«Գյումրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 63.
[[Պատկեր:Emblem, Gyumri.jpg|մինի|Քաղաքի մուտքին տեղադրված հուշարձան Գյումրիի զինանշանով:]]
 
'''Գյումրի''' (ի սկզբանե ''Կումայրի'', հետագայում մինչև [[1840 թվական]]ը՝ ''Գյումրի''<ref>[http://www.gyumricity.am/index.php/hy/gyumri/our-history ԳՅՈՒՄՐԻ - ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԸ XIX ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ]</ref>, [[1840]]-[[1924]] թթ.-ին՝ ''Ալեքսանդրապոլ'', [[1924]]-[[1990]] թթ.-ին՝ ''Լենինական'', [[1990]]-[[1992]]<ref>[http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf ՀՀ բնակավայրերի բառարան, էջ 60]</ref> թթ.-ին ''Կումայրի''), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ [[Հայաստան]]ի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ [[Շիրակի մարզ]]ում, [[Ախուրյան]] գետի ձախ ափին, [[Երևան]]ից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հա։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118, 6 հազար բնակիչ<ref name=HH_mshtakan_bnakchutyuny_2015_hulisi_1-i_drutyamb/>, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մ։ Քաղաքի կարգավիճակ ունի [[1837]] թ․-ից։
 
Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 - 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7&nbsp;°C է, [[հունվար]]ինը՝ - 8&nbsp;°C (նվազագույնը՝ - 35&nbsp;°C), [[հուլիս]]ինը՝ 20&nbsp;°C (առավելագույնը՝ 34&nbsp;°C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ [[երկրաշարժ]]ը տեղի է ունեցել [[1988]] թ. [[դեկտեմբերի 7]]-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել [[1926]] թ. [[հոկտեմբերի 22]]-ին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գյումրի» էջից