«Էնդհաուզի առեղծվածը»–ի խմբագրումների տարբերություն

#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
(#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ Գիրք}}
'''Էնդհաուզի առեղծվածը''' կամ '''«Ծայրամասի տան վտանգը»''' ({{lang-en|Peril at End House}}), անգլիացի գրող [[Ագաթա Քրիստի]]ի [[դետեկտիվ]] [[վեպ]]ը, գրված [[1932 թվական]]ին։ Այս ստեղծագործությունը չի համարվում Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը, բայց ամենահայտնիներից է։
 
== Սյուժե ==
[[Անգլիա|Անգլիայի]]յի ծովափում հանգստի ժամանակ, [[Էրքյուլ Պուարո]]ն և կապիտան Հասթինգսը ծանոթանում են երիտասարդ և հմայից Նիկ Բակլիի հետ։ Նրա հետ ունեցած առաջին զրույցից հետո Պուարոն ցույց է տալիս Հասթինգսին փամփուշտ, որը խոցել է օրիորդ Բակլիի գլխարկը և պետք է սպաներ նրան։
 
Պուարոն որոշում է պաշտպանել Նիկին և բռնել հանցագործին։ Նա և Հասթինգսը գնում են Նիկի տուն, որը կոչվում է «Էնդհաուզ» («տուն ծայրամասում»)։ Պուարոն բացատրում է նրան ամեն ինչ, իսկ Նիկը խոստովանում է, որ մինչ կատարվածը նրա վրա արդեն կատարվել է երեք մահափորձ, բայց նա չի կարևորել դրանք, կարծելով, որ դժբախտ պատահարներ են եղել։ Պուարոն նախազգուշական քայլեր է ձեռնարկում և խորհուրդ է տալիս Նիկին իր մոտ կանչել իր ընկերուհուն, ու նա կարող է վստահել, որպեսզի պաշտպանի նրան։ Նիկը որոշում է հրավիրել իր զարմուհուն՝ Մեգգի Բակլիին։
 
Երբ նրա մոտ հրավառություն նայելու նպատակով հյուրեր են գալիս, կատարվում է հանցագործություն։ Սկզբում Պուաորն մտածում էր, որ Նիկն է սպանվել, բայց երբ նրանք զննում են դիակը, ապա տեսնում են, որ դա Մեգգին է, ում շփոթել են Նիկի հետ կարմիր գլխարկի պատճառով։
281 469

edits