Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
Ուրախությունը հրճվանքի համակեցությունն է ծիծաղի հետ։ Սակայն, արդյո՞ք, մարդը չի կարող ուրախանալ առանց ծիծաղելու։ Եվ արդյո՞ք ծիծաղն արտահայտում է միան ուրախություն. ուրախությունն այստեղ երկրորդական է։
 
Ե՛վ ծիծաղը, և՛ լացը մարդու առեղծվածային առանձնահատկություններից են։ Ֆիզիոլիգիական տեսանկյունից՝ երկուսն էլ վեգետատիվ ռեֆլեքսներ են, իսկ հոգեբանական առումով՝ արտահայտիչ շարժումներով ուղեկցվող զգացումներ։ Նշված երկրորդ ասպեկտին հատկապես մեծ ուշադրություն է դարձրել Դարվինն իր «Մարդկանց և կենդանիների հույզերի արտահայտումը»<ref name="Դարվին" /> մենագրության մեջ։ Նշված աշխատության մեջ էլ Դարվինը նշում է, որ հույզի արտահայտումը դեմքի վրա բնածին և էվոլյուցիոն հարմարվողականության արդյունք է։ Տարբեր ռասսաներիռասաների մարդիկ միևնույն կերպ են արտահայտում ծիծաղի և լացի հույզերն իրենց դեմքի վրա։ Նա նշում է նաև, որ էմոցիաների միմիկական արտահայտումները ուժեղացնում են տեսահաղորդակցության հնարավորությունները և նպաստում տեսակի գոյատևմանը։
 
Ինչ վերաբերում է նախնադարյան հույզերին, այդ հարցը հեշտությամբ է լուծվում էվոլյուցիոն- համեմատական մոտեցաման օգնությամբ<ref>Козницев А.Г. Смех, плач, зевота: Психология чувств или этология общения? Этология человека на пороге XXI века. М. 1999</ref><ref>Keith-Spiegel, P. C. Early Conceptions of Humor: Varieties and Issues. In Goldstein & McGhee, NY, 1972</ref>: