«Սան Ռեմոյի կոնֆերանս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Ավելացնում եմ տեղեկություն և աղբյուրներ
Տող 1.
'''Սան Ռեմոյի կոնֆերանս''' [[1920]], [[Անտանտ]]իմիջազգային տերություններիկոնֆերանս, Գերագույնորը խորհրդիտեղի նիստըունեցել ապրիլի 19-26-ը [[Սան Ռեմո]]յում ([[Իտալիա]])։ին։
 
Ապրիլի 19-26-ին [[1920]] թ․ [[Անտանտ|Անտանտի]] Գերագույն խորհրդի նիստը [[Սան Ռեմո|Սան Ռեմոյում]] ([[Իտալիա]]), որը [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմի]] ավարտին Կենտրոնական ուժերից յուրաքանչյուրի հետ տեղի ունեցած համագումարների և պայմանագրերի շարքի մաս է կազմում։ Սան Ռեմոյի համագումարը հրավիրվեց Լոնդոնի համագումարից (փետրվար 12-24, 1920 թ․) հետո և օգոստոսի 10-ին հանգեցրեց Սևրի պայմանագրին (տես Սևրի հաշտության պայմանագիր [[1920]])։
Մասնակցել են [[Մեծ Բրիտանիա]]յի (Լ․ Լլոյդ Զորջ), [[Ֆրանսիա]]յի (Ա․ Միլերան), Իտալիայի (Ֆ․ Նիտտի) պրեմիեր մինիստրները, [[Ճապոնիա]]յի ներկայացուցիչ Մազուին։ [[Բելգիա]]յի (Գյումանս), [[Հունաստան]]ի (Վենիզելոս) ներկայացուցիչները հրավիրվում էին միայն այդ երկրներին վերաբերող հարցերի քննարկմանը։ Ամերիակայի ներկայացուցիչը մասնակցում էր որպես դիտորդ։ [[Հայաստան]]ին վերաբերող հարցերի քննարկմանը հրավիրվում էին Հայաստանի Բուրժուական Հանրապետության պատվիրակության նախագահ [[Ավետիս Ահարոնյան]]ը և Ազգային պատվիրակության նախագահ [[Պողոս Նուբար Փաշա|Պողոս Նուբարը]]։ Սան Ռեմոյի կոնֆերանսը քննարկեց [[Թուրքիա]]յի հետ հաշտության պայմանագրի և Ազգերի լիգայի մանդատների բաշխման, Գերմանիայի կողմից հաշտության պայմանագրի (տես [[Վերսալյան պայմանագիր|Վերսալի]] հաշտության պայմանագիր [[1919]]) կատարման, Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերը։ Կոնֆերանսի որոշմամբ Մեծ Բրիտանիան ստացավ Օսմանյան կայսրությունից անջատված [[Պաղեստին]]ի և [[Իրաք]]ի (ներառյալ Մոսուլը), իսկ Ֆրանսիան՝ [[Սիրիա]]յի և [[Լիբանան]]ի մանդատները։ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մեջ էր բաժանվում Մոսուլի նավթային հարստությունը։ Քննարկվեց նաև Հայաստանի հարցը։ Կոնֆերանսում Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան և մյուսները ոչինչ չարեցին պաշտպանելու համար հայ ժողովրդի շահերը։ Սան Ռեմոյի կոնֆերանսը դիմեց ԱՄՆ-ի նախագահ Վ․ Վիլսոնին Հայաստանի մանդատը ստանձնելու և հանդես գալու որպես միջնորդ նրա վերջնական սահմանների ճշտման հարցում։ Որոշվեց Թուրքիայի հետ պայմանագրի Հայաստանի վերաբերյալ մասում արձանագրել, որ Թուրքիան, Հայաստանը և մյուս պայմանավորվող կողմերը համաձայն են դիմել ԱՄՆ-ի նախագահի միջնորդությանը Թուրքիայի և Հայաստանի սահմանների ([[Էրզրում]]ի, [[Տրապիզոն]]ի, [[Վան]]ի և [[Բիթլիս]]ի վիլայեթներում) հարցում և ընդունել այդ առթիվ նրա որոշումը, ինչպես նաև որևէ պայման, որ նա կառաջարկի Հայաստանի դեպի ծով ելք ունենալու մասին։ Կոնֆերանսը հաստատեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը, որը դրվեց Սերի պայմանագրի (տես Սերի հաշտության պայմանագիր [[1920]]) հիմքում։ Կոնֆերանսը Գերմանիայից պահանջեց կատարել Վերսալի պայմանագրի ռազմական և ռեպարացիոն պայմանները։ Այսպես կոչված, ռուսական հարցում կոնֆերանսը որոշեց վերականգնել Խորհրդային Ռուսաստանի հետ առևտրական հարաբերությունները։ Սակայն, միաժամանակ Սան Ռեմոյի կոնֆերանսում գաղտնի համաձայնություն կայացվեց օգնել բուրժուակալվածատիրական Լեհաստանին, որը 1920 թվականի ապրիլի 25-ին հարձակվեց Ուկրաինայի վրա։
 
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=169}}
Մասնակցել են Անտանտի տերությունների դիվանագետները՝ [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիայի]] (Դ․Լ․ Զորջ), [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]] (Ա․ Միլերան), Իտալիայի (Ֆ․ Նիտտի) վարչապետները, [[Ճապոնիա|Ճապոնիայի]] ներկայացուցիչ Կ․ Մազուին։ [[Բելգիա|Բելգիայի]] (Պ. Հյումանս) և [[Հունաստան|Հունաստանի]] (Է. Վենիզելոս) ներկայացուցիչները հրավիրվում էին միայն այդ երկրներին վերաբերող հարցերի քննարկմանը։ Ամերիկան մասնակցում էր որպես դիտորդ։ [[Հայաստան|Հայաստանին]] վերաբերող հարցերի քննարկմանը հրավիրվում էին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահ [[Ավետիս Ահարոնյան|Ավետիս Ահարոնյանը]] և Ազգային պատվիրակության նախագահ [[Պողոս Նուբար Փաշա|Պողոս Նուբարը]]։
 
== Քննարկումներ ==
Սան Ռեմոյի համագումարում խորհրդակցություններ անցկացվեցին [[Թուրքիա|Թուրքիայի]] հետ հաշտության պայմանագրի և նրա հետ առնջվող Ազգերի լիգայի մանդատների բաշխման, Գերմանիայի կողմից հաշտության պայմանագրի (տես [[Վերսալյան պայմանագիր|Վերսալի]] հաշտության պայմանագիր [[1919]] թ․) կատարման հարցերի և Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին<ref>{{Cite book|title=The Republic of Armenia, From London to Sèvres, February-August 1920|last=Hovannisian|first=Richard G.|publisher=University of Calfornia, Berkeley and Los Angeles|year=1996|isbn=|volume=3|location=|pages=71}}</ref>։
 
Քննարկումների շարքում էին Մոսուլի նավթի ճակատագիրը, Հայաստանի կարգավիճակի, մանդատի ու սահմանային խնդիրները և Պաղեստինում հրեական օջախի ստեղծումը։
 
== Հայկական հարցի մասին խորհրդակցություններ ==
Քննարկվեց նաև Հայաստանի հարցը։ Սան Ռեմոյի կոնֆերանսը դիմեց ԱՄՆ-ի նախագահ Վ․ Վիլսոնին Հայաստանի մանդատը ստանձնելու և հանդես գալու որպես միջնորդ նրա վերջնական սահմանների ճշտման հարցում։ Որոշվեց Թուրքիայի հետ պայմանագրի Հայաստանի վերաբերյալ մասում արձանագրել, որ Թուրքիան, Հայաստանը և մյուս պայմանավորվող կողմերը համաձայն են դիմել ԱՄՆ-ի նախագահի միջնորդությանը Թուրքիայի և Հայաստանի սահմանների ([[Էրզրում|Էրզրումի]], [[Տրապիզոն|Տրապիզոնի]], [[Վան|Վանի]] և [[Բիթլիս|Բիթլիսի]] վիլայեթներում) հարցով և ընդունել այդ առթիվ նրա որոշումը, ինչպես նաև՝ որևէ պայման, որ նա կառաջարկի Հայաստանի դեպի ծով ելք ունենալու մասին։
 
== Համագումարի արդյունքները և բանաձևը ==
Կոնֆերանսի որոշմամբ Մեծ Բրիտանիան ստացավ Օսմանյան կայսրությունից անջատված [[Պաղեստին|Պաղեստինի]] և [[Իրաք|Իրաքի]] (ներառյալ Մոսուլը), իսկ Ֆրանսիան՝ [[Սիրիա|Սիրիայի]] մանդատները (վերջինիս սահմաններում 31 օգոստոս 1920-ին Ֆրանսիան հռչակեց Մեծ Լիբանան և այլ բաղկացուցիչ մասեր)։
 
Կոնֆերանսը հաստատեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը, որը դրվեց Սևրի պայմանագրի հիմքում։
 
