«Փոքր ջրցուլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Taxobox | name = Փոքր ջրցուլ | regnum = Կենդանիներ | image file = 47-090506-little-bittern-at-upper-ford-near-Sigri-.jpg |...»:
(Տարբերություն չկա)

17:36, 26 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Փոքր ջրցուլ (լատին․՝ Ixobrychus minutus), համարվում է թռչունների ընտանիքի ամենափոքր ներկայացուցիչը:

Փոքր ջրցուլ
Արական սեռի ներկայացուցիչը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Ixobrychus minutus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Ընդհանուր բնութագիր

 
Փոքր թռչունը
 
Փոքր ջրցուլ

Ջրցուլի հասակը հասնում է ընդհամենը 36 սանտիմետրի: Քաշը կշռվում է 136-145 գրամ, իսկ թևերի երկարությունը հասնում է մոտ 15 սմ-ի: Փոքր ջրցուլն միակ դասի ներկայացուցիչն է, որի արուն և էգը տարբերվում են իրենց գունավորմամբ: Արուն հիմնականում ունենում է սև - կանաչ գույներ գլխի վրա, թևերը հիմնականում գտվում են մեջքի վրա, պարանոցը և փետուրների ծայրերը ունեն սպիտակ գունավորում: Կտուցը դեղին-կանաչավուն է: Էգի թիկունքն ունի հիմնականում շագանակագույն գունավորում: Գլուխը և պարանոցը ունեն կաքավաքարային գույն: Իգական սեռի մոտ կտուցը դեղին և մուգ դարչնագույն երանգավորում է ստանում մինչև վերջ:

Տարածվածություն

Փոքր ջրցուլը տարածված է Եվրոպայում, Միջին Ասիայում, Արևմտյան Հնդկաստանում, Աֆրիկայում և Ավստրալիայում: Եվրոպական ջրցուլները չվող թռչուններ են ձմռանը չվում են դեպի Աֆրիկա: Ռուսաստանում փոքր ջրցուլին կարելի է հանդիպել եվրոպական մասում (հիմանակնում՝ հյուսիսում մինչև Սանկտ-Պետերբուրգ) և Արևմտյան Սիբիրում ։

Կենսակերպ

Փոքր ջրցուլները տարածված են փոքր և խոշոր ջրավազանների ափերին: Այս թռչունը վարում է շատ զգույշ ապրելակերպի, լողումէ երկար մատների վրա, սակայն ոտքերը բռունցք անելով: Չի թռչում ոչ այնքան շատ, միայն կարճ հեռավորությունների վրա, շատ ցածր ջերմաստիճանի կամ ջրերի մակերեսի վրա: Ակտիվ է հիմնականում գիշերը: Եվրոպայում թռչում է ապրիլին և մայիսին, ձմռանը, կամ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ինչպես մեծ ջրցուլները, այնպես էլ փոքրերը մեկնում են ձմռանը առանց հոտ ձևավորելու: Շատ հաճախ գիշերը թռչում են:

Սնունդ

Փոքր ջրցուլները սնվում են մանր ձկներով, գորտերով, ջրային անողնաշարավորներով: Երբեմն բռնում են փոքր անցողիկ թռչունների ձագերին:

Ձայն

Գարնանը արուի երգը ձայնը շատ խուլ է միակ ձայնը, որ լսվում է դա «կռո - կռո» կամ «վռո - վռո» հնչյուններն են մեկը մեկին հաջորդելով [1]: Թռչունը երգում է 2-3 վայրկյան: Սակայն, երգում են հիմնականում երեկոյան ժամերին:

Բազմացում

Յուրաքանչյուր զույգը բավականին մեծ վայր է զբաղեցնում: Բույնը պատրաստում են գոմերում կամ ծառի ճյուղերի վրա: Ձվերը դնում են հունիսի սկզբից մինչև հուլիսի վերջը ընկած ժամանակահատվածում, կախված տեղանքից և կլիմայից: Բազմացման համար դնում են 5-9 սպիտակ ձու : Արդեն մի քանի օրվա ընթացքում երիտասարդ ձագերը դուրս են գալիս ձվից, նրանց երկար նիհար մատները գրավելով: 7-12 օրվա ընթացքում ձագերը կարող են կարճ ժամանակով դուրս գալ բույնից: 1 ամսվա ընթացքում փոքրիկ ձագարերը արդեն թևավորվում են:

Ենթատեսակներ

Փոքր ջրցուլն ունի 3 տեսակ՝

  • I. m. minutus (Linnaeus, 1766) «Հյուսիսային փոքր ջրցուլ»[2], տարածված է Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Կենտրոնական Ասիայի և Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում,
  • I. m. payesii (Hartlaub, 1858) — Աֆրիկա, Սահարայի հարավ;
  • I. m. podiceps (Bonaparte, 1855) — Մադագասկար.

Ծանոթագրություններ

  1. Голос малой выпи (описание и аудиозаписи)
  2. Птицы Советского Союза. Том 2. Голуби, рябки, трехпёрстки, журавли, дрофы, чистики, гагары, поганки, трубконосые, фламинго, голенастые / Под ред. Г. П. Дементьева и Н. А. Гладкова. — М.: Советская наука, 1951. — С. 453. — 480 с.

Գրականություն

  • Ганзак Я. Иллюстрированная энциклопедия птиц Прага: Артия 1990
  • Бейчек В., Штясны К. Птицы. Иллюстрированная энциклопедия М.: Лабиринт-пресс 2004
  • Жизнь животных Т.6 Птицы М.: Просвещение 1986

Արտաքին հղումներ