«Ենա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
== Վաղ ժամանակակից շրջան ==
[[Պատկեր:Jena (Merian).jpg|մինի|Ենան 1650 թվականին]]
Բողոքական բարեփոխումները քաղաք բերվեցին 1523 թվականին: [[Մարտին Լյութեր|Մարտին Լյութերն]]ը այցելեց քաղաք` եկեղեցական հարաբերությունները վերակազմավորելու համար, և Ենան դարձավ իր վարդապետության վաղ կենտրոնը: Հետագա տարիներին Դոմինիկյան և Կարմելիտի միաբանությունները հարձակման ենթարկվեցին և վերացվեցին 1525 թվականին (Կարմելիտե) և 1548 թվականին (Դոմինիկյան):
 
Ենայի պատմության մեջ կարևոր քայլ էր 1558 թվականին [[Ենայի համալսարան|համալսարանի]] հիմնադրումը: Այն հիմնադրել է Ջոն Ֆրեդերիկը, քանի որ նա Վիտենբերգում Շմալկալդյան պատերազմից հետո կորցրել էր իր հին համալսարանը: Փոքրիկ սառցե դարաշրջանի ընթացքում գինեգործությունը նվազել է և նոր բուհը դարձել է քաղաքի եկամտի կարևոր աղբյուրներից մեկը: Նույն դարաշրջանը բուռն էր տպարանային բիզնեսի համար, քանի որ աճել է լյութերական դոկտրինայի գրքերի կարևորությունը (և բնակչության կարդալու ունակությունը), իսկ Ենան [[Լայպցիգ (քաղաք)|Լայպցիգից]] հետո դարձավ Գերմանիայի երկրորդ ամենամեծ տպագրական վայրը:
 
16-րդ դարից սկսած Էռնեստինյան դինաստիայի օրոք կատարվեցին բազմաթիվ տարածքային բաժանումներ: Սկզբում Ենան մնաց որպես Սաքսեն-Վայմարի մի մասը, իսկ 1672 թվականին այն դարձավ իր փոքրիկ դքսության մայրաքաղաքը (Սաքսեն-Ենա): 1692 թվականին երկու դուքսերից հետո (Բերնհարդ II և Յոհան Վիլհելմ), Սաքսեն-Ենայի դուքսերը մահացան, և դքսությունը դարձավ Սաքսեն-Էյզենախի մի մասը, 1741 թվականին՝ Սաքսեն-Վայմարի դքսություն, որինպատկանեցորին պատկանեց մինչև 1809 թվականը: 1809-1918 թթ. Ենան դարձավ Սաքսեն-Վայմար-Էյզենախի դքսության մի մասը (1815 թվականից՝ Մեծ դքսություն):
== Արտաքին հղումներ ==
* [http://www.jena.de/ Ենա քաղաքի պաշտոնական կայք]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ենա» էջից