«Վիկտոր Էմանուիլ II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Վիկտոր էմանուիլ II''' ([[1820]]-[[1878]]), Սարդինիայի թագավոր [[1849]]-[[1861]] թթ. և միավորված [[Իտալիա]]յի առաջին թագավորը [[1861]]—[[1878]] թվականներին։ Գահ է բարձրացել հոր՝ Կարլ Ֆելիքսի՝ գահից հրաժարվելուց հետո։ [[1850]] թ. կառավարության մեջ է ընդգրկել Կավուրին, [[1852]] թվականին նշանակել կառավարության ղեկավար, պաշտպանել նրա բուրժուական բարեփոխումների ծրագիրը։
 
[[1859]] թ. ավստրո-իտալո-ֆրանսիական պատերազմում Վիկտոր Էմանուիլ II-ը [[Ջուզեպպե Գարիբալդի|Ջուզեպպե Գարիբալդիի]]ն նշանակել է կամավորական կորպուսի հրամանատար, բայց ձգտել է սահմանափակել գարիբալդիականների գործողությունները։ Օգտվելով հանրապետական-դեմոկրատական թևի թուլությունից, Վիկտոր էմանուիլ II-ին հաջողվել է Իտալիան միավորել միապետական հիման վրա՝ Սարդինական թագավորությանը միացնելով Կենտրոնական և Հարավային Իտալիայի պետությունները։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=446}}