«Ապուշը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
Եպանչինների հետ հանդիպման իշխանը խոսում է իր ու իր հիվանդության մասին և այն մասին, որ իր վրա չի կարելի ծիծաղել։ Ագլայան պաշտպանում է նրան․ «Այստեղ բոլորը, բոլորը չարժեն ձեր ճկույթին, ոչ ձեր խելքին, ոչ սրտին։ Դուք բոլորից ազնիվ եք, բոլորից ազնվաբարո, բոլորից լավ, բոլորից բարի, բոլորից խելացի»։ Բոլորը ցնցված են։ Ագլայան շարունակում է․ «Ես ոչ մի դեպքում չեմ ամուսնանա ձեզ հետ։ Իմացեք, որ ոչ մի դեպքում և երբե՛ք։ Իմացե՜ք այդ։ Մի՞թե կարելի է ձեզ նման ծիծաղելիի հետ ամուսնանալ։ Դուք հիմա հայելու մեջ նայեցեք ձեզ, ի՜նչ տեսք ունեք հիմա։ Ինչո՞ւ, ինչո՞ւ են նրանք ինձ ձեռ առնում, թե ես կամուսնանամ ձեզ հետ։ Դուք պետք է որ իմանաք այդ։ Դուք էլ դավադրության մեջ եք նրանց հետ»։ Իշխանն արդարանում է, թե ինքը չի էլ մտածում այդ մասին։ Ի պատասխան Ագլայան սկսում է անզուսպ ծիծաղել։
 
Ավելի ուշ Միշկինը, Ռադոմսկին ու Եպանչինների ընտանիքը կայարանում հանդիպում են Նաստասյա Ֆիլիպովնային։ Նա բարձրաձայն հայտնում է Ռադոմսկուն, որ նրա հորեղբայր Կապիտոն Ալեքսեիչն [[ինքնասպանություն|ինքնասպան]] է եղել պետական գումար վատնելու համար։ Պորուչիկ Մոլովցովը՝ Ռադոմսկու ընկերը, Նաստասյա Ֆիլիպովնային կոչում է «անպատկառ», և վերջինս ճիպոտով խփում է նրա դեմքին։ Սպան նետվում է դեպի Նաստասյա Ֆիլիպովնան, սակայն Միշկինը պաշտպանում է նրան։ Ռոգոժինը տանում է Նաստասյա Ֆիլիպովնային։
 
Ագլայան երկտող է ուղարկում Միշկինին՝ հանդիպում նշանակելով այգում գտնվող նստարանի մոտ։ Միշկինն անհանգիստ է․ նա չի կարողանում հավատալ, որ իրեն կարող են սիրել։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ապուշը» էջից