«Ժուռնալիստիկա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 81.
Լրատվական կազմակերպության բյուջեն անխուսափելիորեն ազդում է նորություններ գրելու որոշումների ընդունման վրա, մասնավորապես, ի՞նչ նորություններ գրել, ի՞նչ լսարանի համար և ի՞նչ խորությամբ: Երբ բյուջեն կրճատվում է, խմբագիրները կարող են զոհաբերել հեռավոր լրատվական բյուրոների լրագրողներին, կրճատել քիչ եկամուտ ապահովող ոլորտների մասին գրող լրագրողների թիվը կամ ամբողջական սյունակներ հանել թերթերից։
Հրատարակիչները, սեփականատերերը կամ այլ կորպորատիվ տնօրեններ, հատկապես՝ գովազդային բաժնի ղեկավարները կարող են փորձել
[[Պատկեր:Msc 2008-Saturday, 09.00 - 11.00 Uhr-Moerk001 Sa.jpg|250px|մինի|Լրագրողները մամուլի ասուլիսի ժամանակ]]
Չնայած որոշ վերլուծաբաններ կարծում են, որ շատ դժվար է օբյեկտիվություն պահպանել, որոշներն էլ համարում են, թե դա առհասարակ անհնար է, մյուսները մատնանշում են, որ հանրային կարծիքով ու սահմանադրությամբ սահմանափակված ղեկավարությամբ կառավարվող ժողովրդավարական հասարակությունն ազատ մամուլի պահանջ ունի։ Ըստ այս վերջին տեսակետի, կառավարության, քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների, միությունների, դպրոցների և անգամ եկեղեցիների ուղղակի կամ անուղղակի քննադատությունը և՛ անխուսափելի է, և՛ ցանկալի և չի կարող լավ իրագործվել առանց հիմնական քաղաքական սկզբունքների հստակեցման։ Այսպիսով, օբյեկտիվությունը բաղկացած է ճշմարիտ լրատվությունից և լավ մտածված ու խելամիտ մեկնաբանությունից, որը հիմնված է ազատ հասարակության հավասարության, ազատության սկզբունքների վրա։
|