«Ապուշը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
Լիզավետա Պրոկոֆևնա Եպանչինան իր մեջ գանգատվում է իշխանից նրա համար, որ նրա պատճառով իրենց կյանքում ամեն ինչ տակնուվրա է եղել։ Նա իմանում է, որ Ագլայան գրություններ է փոխանակում Նաստասյա Ֆիլիպովնայի հետ։
 
Եպանչինների հետ հանդիպման իշխանը խոսում է իր ու իր հիվանդության մասին և այն մասին, որ իր վրա չի կարելի ծիծաղել։ Ագլայան պաշտպանում է նրան․ «Այստեղ բոլորը, բոլորը չարժեն ձեր ճկույթին, ոչ ձեր խելքին, ոչ սրտին։ Դուք բոլորից ազնիվ եք, բոլորից ազնվաբարո, բոլորից լավ, բոլորից բարի, բոլորից խելացի»։ Բոլորը ցնցված են։ Ագլայան շարունակում է․ «Ես ոչ մի դեպքում չեմ ամուսնանա ձեզ հետ։ Իմացեք, որ ոչ մի դեպքում և երբե՛ք։ Իմացե՜ք այդ։ Մի՞թե կարելի է ձեզ նման ծիծաղելիի հետ ամուսնանալ։ Դուք հիմա հայելու մեջ նայեցեք ձեզ, ի՜նչ տեսք ունեք հիմա։ Ինչո՞ւ, ինչո՞ւ են նրանք ինձ ձեռ առնում, թե ես կամուսնանամ ձեզ հետ։ Դուք պետք է որ իմանաք այդ։ Դուք էլ դավադրության մեջ եք նրանց հետ»։ Իշխանն արդարանում է, թե ինքը չի էլ մտածում այդ մասին։ Ի պատասխան Ագլայան սկսում է անզուսպ ծիծաղել։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ապուշը» էջից