«Ֆլուորեսցենցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
 
==Կիրառությունները==
Ֆլուորեսցենց [[սպեկտրոսկոպիա]]ն մեծ նշանակություն ունի [[կենսաբանական համակարգեր]]ի ուսունասիրմանուսումնասիրման համար։ Դա հիմնված է այն հանգամանքի վրա, որ կենսամոլեկուլներում տեղի ունեցող պրոցեսները անմիջական դրսևորում են ունենում ֆլուորեսցենց սպեկտրներում։ Մասնավորապես, ֆլուորեսցենց սպեկտրոսկոպիայի օգնությամբ հնարավոր է ուսումնասիրել սպիտակուցների հետ տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունները՝ դենատուրացումը։ Ի հաշիվ այն բանի, որ տրիպտոֆանի ֆլուորեսցենցիան շատ զգայուն է միջավայրի փոփոխությունների նկատմամբ, այն անմիջականորեն արձագանքում է սպիտակուցի կառուցվածքային փոփոխություններին։
Կենսաբանական մեմբրաններում արտաքին նշանակրի տեղաբաշխումը ևս հնարավոր է ուսումնասիրել ֆլուորեսցենց սպեկտրոսկոպիայի օգնությամբ։
Այն փաստը, որ մի շարք ֆլուորեսցենց նշանակիրներ ունեն թույլ ֆլուորեսցենցիա ազատ (չկապված) վիճակում և կենսամոլեկուլների հետ կապվելիս, վերջիններիս ֆլուորեսցենցիայի քվանտային ելքը մեծանում է, և դա օգտագործվում է կենսամոլեկուլները, մասնավորապես [[ԴՆԹ]]-ն, «տեսանելի» դարձնելու համար։