Համաժողովը վերահաստատեց Հայաստանի անկախությունը, դիմելով ԱՄՆ-ին Հայաստանի խնամակալությունը ստանձնելու հարցով։ Կոնֆերանսը հաստատելով Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների Հայաստանի Հանրապետությանը պատկանելը՝ ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնին խնդրեց նաև իրավարար վճիռ արձակել Հայաստան-Թուրքիա վերջնական սահմանատման վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության, Վրաստանի ու Ադրբեջանի հետ սահմանների կապակցությամբ Համաժողովը պահպանեց այն սկզբունքը, թե Գերագույն խորհուրդը կորոշի նշված սահմանները՝ եթե այդ երեք պետությունների միջև ինքնակամ համաձայնություն ձեռք չբերվի<ref>{{Cite web|url=http://allturkey.am/wp-content/uploads/2013/01/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%AB-%D6%87-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A8-%D5%8D%D5%A1%D5%B6-%D5%8C%D5%A5%D5%B4%D5%B8%D5%B5%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%AB-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF.pdf|title=Հայաստանի Հանրապետության կարգավիճակի և սահմանների հարցը Սան Ռեմոյի համաժողովի ժամանակ|last=Պապյան|first=Արա|date=|website=|publisher=|pages=31-32|accessdate=}}</ref>։
 
Սան Ռեմոյի կոնֆերանսում կնքվեց նաև Անգլո-ֆրանսիական նավթային համաձայնագիր որով գլխավորաբար Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մեջ էր բաժանվում Մոսուլի նավթային հարստությունը՝ մոտավորապես 4/1-ի հարաբերակցությամբ, շահաբաժինների մնացյալ 5 տոկոսը թողնելով հայազգի գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանին։ Ֆրանսիայի բաժնեմասի և նրան բաժին ընկած նավթի դեպի Միջերկրական ծով փոխադրելու բարենպաստ պայմանների երաշխավորման փոխարեն նախատեսում էր, որ Մոսուլի շրջանը ներառվի Իրաքի բրիտանական մանդատի մեջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books/about/The_Legal_Dimensions_of_Oil_and_Gas_in_I.html?id=LGvmOBBLUYwC&redir_esc=y|title=The Legal Dimensions of Oil and Gas in Iraq: Current Reality and Future Prospects|last=Zedalis|first=Rex J.|date=2009-09-14|publisher=Cambridge University Press|year=|isbn=9780521766616|location=|pages=264|language=en}}</ref><ref>{{Cite news|url=https://www.britannica.com/event/Conference-of-San-Remo|title=Conference of San Remo {{!}} Italy [1920]|newspaper=Encyclopedia Britannica|language=en|access-date=2017-11-25}}</ref><ref name=":0">{{Cite book|url=https://books.google.am/books?id=uyqepNdgUWkC&printsec=frontcover&dq=Historical+Dictionary+of+European+Imperialism&hl=hy&sa=X&ved=0ahUKEwjxxennx9nXAhURJlAKHd2hCtUQ6AEIIzAA#v=onepage&q=Historical%20Dictionary%20of%20European%20Imperialism&f=false|title=Historical Dictionary of European Imperialism|last=Olson|first=James Stuart|date=1991|publisher=Greenwood Publishing Group|year=|isbn=9780313262579|location=|pages=544|language=en}}</ref>։
 
Կոնֆերանսը Գերմանիայից պահանջեց կատարել Վերսալի պայմանագրի ռազմական և փոխհատուցման պայմանները՝ հրաժարվելով մեղմացուցիչ փոփոխություններ մտցնել նրանց մեջ։
 
Նաև ընդունվեց որոշում, որը նպաստեց Անտանտին Ռուսաստանի հետ առևտրի վերականգնման հարցում<ref name=":0" />:
 
1920 թ. Ապրիլի 25-ին ընդունված Սան Ռեմոյի բանաձևը ներառեց 1917 թ. Բալֆորի հռչակագիրը: Այն և Ազգերի լիգայի դաշնագրի 22-րդ հոդվածը հիմնական փաստաթղթերն էին, որոնց հիման վրա ձևավորվել էր բրիտանական խնամակալությունը Պաղեստինի նկատմամբ: Բալֆորի հռչակագրի համաձայն, բրիտանական կառավարությունը ստանձնել էր աջակցել հրեական ազգային տան (օջախի) ստեղծմանը (տես Իսրայել պետության ստեղծում):
 
== Ծանոթագրություններ ==
<references />{{ՀՍՀ|հատոր=10|էջ=169}}
 
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմ]]