«Քուրդ Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
 
==Գործունեությունը==
Արարատյան կողմնակալության հիմնադիր [[Վաչե Ա]]-ի որդու` [[Քուրդ Ա]]-ի թոռն է, Տայիրի որդին և կողմնակալության գահին հաջորդել է հորեղբորը` Դավիթ Վաչուտյանին: [[1316]]-[[1335]] թվականների միջև գրված մի ձեռագրի հիշատակարանում նշված է, որ նա գահակալել է մոնղոլ Ղազան խանի /գահակալել է [[1295]]-[[1304]] թթ-ին/, Խուդաբանդ խանի /[[1304]]-[[1316]] թթ-ին/, Աբու Սայիդ խանի /[[1316]]-[[1335]] թթ-ին/ օրոք` 13-րդ դարավերջից մինչև 1340[[134]]0-ական թվականները: Այդ շրջանում մոնղոլական լծի թուլացմանը զուգահեռ ավելանում էր առանձին հայ իշխանավորների հզորությունը: Քուրդ Բ-ն [[Շահնշահ Գ]]-ի, [[Բուրթել Օրբելյան]]ի, Գրիգոր Խաչենցու հետ [[14-րդ]] դարի առաջին կեսի ամենահայտնի քաղաքական-ռազմական դեմքերից մեկն էր: Նա վերականգնել էր ռազմական հզորությունը` Ամբերդի, Կարբիի և այլ բերդեր, ուներ հզոր հեծելազոր և իր զորաբանակներով պաշտպանում էր ոչ միայն հայրենի տիրույթները, այլև ,,...այլոց գաւառակցացն բազում կարեկից եւ օգնական լինէր,,: Արժանահիշատակ են նաև նրա բարեկամական կապերը: Նրա կինն էր [[Իվանե Ա]] Զաքարյանի տոհմից Ամիրբեկի դուստր Խուանդ խաթունը: Դստերը` Թամթային կնության էր տվել Խաչենի[[Խաչեն]]ի [[Ծարա]] իշխանական տոհմիցճյուղից Հասան Գ-ի որդի Հասան Դ-ին: Թշնամիների դեմ տարած հաղթանակները Քուրդ Բ-ն հավերժացրել է [[Կարբի]]ի հաղթակամար-զանգակատանեկեղեցու կառուցումով, որի շինարարությունն ամենայն հավանականությամբ ավարտվել է [[1338]] թ-ին և որը իր գաղափարական մատուցմամբ` հաղթակամար-եկեղեցի, եզակի երևույթ է հայկական միջավայրում:
 
==Գրականություն==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քուրդ_Բ» էջից