«Մշո դաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Մշո դաշտ''', գտնվում է [[Հայկական լեռնաշխարհ]]ում, Արևելյան [[Եփրատ]]ի միջին հոսանքում, զբաղեցնում է [[Մեծ Հայք]]ի [[Տարոն]] նահանգի մի մասը: Մշո դաշտը ալիքավոր մակերևույթով աստիճանաձև իջվանք է [[ՀայակականՀայկական Տավրոս]]ի համակարգում: Երկարությունը մոտ 65 կմ է: Գտնվում է 1200-1500 մ բարձրության վրա: Հիմքում օլիգոցեն-միոցենի ծալքավոր կրաքարամերգելային գոյացություններ են՝ ծածկված անթրոպոգենի լճագետային և ալյուվիալ նստվածքներով: Մշո դաշտով է հոսում [[Արածանի]]ն՝ ընդունելով [[Մեղրագետ]]ը: Կլիման ցամաքային է, հունվարին միջին 0-ից մինչև 4 աստիճան է, հուլիսինը 24-26 աստիճան: Բնորոշ է տափաստանային բուսածածկույթով: Գետահովիտներում և նախալեռնային ձորակներում հանդիպում են նոսր անտառներ և թփուտներ: Մշո դաշտում բնակվող հայերը զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ: Մշո դաշտը [[Արևմտյան Հայաստան]]ի խիտ բնակեցված և արգավանդ շրջաններց էր:
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մշո_դաշտ» էջից