«Հոմերոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
 
[[Հին աշխարհ]]ում Հոմերոսին վերաբերող շատ ավանդույթներ են տարածված եղել, սակայն դրանց մեծ մասը ժանամակի ընթացքում մոռացվել է: Ժամանակակից գիտնականները գալով ընդհանուր կոնսենսուսի, հայտնում են, որ դրանք որպես պատմության արժեքներ չունեն։ Բազմաթիվ պնդումներ կան, ըստ որի՝ Հոմերոսը կույր է եղել (վերցնելով Ոդիսականի հերոսներից մեկի՝ Դեմոդոկուսին, ով կույր բարդ էր<ref>{{cite book|last1=Graziosi|first1=Barbara|title=Inventing Homer: The Early Reception of Epic|date=2002|publisher=Cambridge University Press|isbn=9780521809665|pages=138|url=https://books.google.com/books?id=vCHsh9QWzLYC&pg=PA138|language=en}}</ref><ref>Odyssey, 8:64ff.</ref>), որ նա ծնվել է Խիոսում, եղել է Մելես գետի և հավերժահարսի որդին, եղել է թափառական բարդ, որ նա մահացել է կամ Իոսում կամ ձկնորսների կողմից առաջարդված հանելուկը լուծել չկարողանալու պատճառով։ Հոմերոսի հնագույն ժամանակների երկու ամենահայտնի կենսագրական աշխատություններն են Հոմեր Պսևդո-Հերոդոտուսի «Հոմերոսի կյանքը» և «Հոմերոսի և Հեսիոդի միջև մրցությունը»<ref>{{cite book|last1=Lefkowitz|first1=Mary R.|title=The Lives of the Greek Poets|date=2013|publisher=A&amp;C Black|isbn=9781472503077|pages=14-30|url=https://books.google.com/books?id=W1H9xrMAkrcC&pg=PA14|language=en}}</ref><ref>{{cite journal|last1=Kelly|first1=Adrian D.|title=Biographies of Homer|journal=The Homer Encyclopedia|date=2012|doi=10.1002/9781444350302.wbhe0243/abstract|url=http://onlinelibrary.wiley.com/doi/10.1002/9781444350302.wbhe0243/abstract|publisher=Blackwell Publishing Ltd|language=en}}</ref>։
 
 
== Կենսագրություն ==
Հոմերոսի մասին արժանահավատ կենսագրական տեղեկություններ չեն հասել։ Հոմերոսի անունը ըստ ենթադրությունների նշանակել է կույր կամ հարմարեցնող։ Ըստ 8-րդ դարի բանաստեղծ [[Հեսոդոս]]ի պոեմների բովանդակության, որից պարզ է դառնում Հոմերոսի ստեղծագործություների ազդեցությունը նրանց վրա, հավանական է համարվում, որ Հոմերոսն ապրել և ստեղծագործել է Ք.ծ.ա. 9-րդ դարում։ Ստույգ հայտնի չէ անգամ, թե հունական որ քաղաքում է նա ծնվել։ Հնում 7 քաղաք՝ [[Սմիրնա]], [[Քիոս]], [[Կոլոֆոն]], [[Սալամիս]], [[Հռոդոս]], [[Արգոս]], [[Աթենք]], վիճարկում էին նրա ծննդավայր լինելու պատիվը։ Ինչպես հայտնում են հույն հեղինակներ [[Հերոդոտոս]]ն ու [[Պավսանիուս]]ը Հոմերոսը վախճանվել է Կիկլադյան [[արշիպելագ]]ի [[Իոս]] կղզում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հոմերոս» էջից