«Տոսկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 42.
===Առաջին գործողություն===
 
Բանտարկությունից փախած հանրապետական Անջելոտին ապաստան է գտնում Հռոմի Սանտ Անդրեա դելա Վելե եկեղեցում։ Նա թաքնվում է Ատտավանտիի կապելլայում, որի բանալին Տիրամոր արձանի տակ էր պահել նրա քույրը՝ մարքիզույի Ատտավանտին։ Փախստականին չնկատելով եկեղեցի է մտնում զգեստապետը, ով ուտելիք է բերում այստեղ աշխատող նկարիչ Մարիո Կավարադոսիի համար։ Զգեստապետից հետո գալիս է նաև Մարիոն. [[Մարիամ Մագդաղենացի|Մարիամ Մագդաղենացու]] նկարը դեռ կիսավարտ է։ Կավարադոսին երգում է ''Recondita armonia'' արիան, որում իր սիրեցյալ Ֆլորիա Տոսկային համեմատում է Մարիամի հետ։ Անջելոտին, կարծելով, թե եկեղեցում ոչ ոք չկա, դուրս է գալիս կապելլայից և հանդիպում է Կավարադոսիին՝ իր վաղեմի ընկերոջը։ Նրանց զրույցն ընդհատվում է դռան թակոցով. Ֆլորիա Տոսկան ուզում է ներս մտնել։ Անջելոտին նորից թաքնվում է։ Ներս է գալիս Տոսկան։ Խանդոտ գեղեցկուհին կարծում է, թե կտավին Մարիոն պատկերել է իր ախոյանին։ Մարիոն հանգստացնում է նրան, և նրանք պայմանավորվում են հանդիպել երեկոյան՝ Տոսկայի ելույթից հետո։ Տոսկան հեռանում է։ Կավարադոսին և Անջելոտին նույնպես լքում են եկեղեցին. նկարիչը որոշում է ընկերոջը թաքցնել իր տանը։
 
Այդ ժամանակ Հռոմ է հասնում Իտալիայի հյուսիսում Նապոլեոնի պարտության մասին լուրը։ Այդ առիթով եկեղեցում պատարագ են պատրաստում։ Հայտնվում է Տոսկային սիրահարված Սկարպիան, ոստիկանության շեֆը։ Նա և քննիչ Սպոլետտան ապացույցներ են հայտնաբերում, որ Անջելոտին թաքնվել է եկեղեցում։ Ապացույցներից մեկը Ատտավանտիների գերբով հովհարն է, որը Սկարպիան օգտագործել է Տոսկայի մոտ խանդոտ կասկածներ առաջացնելու համար։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տոսկա» էջից