«Յոզեֆ Շտրաուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Խմբագրում եմ|Վարդանյան}} {{Տեղեկաքարտ Երաժիշտ}} '''Յոզեֆ Շտրաուս''' ({{lang-de|Josef Strauß}}, {{ԱԾ}}), ավստրիացի...»:
 
No edit summary
Տող 7.
 
Յոզեֆը չէր պատրաստվում երաժիշտ դառնալ, այդ պատճառով նա ընդունվում է [[Վիեննայի տեխնիկական համալսարան|Վիեննայի պոլիտեխնիկական ինստիտուտ]]: Նա ստանում է ինժեներ-շինարարի և ճարտարապետի մասնագիտություն` մի շարք բացահայտումներ կատարելով: Սակայն հոր մահից` հետո 1853 թվականին, ընտանեկան խորհրդում որոշվում է, որ քանի որ ավագ եղբայրը` Յոհանը, զբաղված է հյուրախաղերով, Վիեննայում ելույթներ տալով ու երաժշտություն ստեղծագործելով, ապա Յոզեֆը պետք է փոխարինի եղբորը և հոր նվագախմբի դիրիժորությունն ստանձնի: Յոզեֆը հաճույքով չի ընդունում առաջարկը, սակայն արդյունքում երաժշտությանն է նվիրում իր ողջ կյանքը: Այդ ժամանակվանից աֆիշներում պարզապես ''Շտրաուս'' էին գրում, և հանրությունը չգիտեր, թե եղբայրներից ով է հանդես գալու:
 
Յոզեֆը նաև տաղանդավոր ջութակահար էր և դիրիժոր: Նա գրել է [[վալս]]եր այն նույն ոճով, որով ստեղծագործել է իր եղբայր Յոհանը: Յոզեֆը բանաստեղծ էր, ռոմանտիկ խառնվածք ուներ. սիրում էր միայնություն և տառապում էր մելամաղձության նոպաներով:
 
Երբ Եղբայրը` Յոհան Շտրաուսը, կես տարով լինում է [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանում]], նա ստիպված ավելի շատ է աշխատում և քանի որ թույլ առողջություն ուներ, վերջիվերջո գերհոգնածություն է ձեռք բերում, և նրան փոխարինում է երրորդ եղբայրը` Էդուարդը:
 
Երբ հետաքրքրությունը Ռուսաստանի հանդեպ նվազում է, Յոհանն այնտեղ է ուղարկում Յոզեֆի նվագախումբը: Այդպիսի մի ուղևորության ժամանակ նվագախմբի երաժիշտները, անհնազանդություն դրսևորելով, ընդվզում են, և Յոհանն ստիպված նոր խումբ է ձևավորում: [[Վարշավա]]յում փորձերից մեկի ժամանակ նվագախումբը ընկնում է ռիթմից, և Յոզեֆն ուշագնաց լինելով ընկնում է հարթակից դահլիճ` ուղեղի ուժգին ցնցում ստանալով: Նրան հազիվ հասցնում են Վիեննա, որտեղ էլ մահանում է:
 
Ամեն տարի Եվրոպայում կազմակերպվում է ''Շտրաուս ֆեստիվալե'' փառատոնը` նվիրված Շտարաուսների արվեստին: Փառատոնի շրջանակներում [[Իսպանիա]]ն, [[Իտալիա]]ն, [[Ավստրիա]]ն, [[Պորտուգալիա]]ն, [[Ֆրանսիա]]ն, [[Գերմանիա]]ն հիանում են [[19-րդ դար]]ի երաժշտական նշանավոր ընտանիքի` Շտրաուսների սքանչելի վալսերով, պոլկաներով, մարշերով, գալոպներով, ուվերտյուրաներով և օպերետների մեներգերով:
 
== Ստեղծագործություններ ==
Յոզեֆ Շտրաուսը գրել է շատ [[վալս]]եր, որոնցից են`
* «Dorfschwalben aus Osterreich» («Գյուղական ծիծեռնակներ Ավստրիայից»)
* «Անմտություն»
* «Իմ կյանքն ուրախություն է ու սեր»
* «Ջրաներկեր»
* «Պոլկա պիցիկատո»
* «Դինամիդներ»
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://ru.rodovid.org/wk/%D0%97%D0%B0%D0%BF%D0%B8%D1%81%D1%8C:54648 Յոզեֆ Շտրաուս. տոհմածառը]
* [http://az-libr.ru/Persons/000/Src/0001/e6ad0adf.shtml Յոզեֆ Շտրաուս]
 
== Գրականություն ==
* {{ВТ-ЭСБЕ|Штраус, Иосиф}}
* ''Майлер Ф.'', И. Штраус. [[Москва]], 1980 год
 
{{ՎՊԵ}}
{{Արտաքին հղումներ}}