«Erste Bank»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 61.
[[Պատկեր:Erste Bank Graben Vienna 2008.jpg|300px|մինի|աջից|Erste Bank-ի շտաբ-գրասենյակի շենքը, Վիեննա]]
*[[Հունգարիա]]<ref name="ընդգրկվածության">[https://www.erstegroup.com/en/personal Ընկերության գործունեության ընդգրկվածության մասին տեղեկատվություն:]{{ref-en}}</ref>
*[[Հունգարիա]]
:Հունգարիայում բանկն ընդլայնվում է 1998 թվականին Hungarian Mezöbank-ի հետ միաձուլմամբ, որը մեծությամբ 5-րդ մասնաճյուղային ցանցն էր Հունգարիայում (արդյունքում անվանափոխվում է Erste Bank Hungary Rt.): Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Erste Bank-ին լավ մեկնարկային դիրք է ապահովվում: 2003 թվականին Erste Group-ը շահում է Hungary Postabank-ի 99,94 % բաժնետոմսերը գնելու տենդերը, և 2004 թվականին միավորում այն Հունգարիայի Erste Bank-ի հետ: Միավորված նոր բանկը մեծությամբ երկրորդ մանրածախ բանկն է Հունգարիայում՝ 0,9 միլիոն հաճախորդների և շուկայում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների 8 % մասնաբաժնով:
 
*[[Խորվաթիա]]<ref name="ընդգրկվածության"/>
:Խորվաթիայում 1999 թվականին Steiermärkische Bank und Sparkassen AG-ի հետ միասին Erste Group-ը հետևողականորեն ձեռք է բերում խորվաթական 3 ոչ խոշոր բանկերի (Bjelovarska banka, Trgovacka banka և Cakovecka banka) գլխավոր բաժնեմասը՝ միավորելով դրանք Erste & Steiermärkische բանկի կազմում: 2002 թվականին Erste Group-ը ձեռք է բերում նաև Riječka բանկի 85 % բաժնեմասը: Խորվաթական շուկայի գործառնությունների ծավալով երրորդ բանկի հետ միացման արդյունքն են դառնում 800.000 հավելյալ հաճախորդները և ավանդների ընդհանուր շուկայի 13 %-ի ձեռք բերում:
 
*[[Չեխիա]]<ref name="ընդգրկվածության"/>
:2000 թվականին Erste Bank-ը ձեռք է բերում Česká spořitelna բանկի 52 % բաժնեմասը (2002 և 2003 թվականներին հասցնելով 98 %): Česká spořitelna-ն հանդիսանում է Չեխիայի Հնարապետության առաջատար մանրածախ բանկը, որը սպասարկում էր 5,3 միլիոն հաճախորդ և ավանդների շուկայի 30 %-ն էր զբաղեցնում:
 
*[[Սլովակիա]]<ref name="ընդգրկվածության"/>
:2001 թվականին Erste Bank-ը ձեռք է բերում Slovenská sporiteľňa բանկի 87 % բաժնեմասը (2005 թվականին հասցնելով 100 %). Slovenská sporiteľňa-ն Սլովակիայի խոշորագույն բանկն էր, որը սպասարկում էր 2,5 միլիոն հաճախորդի և ավանդների շուկայի շուրջ 28 %-ն էր գրավում:
 
*[[Ռումինիա]]<ref name="ընդգրկվածության"/>
:2005 թվականի դեկտեմբերին Erste Group-ը շահում է Banca Comercială Română (BCR) 61,88% բաժնեմասը ձեռք բերելու տենդերը (2006 թվականին բաժնեմասը հասցնում է 69,17 %): BCR-ը Ռումինիայի խոշորագույն բանկն էր՝ 4,3 միլիոն հաճախորդներով և ավանդների շուկայի 23 % մասնաբաժնով:
 
*[[Սերբիա]]<ref name="ընդգրկվածության"/>
:Erste Group-ը Սերբիայում ձեռք է բերել Novosadska բանկի 83,3 % բաժնեմասը: Steiermärkische Sparkasse բանկի հետ ռազմավարական գործակցության պայմանագրով, Erste Group այժմ տնօրինում է միաձուլման արդյունքում ստեղծված Erste Bank Serbia’s-ի 80,49 % բաժնեմասը:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Erste_Bank» էջից