«Արուս Ասրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 21.
1940 թ. Արուս Ասրյանը հրավիրվում է [[Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն]]։ Այստեղ տաղանդավոր դերասանուհին ստեղծում է լավագույն կերպարներ, որոնց մեջ փայլում են հատկապես մայրերի և մամիկների կերպարները։ Մարգարետ («Բրոուդիի ամրոցը»), Հեղինե, («Գարնան անձրև»), Մարե («Հանրապետության նախագահ»), Նուբար («Աշխարհն, այո', շուռ է եկել»), Անուշ («Բաղդասար Աղբար») և վերջապես Տատիկը՝ [[Վիլյամ Սարոյան|Վ. Սարոյանի]] «Իմ սիրտը լեռներում է» պիեսում։ Այս փոքրիկ համարյա անբառ դերում, հայ ժողովրդական «Կռունկ» երգի կատարումով Ասրյանն այնքան տրամադրություն է դնում օտար ափերում տառապած ավանդական հայ կնոջ կերպարում, որ այն դառնում է պիեսում հիմնական կերպարներից մեկը։
 
Ասրյանի բեղմնավոր գործունեությունը պատկանում է հայ բեմին (մոտ 250 դեր)։ Սակայն դերասանուհին հմայիչ կերպարներ է ստեղծել նաև կինոյում։ 1940 թվականին «[[Հայֆիլմ]]» կինոստուդիան նկարահանում է «Քաջ Նազարը»։ Ֆիլմի ռեժիսոր [[Ամասիյ Մարտիրոսյան]]ը հրավիրում է շնորհալի դերասանուհուն ֆիլմում խաղալու Ուստիանի դերը։ Ասրյանի փայլուն կատարումով այսօր էլ «Քաջ Նազար» ֆիլմը դիտելիս հանդիսատեսը հմայլվում է Ուստիանով։ 1943 թ. [[Համո Բեկնազարյան]]ը նկարահանում է «[[Դավիթ Բեկ (ֆիլմ)|Դավիթ Բեկը»]] ֆիլմը, որտեղ կար մի էպիզոդիկ դեր, որի համար ռեժիսորը որոնումների մեջ էր։ Դա սևամորթ աղախնու՝ Զեյնաբի դերն էր, որ շատերն էին փորձել, բայց չէին գոհացրել։գոհացրել ռեժիսորին։ Փորձի հրավիրված Արուս Ասրյանը, երբ երգում է ֆիլմում նախատեսված թախծալի երգը Համո Բեկնազարյանը հուզված բացականչում է. ''«Սա արդեն այն է, ինչ ես ուզում եմ»''։
 
Իր բեղմնավոր աշխատանքի, լուսավոր ու բարձր արվեստի համար, Ա. Ասրյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով և այլ մեդալներով։
 
== Դերերը կինոյում ==