«Ֆրանց Բյոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ}}
'''Ֆրանց Բյոմ''' ({{lang-de|Franz Böhme}}, [[ապրիլի 15]] [[1885]] թ., [[Զելթվեգ]], [[Ավստրո-Հունգարական կայսրություն]], — [[մայիսի 29]] [[1947]] թ., [[Նյուրնբերգ]], [[Օկուպացված Գերմանիայի ամերիկյան գոտի]]), ավստրիացի զինվորական, ով ծառայել է [[Ավստրո-Հունգարական կայսրություն|Ավստրո-Հունգարական]], [[Ավստրիայի Առաջին Հանրապետություն|Ավստրիայի Առաջին Հանրապետության]], [[Նացիստական Գերմանիա|Նացիստական Գերմանիայի]] բանակներում: Եղել է լեռնահրաձգային զորքերի գեներալ, ռազմական հանցագործ<ref name="Gebirgstruppe">[http://www.specialcamp11.co.uk/General%20der%20Gebirgstruppe%20Franz%20Bohme.htm General der Gebirgstruppe Franz Friedrich Böhme.]{{ref-en}}</ref><ref name="Massacres"/><ref name="Weiner">Weiner, Hana; Ofer, Dalia; Barber, Anne (1996). Dead-end Journey: the Tragic Story of the Kladovo-Šabac Group. University Press of America. ISBN 0-7618-0199-5.{{ref-en}}</ref>:
 
== Կենսագրություն ==
Ֆրանց Բյոմի հայրը մահացել է, երբ ինքը 17 տարեկան էր: Մեկ տարի անց մահանում է մայրը՝ որդուն թողնելով որբ: Բյոմը ծանր կորուստներից հետո սկսում սպայական կարիերան [[Ավստրո-Հունգարական կայսրություն|Ավստրո-Հունգարական կայսրության]] [[Ավստրո-Հունգարական կայսրության զինված ուժեր|զինված ուժեր]]ում<ref name="Gebirgstruppe"/>:
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին Բյոմը 1914-1916 թվականներին ծառայել է [[Գալիցիա]]յում, 1917 թվականին՝ Վոլինում, [[Կուրզեմե|Կուրլանդիայում]] և [[Դաուվգալպիս|Դինաբուրգում]], 1917-1918 թվականներն՝ [[Սոչա (գետ)|Սոչյան]] ռազմաճակատում<ref name="Gebirgstruppe"/>:
 
[[Անշլյուս]]ից առաջ ղեկավարում էր ավստրիական զինվորական հետախուզությունը՝ լինելով Գլխավոր շտաբի գեներալ-մայոր<ref>Manoschek, Walter; Safrian, Hans. Österreicher in der Wehrmacht. // Talos E.; Hanisch E.; Neugebauer W. (Hrsg.). NS-Herrschaft in Österreich 1938—1945. — Wien, 1988. — ISBN 3-900351-84-8. — S. 341.{{ref-de}}</ref>: Համաձայն 1938 թվականի փետրվարի 12-ին կնքված [[Բերխտեսգադեն]]յան գերմանա-ավստրիական համաձայնաագրի 8-րդ կետի՝ փետրվարի 17-ին Բյոմը նշանակվել է Գլխավոր շտաբի պետ՝ այդ պաշտոնում փոխարինելով ֆելդմարշալ-լեյտենանտ Ալֆրեդ Յանզուին, ով հանդիսանում էր անշլյուսի գլխավոր հակառակորդներից մեկը<ref name="Gebirgstruppe"/>:
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի սկսվելուց հետո [[Ներխուժում Լեհաստան|լեհական]] և ֆրանսիական արշավանքների ժամանակ Բյոմը ղեկավարել է [[32-րդ դիվիզիա (Գերմանիա)|32-րդ հետևակային դիվիզիա]]<ref name="Gebirgstruppe"/>:
[[Պատկեր:Bundesarchiv Bild 146-1979-113-02, Franz Böhme.jpg|thumb|left|192px|<center> Ֆրանց Բյոմ]]
 
