«Լևոն Գալչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 17.
Դեկորատիվ-կիրառական արվեստի շարքին են դասվում կահույքը, [[գորգ]]երը, գործվածքները, լապտերները, սկուտեղները, ոսկերչական առարկաները ինչպես նաև հագուստը: Առարկաների գեղագիտական արժեքավորությունը որոշվում է նրանց ձևերի, գծերի, գույնի և նյութերի մշակման հմտությամբ: Կիրառական արվեստի ստեղծագործությունների կառուցվածքը և ձևը կապված են զարդանախշի հետ, որն ընդգծում է առարկայի ձևը և նշանակությունը<ref>{{Cite book |title=Արտասահմանյան արվեստի պատմություն |last=Ներսիսյան |first=Լեմս |year=2003 |location=Երևան |pages=10-15}}</ref>: Լևոն Գալչյանը իր կտորի աշխատանքներում օգտագործել է գունավոր և նախշազարդ տարրեր, թռչունների և կենդանիների գծային քանդակներով ու երկրաչափական պատկերներ, ինչպես նաև կարմիր ֆոնի վրա արված սև երկրաչափական զարդեր: Հավատարիմ մնալով արվեստի ժողովրդական սկզբունքներին՝ հայ վարպետները իրենց աշխատանքներում օգտագործել են բազմաթիվ խաչքարերի հրաշալի զարդաքանդակներ, հնագույն տաճարների հարթաքանդակներ<ref>{{Cite book |title=«Հայաստանն այս օր» լրատուի հավելված |last= Շարաբյան |first=Հովհաննես |year=1976 |pages=3-6}}</ref>, Լևոն Գալչյանը ևս չի հեռացել իր ակունքներից, և կտորի վրա արված դիզայներական լուծումերում շատ հաճախ նկատվում են հայկական արվեստին բնորոշ գունային և նախշային առանձնահատկություններ, որոնք նույնպես միաձուլելով ժամանակակից արվեստի հետ, ներկայացրել է բազմաթիվ ցուցահանդեսների:
 
1980-ական թվականներին Անգլիայում կիրառական արվեստը բուռն զարգացում է ապրել և հասել է իր գագաթնակետին: Վերջին ժամանակներում զգացվում է ամերիկյան ապրելակերպը և դրա հետ մեկտեղ հայտնվում են ավելի ազատ ոճի հագուստներ, առաջանում է կանացի հագուստ առօրյա, երեկոյան և եթերային հագուստներ<ref>{{Cite book |title=Иллюцтрированная энциклопедия мода |first=И.М.Ильинцкой, А.А.Лоцевой |year=1986 |location=Артия |pages=315-321}}</ref>: Այդ բուռն տարիների ընթացքում ստեղծագործել է Գալչյանը, ում աշխատանքներից մի քանիսը համահունչ է եղել ընթացող ժամանակին: Այդ հագուստների ցուցադրությունը տեղի է ունեցել Լոնդոնում: Գալչյանը 2004 թվականին [[Փոլ ՄաքՔարթնի]]ի համաշխարհային շրջագայության համար կատարել է հագուստի մոդելավորման աշխատանքներ, որտեղ երևում է [[բարոկկո]] ոճի ազդեցությունը, որը համադրված է եվրոպական ոճին և միևնույն ժամանակ հակադրված է արևելյան տարրերին: Չնայած աշխատանքներից շատերը արևելյան ավանդական էլեմենտների վրա էին հենված, սակայն կանգ է առել 50-ական թվականների հագուստի ոճային առանձնահատկությունների վրա:
 
=== Բրոնզից պատրաստված իրեր ===
Տող 25.
=== Ուլունքների և բրոնզի համադրությամբ աշխատանքներ ===
 
Մարդուն իր կենցաղում շրջապատում են բազմաթիվ առարկաներ, որոնք զարդարում են նրա տունը, նիստն ու կացը: Մարդիկ ձգտում են այդ կենցաղային առարկաները տեսնել գեղեցիկ, հարմար և ամուր պատրաստված, որպեսզի դրանց թե գործնական և թե էսթետիկական հատկություններից բավականություն ստանան<ref>{{Cite book |title=Interior design |last=Joe |first=Friedman |year=1990 |location=London |pages=56-58}}</ref>:
 
