«Թբիլիսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: ։Վ → ։ Վ oգտվելով ԱՎԲ
Տող 120.
[[Պատկեր:בנין_עיריית_טביליסי_4540.jpg|մինի|266x266px|[[Թբիլիսիի քաղաքային ժողով]]ի շենքը]]{{Հիմնական|Թբիլիսիի քաղաքապետների ցանկ‎}}
[[Պատկեր:GeorgiaPresidentsPalace2.png|մինի|266x266px|[[Վրաստանի նախագահ|Վրաստանի Հանրապետության նախագահի]] [[Հավլաբարի նստավայր|նստավայրը]] գտնվում է Թբիլիսիի [[Հավլաբար|Հավլաբար հայաշատ թաղամասում]]։]]
Համաձայն [[Վրաստան Սահմանադրություն|Վրաստանի սահմանադրության]] 10-րդ հոդվածի՝ Թբիլիսին հանդիսանում է Վրաստանի Հանրապետության մայրաքաղաքը<ref name="">[http://www.parliament.ge/uploads/other/28/28803.pdf Constitution of Georgia.]{{ref-en}}</ref>։ Այն նշված կարգավիճակին վերահաստատվել է 1995 թվականի փետրվարի 20-ին ''«մայրաքաղաքի մասին Վրաստանի Հանրապետության օրենքի»'' ընդունումից հետո։ Կառավարվում է [[Թբիլիսիի քաղաքային ժողով|քաղաքային ժողովի]] (սակրեբուլի) և [[Թբիլիսիի քաղաքապետարան|քաղաքապետարանի]] (մերիա) կողմից։ Քաղաքային ժողովի նախագահն ու քաղաքապետն ընտրվում են չորս տարին մեկ անգամ՝ ընտրությունների միջոցով։ Ներկայում Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է Դավիթ Նարմանիան, իսկ սակրեբուլիի նախագահը Գիորգի Ալիբեգաշվիլին է։
 
=== Վարչատարածքային բաժանում ===
Տող 132.
* Դիդգոր (დიდგორი)
Շրջաններն իրենց հերթին բաժանված են ոչ ֆորմալ թաղամասերի։ Այդ թաղամասերի մեծ մասը պատմական են, սակայն նրանցից շատերը կորցրել են իրենց առանձնահատուկ տեղագրական սահմանները։ Թբիլիսիի պատմական թաղամասերից մեկը՝ [[Հավլաբար]]ը, գրեթե ամբողջովին բնակեցված է [[հայեր]]ով։ Հավլաբարը մտնում է Իսանի Սամգորի շրջանի կազմի մեջ։ Հավլաբարը կապող օղակ է Իսանի Սամգորի շրջանի և Թբիլիսիի կենտրոնական շրջանների միջև։ Անցյալում Հավլաբարը եղել է Վրաստանի հայ մտավորականության կենտրոնը։
 
 
[[Պատկեր:Vista de Tiflis, Georgia, 2016-09-29, DD 67-71 PAN.jpg|մինի|1096x1096px|կենտրոն|<center>Թբիլիսիի համայնապատկերը</center>]]
Տող 145 ⟶ 144՝
 
=== Կլիմայական պայմաններ ===
Թբիլիսիի կլիման [[Մերձարևադարձային մուսսոնային կլիմա|մերձարևադարձային մուսսոնային]] է՝ [[խոնավ ցամաքային կլիմա]]յի զգալի ազդեցությամբ<ref>{{Cite web|url=http://www.wordtravels.com/Travelguide/Countries/Georgia+Republic/Climate|title=Climate and Weather - climate info and current weather in Georgia Republic|website=www.wordtravels.com|language=en-us|accessdate=2017-09-21}}</ref>։ Բնորոշ են չափազանց տաք ամառները և չափավոր ցուրտ ձմեռները։ Ինչպես [[Վրաստանի մարզեր|Վրաստանի մյուս տարածաշրջանները]], այնպես էլ Թբիլիսին, տարեվերջին դառնում են առատ տեղումների թիրախակետ։ Քաղաքի կլիմայի ձևավորման գործում կարևոր ազեցություն ունեն արևելքից և արևմուտքից՝ [[Ատլանտյան օվկիանոս]]ի մաս կազմող [[Սև ծով]]ից, ներթափանցած [[Գոլֆստրիմ|տաք ծովային հոսանքները]]։ [[Մեծ Կովկաս լեռնաշղթա|Մեծ Կովկասի լեռնաշղթայի]] բարձրաբերձ լեռնագագաթներն իրենց հերթին կասեցնում են [[Ռուսաստան]]ից եկող սառը օդային հոսանքների տարածումը։ Ի տարբերություն մերձարևադարձային մուսսոնային կլիմա ունեցող մյուս քաղաքների՝ Թբիլիսիի կլիմայական պայմանները համեմատաբար ավելի մեղմ են։ Թբիլիսիի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 13.3 &nbsp;° C (55.9 &nbsp;° F)։ Ամենացուրտ ամիսը [[հունվար]]ն է, իսկ ամենաշոգը՝ [[հուլիս]]ը։ Հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է 2.3 &nbsp;° C (36.1 &nbsp;° F), իսկ հուլիսյանը՝ 24.9 &nbsp;° C (76.8 &nbsp;° F)։ [[1882|1882 թվականի]] [[Հունվարի 7|հունվարի 7-ին]] Թբիլիսիում գրանցվել է ամենացուրտ ձմեռը, որի ժամանակ սնդիկի սյունը 0-ից իջել է մինչև -24.4 &nbsp;° C (-11.9 &nbsp;° F)։ Առավելագույն ջերմաստիճանը եղել է 42.0 &nbsp;° C (107.6 &nbsp;° F):
 
Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 495,5 մմ։ Մայիսն ամենատեղումնառատ ամիսն է (միջին հաշվով 77.6 մմ), իսկ հունվարը՝ տեղումների քանակով ամենապասիվ ամիսն է (միջին հաշվով՝ 18.9 մմ): Տարվա ընթացքում ձյուն տեղում է 15-25 օր։ Հորդառատ անձրևն ու ամպրոպը առավելապես բնորոշ են գարնանը։ Թբիլիսիի քամիները մեծամասամբ հարավարևելյան են։
 
 
{{Clear}}
Տող 504 ⟶ 502՝
== Կրթություն ==
{{Հիմնական|Կրթությունը Վրաստանում}}
[[Պատկեր:Tbilisi,_Georgia_—_Tbilisi_State_University Georgia — Tbilisi State University,_I_Corpus%27s_front_view I Corpus's front view.jpg|մինի|268x268px|[[Թբիլիսիի պետական համալսարան]]ի գլխավոր մասնաշենքը]]Վրաստանի խոշորագույն համալսարանը [[Թբիլիսիի պետական համալսարան]]ն է, որը հիմնադրվել է [[1918|1918 թվականի]] [[Փետրվարի 8|փետրվարի 8-ին]]։ Հանդիսանում է [[Հարավային Կովկաս]]ի ամենահին [[բարձրագույն ուսումնական հաստատություն]]ը։ Ամեն տարի համալսարան ընդունվում են ավելի քան 35 հազար ուսանողներ, իսկ դասախոսների և աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 5 հազար անձ։ Թբիլիսիում է գտնվում նաև Կովկասի խոշորագույն բժշկական համալսարանը՝ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը, որը նախկինում եղել է երկրի մայր բուհի բժշկագիտության ֆակուլտետը։ [[2016|2016 թվականի]] տվյալներով համալսարանն ունի մոտ 5000 ուսանող և 203 ասպիրանտ (10 %-ը՝ արտասահմանից): Թբիլիսիի մյուս խոշոր բժշկական համալսարանը Պետրե Շոթաձեի անվան բժշկական ակադեմիան է։
 
Երկրի գլխավոր տեխնիկական համալսարանը՝ [[Վրաստանի տեխնիկական համալսարան]]ն է, որը ևս գտնվում է Թբիլիսիում։ Այն հիմնադրվել է [[1922 թվական]]ին, որպես [[Թբիլիսիի պետական համալսարան|Թբիլիսիի համալսարանի]] պոլիտեխնիկական ֆակուլտետ։ Առաջին դասախոսությունը կարդացել է նշանավոր վրացի մաթեմատիկոս Անդրիա Ռազմաձեն։ 1990 թվականին ստացել է համալսարանի կարգավիճակ։ Վրաստանի մայրաքաղաքի մասնավոր բուհերից նշանավոր են Վրաստանի համալսարանը, Կովկաս համալսարանը և Ազատ համալսարանը։
 
Վրաստանի համալսարանը հանդիսանում է երկրի խոշորագույն մասնավոր բուհը, որն ունի ավելի քան 3500 վրացի և արտասահմանցի ուսանող։ 2005 թվականին հիմնադրված համալսարանը կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ Վրաստանի կրթական ոլորտի շուկայի առաջատարը։ 2010 թվականին համալսարանը ստանալով Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիայի ֆինանսավորումը կարողացավ բարելավել բուհի ենթակառուցվածքները և այն համալրել նոր տեխնիկական սարքավորումներով։Վրաստանիսարքավորումներով։ Վրաստանի համալսարանն ունի նաև բակալավրի և մագիստրատուրայի տարբեր ծրագրեր
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թբիլիսի» էջից