ը` մահացել պատերազմական գոտիներում և 11%-ը մահացել են վտանգավոր հանձնարարությունների ժամանակ: Լրագրողների համար ''ամենամահաբեր 10 պետություններն'' են [[Իրաք]]ը, [[Ֆիլիպիններ]]ը, [[Ռուսաստան]]ը, [[Կոլումբիա]]ն, [[Մեքսիկա]]ն, [[Ալժիր]]ը, [[Պակիստան]]ը, [[Հնդկաստան]]ը, [[Սոմալի]]ն, [[Բրազիլիա]]ն և [[Շրի Լանկա]]նref>"[http://cpj.org/killed/ 887 Journalists Killed since 1992]." Committee to Protect Journalists. Retrieved 28 August 2012.<nowiki></ref></nowiki>:
 
Լրագրողների պաշտպանության կոմիտեն նաև զեկույցներ է հրապարակում բանտարկված լրագրողների վերաբերյալ: Այս ցուցանիշով «առաջատար» են Թուրքիան<ref>{{cite news |title=Number of Jailed Journalists Nearly Doubles in Turkey |url= http://latimesblogs.latimes.com/world_now/2012/04/jailed-journalists-nearly-double-in-turkey.html |work=Los Angeles Times |date=5 April 2012|accessdate=6 April 2012 }}</ref>, [[Չինաստան]]ը, [[Իրան]]ը, [[Էրիթրեա]]ն, [[Բիրմա]]ն, [[Ուզբեկստան]]ը, [[Վիետնամ]]ը, [[Կուբա]]ն, [[Եթովպիա]]ն և [[Սուդան]]ը<ref>{{cite web|author=Iran, China drive prison tally to 14-year high |url=http://cpj.org/reports/2010/12/cpj-journalist-prison-census-iran-china-highest-14-years.php |title=Iran, China drive prison tally to 14-year high (December 8, 2010). Committee to Protect Journalists. Retrieved November 18, 2011 |publisher=Cpj.org |accessdate=16 April 2013}}</ref>:
 
Բացի ֆիզիկական վնասվածքները, լրագրողները նաև հոգեբանական ճնշումների են ենթարկվում: Սա հատկապես վերաբերվում է պատերազմական գոտիներում աշխատող լրագրողներին, սակայն այս լրագրողների խմբագրությունները հաճախ չեն իմանում, թե ինչպես ճիշտ վարվել ռազմական գոտում աշխատող լրագրողների հետ: Այս դեպքում լրագրողներին անհրաժեշտ է շարունակական հոգեբանական օժանդակություն: Այնուամենայնիվ, նմանատիպ օգնություն տրամադրող մի քանի կազմակերպություններ կան<ref>"staying safe and sane" http://www.dandc.eu/en/article/petra-tabeling-crisis-areas-journalists-are-risk-physical-and-psychological-terms, Petra Tabeling in E+Z/D+C January 2015</ref>:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լրագրող» էջից