«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
1979 թվականի փետրվարի 1-ին Իրան վերադարձավ [[այաթոլլա]] [[Ռուհոլլա Խոմեինի|Խոմեինին]], ով իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և [[1979|1979 թվականի]] [[Ապրիլի 1|ապրիլի 1-ին]] Իրանը հռչակվեց [[Իսլամական հանրապետություն]]: Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն: Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում [[Սուննի իսլամ|սուննիական]] [[Սաուդյան Արաբիա|Սաուդյան Արաբիայի]] առաջնորդությանը:
 
== Հեղափոխության նախադրյալները ==
== Նախապատմություն ==
 
=== Նախապատմություն ===
Իրանի վերջին [[շահ]] [[Մոհամմադ Ռեզա Փահլավի|Մոհամմեդ Ռեզա Փահլևին]] իշխանության եկավ [[1941|1941 թվականին]]՝ երկիր [[Բրիտանական կայսրություն|բրիտանական]] և [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|սովետական]] [[Իրանական օպերացիա|զորքերի մուտքից]] և հոր՝ [[Ռեզե-Շահ Փահլավի|Ռեզա Փահլևիի]] հեռացումից հետո: Նրա կառավարումը իրանում ընդհատվեց [[1953|1953 թվականին]] երբ սրվեցին Ժողովրդական ճակատի (քաղաքական կազմակերպությունների միավորում, որը ներկայացնում էր իրանցի ձեռնարկատերերի և հոգևորականության հետաքրքրությունները) հետ հարաբերությունները: Շարժումը ղեկավարում էր վարչապետ [[Մոհամմադ Մոսադեղ|Մոհամմադ Մոսադեղը]], ով ազգայնացրեց մասնավոր կազմակերպությունների (հիմնականում անգլիական) ձեռքում գտնվող [[Նավթ|նավթահանող]] ընկերությունները: Սրան ի պատասխան [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ-ը]] և [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիան]] բոյկոտեցին իրանական նավթը, իսկ [[1953|1953 թվականի]] [[Օգոստոսի 19|օգոստոսի 19-ին]] [[1953 թվականի իրանյան հեղափոխություն|արևմտյան ուժերի հովանավորությամբ]] իշխանության եկան պրոեվրոպական ուժերը: Մոսադեղը հեռացվեց իշխանությունից և ձերբակալվեց: Շահը վերադարձավ Իրան և վերադարձրեց նավթարդյունաբերությունը նախկին տերերին:
 
Տող 16 ⟶ 18՝
 
Այսպես, 1971 թվականին Պերսեպոլիսում նշվում էր Պարսկական միապետության 2500 ամյակը: Միջոցառմանը հրավիրված էին բացառապես արտասահմանյան հյուրեր, իշխանությունները նրանց հյուրասիրել էին մեկ տոննայից ավել [[Ձկնկիթ|սև խավիար]], այն դեպքում, որ Սիստան և Բելուջիստանում և նույնիսկ Ֆարս երկրամասում (որտեղ տեղի էր ունենում միջոցառումը) երաշտ էր և սովի վտանգ կար: Պետական կառավարման ապարատը կոռումպացված էր: [[1976|1976 թվականին]] շահը որոշեց փոխել ավանդական [[Իրանական օրացույց|իրանական օրացույցը]]: Համբերության վերջին կաթիլը լցվեց, երբ մահացավ Խոմեինու որդի Մուստաֆան: Մահվան պաշտոնական վարկածը սրտի կաթվածն էր, բայց առավել տարածված էր սպանության վարկածը:
 
=== Տնտեսական ճգնաժամը ===
XX դարի 70-ական թվականներին իրանական հասարակությունը մխրճված էր խորը ճգնաժամի մեջ: Խորանում էին երկրի ֆինանսատնտեսական դժվարությունները, որում կառավարող շրջանակները մեղադրեցին միջազգային նավթային ընկերություններին, որոնք խոստացված չափով նավթ չէին արտահանել: 1977 թվականի մարտին սաճը գերազանցեց նախորդ տարվա մակարդակը 30 %-ով, իսկ գներն աճեցին 40 %: Շինարարության ոլորտը՝ որտեղ աշխատում էր գրեթե մեկ միլիոն բանվոր, կատվածահար եղավ: Ավելի մեծ չափերի հասավ կոռուպցիան, գանձագողությունը, պետական միջոցների հափշտակումը:
 
Շահական վարչակարգը անզոր գտնվեց հաղթահարելու երկրի առջև ծառացած տնտեսական և սոցիալական պրոբլեմները, իսկ դժգոհողները հետապնդվում էին: Շահը լայնորեն օգտագործում էր գաղտնի ոստիկանության ՍԱՎԱԿ-ի հզոր ու ծավալուն ապարատը:
 
=== Ընդդիմության ծնունդը ===