«Արևելյան Մարկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 55.
 
== Պատմություն ==
[[Սլավոններ|Սլավոնների]] հողերի սահմանին [[բուֆերային պետություն]] ստեղծելու առաջին փորձը կատարվել էէ 9-րդ դարի սկզբին: [[Ավարներ (ցեղեր)|ավարներ]] դեմ [[Կառլոս Մեծ]]ի պատերազմներից հետո [[Ֆրանկներ|ֆրանկյան]] հողերը ընդարձակվեցին դեպի արևելք: [[Դանուբ]] գետից մինչև [[Վիեննական անտառ]] տարածվող տարածքը, որը [[Ժողովուրդների մեծ գաղթ]]ի հետևանքով բնակեցվել էր հիմնականում սլավոններով, մտավ [[Բավարիայի դքսություն|Բավարիայի դքսության]] կազմ: Այդ տարածքներում ձևավորվեց այսպես կոչված Բավարական Արևելյան Մարկան, որի հիմնական խնդիրը գերմանական ազդեցության տարածումն էր, քրիստոնեացումն ու սլավոնական հարձակումներից սահմանի պաշտպանությունը: Արևելյան Մարկայից դեպի հարավ նույնպես ձևավորվեցին մարկայի կազմավորումներ և իշխանություններ ([[Շտիրիայի դքսություն|Շտիրիա]], [[Կարինթիայի դքսություն|Կարինթիա]], [[Կրաինա]], [[Իստրիա]] դքսություններ), որոնք ծառայում էին որպես բուֆերային (չեզոք) գոտի Գերմանիայի և [[հարավային սլավոններ]]ի միջև: 870-ական թվականներինԲավարական և այլ մարկաները միավորվեցին [[Առնուլֆ Կարինտացի|Առնուլֆ Կարինտացու]] իշխանության ներքո, ով 896 թվականին դարձավ [[Սրբազան Հռոմեական կայսրություն|Սրբազան Հռոմեական կայսրության]] կայսր<ref name="Reuter"/><ref name="Ellen Churchill"/><ref name="Herwig Wolfram"/><ref name="Wolfram">Herwig Wolfram: Die Geburt Mitteleuropas. Geschichte Österreichs vor seiner Entstehung 378–907. Verlag Kremayr & Scheriau, 1973, ISBN 3-218-00451-9.{{ref-de}}</ref>:
 
892 թվականին Դանուբի միջին հոսանքներ տեղափոխվեցին [[հունգարներ]]ը, որոնք սկսեցին իրենցից ներկայացնել առավել լուրջ վտանգ կայսրության համար, քան սլավոնները: 907 թվականին [[Օրեսբուրգի ճակատամարտ]]ում (ներկայում՝ [[Բրատիսլավա]]) գերմանական զորքերը հիմնովին ջախջախվեցին հունգարական բանակի կողմից, ինչը հանգեցրեց հունգարների կողմից մինչև [[Էնս (գետ)|Էնս]] գետը հասնող տարածքների նվաճմանը և Բավարական մարկայի անկմանը: Հունգարական արշավանքների դեպի Գերմանիա շարունակվեցին մինչև 10-րդ դարի կեսեր: Միայն 955 թվականին [[Լեխի ճակատամարտ|Լեխ գետի ափին տեղի ունեցած ճակատամարտում]] գերմանական կայսր [[Օտտոն I|Օտտոն I Մեծը]] վճոռորոշ հաղթանակ տարավ և ազատագրեց Ավստրիայի տարածքը<ref name="Reuter"/><ref name="Ellen Churchill"/><ref name="Wolfram"/><ref> Herwig Wolfram: Grenzen und Räume. Geschichte Österreichs vor seiner Entstehung. Österreichische Geschichte 378–907. Ueberreuter Verlag, Wien 1995, ISBN 3-8000-3532-4, S. 212ff. und 218ff.{{ref-de}}</ref>: