«Կիրակոս Աղբակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18.
'''Կիրակոս Աղբակեցի''' (Կիրակոս քահանա), [[14-րդ դար]]ի 1-ին կեսի հայ գրիչ և [[Մանրանկարչություն|մանրանկարիչ]]։
 
Ապրել և ստեղծագործել է [[Վասպուրական]]ի [[Աղբակ|<nowiki>[[Աղբակ</nowiki>]]]] գյուղաքաղաքում։ Աշակերտել է Թումա եւ Ուսեպ քահանաներին։ 1330 թ. Ավետարանում Կիրակոսը իրեն հիշատակում է որպես սարկավագի, իսկ 1351 թ. նա քահանա էր։ Նույն թվականին Աշրաֆի ասպատակությունների պատճառով Կիրակոսը գաղթել է Կիլիկիա, մեկ տարի անց` կրկին վերադարձել Աղբակ։
 
Հայտնի են Կիրակոս Աղբակեցու կողմից գրված կամ նկարազարդված ինը ձեռագիր մատյաններ։ Դրանցից վեցը այսօր պահվում են [[Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան]]ում, երեքը հանգրվան են գտել Սպահանում (<nowiki>[[Նոր Ջուղա]]</nowiki>յի Ս. Ամենափրկիչ վանք, ձեռ. 481), Բեռլինում (Hs. or. 10910)[http://digital.staatsbibliothek-berlin.de/werkansicht?PPN=PPN68395735X&PHYSID=PHYS_0050] եւ Հալեպում (Քառասուն մանկանց վանք, ձեռ. 33)։ Ձեռագրերի նկարազարդումներում հանդիպում են տոնական շարքի տեսարանները, չորս ավետարանիչների պատկերները։