1941 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 2-ը հանդիսացել է [[Սերբիա]]յի լիազորված հրամանատարը: [[Ադոլֆ Հիտլեր]]ը Ֆրանց Բյոմին է հանձնարարել նվաճված ամբողջ տարածքում ամենասեղմ ժամկետներում հաստատել երկարատև կարգուկանոն: Համաձայն Բեմի հրամանի՝ բոլոր կոմունիստները, արական սեռի կասկածելի ներկայացուցիչները, բոլոր [[հրեաներ]]ը, ինչպես նաև ժողովրդավար և ազգայնական գաղափարներ կրող քաղաքացիները ենթակա են անմիջապես ձերբակալման: Ձերբակալվածներին պահում էին որպես պատանդ: Յուրաքանչյուր սպանված գերմանացի զինվորի գնդակահարվում էր 100 պատանդ, իսկ յուրաքանչյուր վիրավորի համար՝ 50 պատանդ: Այդ հրամանի հիման վրա աշնանը իրականացվում են [[սերբեր]]ի, սերբական հրեաների և ցիգանների մասսայական գնդակահարություններ<ref name="Gebirgstruppe"/><ref name="Massacres">[http://www.akademediasrbija.com/index.php?option=com_content&view=article&id=251:massacres-and-reprisals-during-the-german-occupation-of-yugoslavia&catid=45:english&Itemid=59 "Massacres And Reprisals During The German Occupation Of Yugoslavia".]{{ref-en}}</ref><ref name="Weiner"/><ref>Weiner, Ofer and Barber 1996, стр. 145-152.{{ref-en}}</ref>:
 
[[Կռալևո]]յի և [[Կրագուևաց]]ի լեռներում [[717-րդ հետևակային դիվիզիա (Գերմանիա)|717-րդ հետևակային դիվիզիայի]] ստորաբաժանումները Հարավսլավիայի ժողովրդա-ազատագրական բանակի և Հարավսլավիայի հայրենական զորքերի հետ կատաղի հրետանային մարտից հետո մի քանի օրվա ընթացքում շուրջ 4000 տեղական բնակչության գնդակահարում են: 1941 թվականի դեկտեմբերին Ֆրանց Բյոմը հետ է կանչվում Սերբիայից: Սերբիայում նրա ղեկավարության ներքո գերմանական բանակն ունեցել էր 160 զոհ և 278 վիրավոր: Նրանց կողմից սպանվել էր 20-ից 30 հազար տեղացի բնակիչ<ref name="Gebirgstruppe"/><ref name="Massacres"/><ref name="Weiner"/>:
 
1944 թվականի փետրվարի 10-ին Ֆրանց Բյոմը պարգևատրվել է [[Գերմանական խաչ|Գերմանական ոկսեպատ խաչով]]: Նույն թվականի հունիս-հուլիս ամիսներին եղել է [[Հարավսլավիա]]յում տեղակայված [[2-րդ տանկային խմբավորում (Գերմանիա)|2-րդ տանկային բանակի]] հրամանատար: Միևնույն ժամանակ հանդիսացել է նաև Հարավսլավիայում գտնվող գերմանական բոլոր զորքերի հրամանատարը: Այդ ընթացքում օդային աղետի հետևանքով վիրավորում է ստացել<ref name="Gebirgstruppe"/><ref>Fellgiebel, Walther-Peer (2000) [1986]. Die Träger des Ritterkreuzes des Eisernen Kreuzes 1939–1945 — Die Inhaber der höchsten Auszeichnung des Zweiten Weltkrieges aller Wehrmachtteile [The Bearers of the Knight's Cross of the Iron Cross 1939–1945 — The Owners of the Highest Award of the Second World War of all Wehrmacht Branches]. Friedberg, Germany: Podzun-Pallas. ISBN 978-3-7909-0284-6.{{ref-de}}</ref>:
 
1945 թվականի հունվարի 8-ին նշանակվել է Նորվեգիայում գտնվող զորքերի և 20-րդ լեռնային բանակի գլխավոր հրամանատար: 1945 թվականի մայիսին Գերմանիայի կապիտուլացիայից հետո գերի է վերցվել: 1946 թվականին պահվում էր Բրիդջենթ քաղաքի մոտ գտնվող ռազմագերիների համար նախատեսված № 198 ճամբարում: Այնուհետև տեղաձոխվել է [[Նյուրնբերգ]], որտեղ 1947 թվականի մայիսի 13-ին սկսվեց նրա նկատմամբ դատավարություն: Բյոմը մեղադրվում էր Հարավսլավիայում տեղի բնակչության նկատմամբ իրականացրած հանցագործությունների համար: Չսպասելով դատավարության ավարտին և հետագայում Հարավսլավիա արտահանձնմանը՝ մայիսի 29-ին Բեմը իրեն նետում է միտեղանի պատժախցի պատուհանից, որը գտնվում էր չորրորդ հարկում: Թաղված է [[Ավստրիա]]յի [[Գրաց]] քաղաքի Սուրբ Լեոնարդի գերեզմանատանը<ref name="Gebirgstruppe"/><ref name="Massacres"/><ref name="Weiner"/>:
 
== Ծանոթագրություններ ==