«Կառուցվածքային բռնություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
physicians անգլերեն հոդվածում
#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կառուցվածքային բռնություն,''' [[Յոհան Գալթունգ]]ին վերագրվող տերմինոլոգիա, որը նա օգտագործել է «Բռնություն, Խաղաղություն և Խաղաղություն փնտրտուք» 1969 թ. հոդվածում: Այն վերաբերում է բռնության այն տեսակին, որով որոշ սոցիալական կառուցվածք կամ հաստատություն կարող է վնասել մարդկանց՝ իրենց առօրյա պահանջմունքները բավարարելու ընթացքում: Ինստիտուցիոնալացված կամ կառուցվածքայնացված չափահասությունը, տարիքը, դասականությունը, էլիտիզմը, էթնոկենտրոնացվածությունը, տեսակայնությունը, ռասիզմը և սեքսիզմը կառուցվածքային բռնության որոշ տեսակներն են՝ ըստ Գալթունգի, ով համարում է, որ այն մարդու հիմնարար կարիքների խուսափելի արժեզրկումն է: Եվ քանի որ այն խուսափելի է, վաղաժամ մահվան ու ոչ անհրաժեշտ հաշմանդամության անխուսափելի պատճառ է դառնում: Այսպիսով, այն սերտորեն կապակցված է սոցիալական անարդարության հետ: Կառուցվածքային բռնությունն ու ուղղակի բռնությունը համարվում են խիստ փոխկապակցված տարրեր, որոնք ներառում են ընտանեկան բռնությունը, գենդերային բռնությունը, ատելության հողի վրա գործած հանցագործությունները, ոստիկանական բռնությունը, պետական մակարդակի բռնությունը, ահաբեկչությունն ու պատերազմը:
«Բռնություն, մտորումներ ազգային համաճարակի մասին» իր գրքում [[Ջեյմս Ջիլիգան]]ը կառուցվածքային բռնությունը սահմանում է որպես մահացության և հաշմանդամության բարձրագույն աստիճան, որոնց տուժողն են նրանք, ովքեր գտնվում են հասարակության ցածրագույն աստիճանում՝ ի համեմատ միջին աստիճան զբաղեցնողների:<br>
==Պատճառ և հետևանքներ==
Չնայած որ կառուցվածքային բռնությունը համարվում է անտեսանելի, այն մի շարք ազդեցություններ ունի, որոնք դրան ակնառու են դարձնում՝ անհատականացվող կառույցները, հարաբերությունները, ուժային դաշտերն ու գաղափարախոսությունները, ներառյալ խտրական օրենքները, գենդերային անհավասարությունն ու ռասիզմը: Ավելին, այս ամենը չեն կիրառվում միայն ցածր դասակարգի համար՝ չնայած որ դրանց ազդեցությունները վերջինիս վրա ավելի ծանր են՝ ներառյալ հիվանդությունների և մահվան ամենաբարձր ցուցանիշները, անգործությունը, անօթևան վիճակը, կրթության բացակայությունը, անզորությունն ու թշվառությունների միացյալ ճակատագիրը: Ողջ սոցիալական կարգի վրա ներգործում է սոցիալական ուժը, բայց այլ խմբերն ավելի շատ անուղղակի ազդեցություն ունեն դրանց վրա՝ ավելի քիչ բռնություն պարունակող գործողություններով հանդերձ:<br>
==Մշակութային բռնություն==
Մշակութային բռնությունը վերաբերում է մշակույթի տեսակետներին, որոնք կարող են կիրառվել՝ արդարացնելու կամ օրինականացնելու ուղղակի կամ անուղղակի բռնությունը և կարող են որպես օրինակ ծառայել կրոնի և գաղափարախոսության, լեզվի և արվեստի, էմպիրիկ գիտությունների և պաշտոնական գիտության կողմից<ref name=":1">{{Cite journal|title=How Old is Human Brutality?: On the Structural Origins of Violence|journal=Common Knowledge|volume=22|issue=1|last=Malešević|first=Siniša|publisher=Duke University Press|year=2016|isbn=|location=|pages=81–104|quote=|via=Academic Search Premier}}</ref>:<br>
Մշակութային բռնությունն ուղղակի և կառուցվածքային բռությունների համար հովանավորչական գործառույթ է ստանձնում՝ ըստ Գալթունգի: Այս տեսակի բռնության ուսումնասիրությունը գերկարևորում է ուղղակի բռնության գործողությունների ու կառուցվածքային բռնության փաստի օրինականացումը և դրանց հանդեպ հասարակության համաձայնությունը<ref>Galtung, Johan. "Cultural Violence," ''Journal of Peace Research'', Vol. 27, No. 3 (Aug., 1990), pp. 291–305</ref>: Մշակութային բռնության մեխանիզմներից մեկն էլ արարքի բարոյական գույնի փոփոխումը «կարմիր/սխալ»-ից «կանաչ/ճշտի» կամ առնվազն «դեղին ընդունելի»-ի<ref>Galtung 1990, p. 292</ref>:<br>
==Առողջապահության մատչելիություն==