[[Լուսամփոփ]]ի օգտագործումը շատ հնուց չի եկել, այն կիրառվել է 17-րդ դարից սկսած: Սկզբում այն լամպի վրա հագցվող ծածկոցով էր առանձնանում, որն արտացոլում է լույսը՝ միաժամանակ պաշտպանելով աչքերը լույսի անմիջական ներգործությունից: Այն լայն կիրառություն է ունեցել ինտերիերի դիզայնի մեջ և միայն վերջին դարերի ընթացքում կիրառությունից բացի համարվում է գեղարվեստական ձևավորման անբաժան մասը<ref>{{Cite book |title=Les miroirs de Bronze anciens |first=Lèon Anlen;Roger Padiou |year=1989 |location=Paris |pages=7-14}}</ref>: Աշխարհի տարբեր անկյուններում զարգացման առանձնահատուկ շրջան է ձևավուրվում լուսամփոփների համար, հատկապես Անգլիայում 20-րդ դարի վերջին: Լևոն Գալչյանի կատարած լուսամփոփները համարվում են ոչ միայն Անգլիայի, այլև Իտալիայի ժամանակակից արվեստի առանձնահատուկ գործեր: Նրա դիմակ լույսերի հավաքածուն բաղկացած է նուրբ լուսային էֆեկտներից: Լուսամփոփային աշխատանքներում նա կենտրոնացրել է լույսի և ստվերի փոխազդեցությանը, որը երևում է դիմակ լույսերի հավաքածուի մեջ: Նյութերի ընտրությունը կատարել է տեխնիկայի հետ համադրելով: Օգտագործել է թանկարժեք քարեր և այլ քարեր և խեցիներ, [[օբսիդիան]], [[մեղեսիկ]], [[փիրուզ]], [[բյուրեղ]]ներ, [[տպազիոն]], [[նեֆրիտ]] և այլն: Նմանատիպ թանկարժեք քարերից պատրաստված լույսերը առանձնանում են [[ուլունք]]ների շարվածքով, որի չափերը հասնում են 110 սմ-ի:
 
Ուլունքների օգտագործումը և համադրումը ապակե և բրոնզե նյութերի հետ առավել է դարձնում Լևոն Գալչյանի աշխատանքները: Ուլունքները հնագույն ժամանակներում պատրաստվում էին վառարաններում, ցածր ջերմաստիճանի տակ ստացվող ապակե զանգվածից<ref>{{Cite book |title=Հին Հայաստանի ապակին |last=Առաքելյան |first=Բաբկեն |year=1969 |location=Երևան |pages=7-14}}</ref>: Գեղարվեստի հավակնություն ունեցող մետաղե իրերը, ժամանակակից պատրաստված կահույքներից մինչև լամպերը սիրելի են դառնում Անգլիայում, և ստանալով մեծ գնահատական՝ հայտնվում են համաշխարհային ճանաչում ունեցող նորաձևության սրահներում<ref>{{Cite book |title=''The wall street journal Europe'' weekend magazine |year=2001 |location=London |pages=6-9}}</ref>: Առավել հայտնի է «Քրիստիան Դիոր» նորաձևության սրահի մուտքի լույսերը, որոնք Գալչյանը կատարել է հատուկ ուշադրությամբ և մեծ ուժ է ներդրել յուրաքանչյուր ուլունքի հատիկի ճիշտ և համաչափ տեղադրման համար: Ուլունքներից պատրաստված աշխատանքներից մեկը այժմ գտնվում է Մոսկվայի Մետրոպոլիտեն հյուրանոցում: Այն պատրաստված է բյուրեղապակուց և մինչ օրս զարդարում է հյուրանոցի սրահը: Լևոնի աշխատանքներից որոշ լամպեր ամենավաղ նմուշների տպավորություն են ստեղծում, նրա համար ամենավաղ օրինակները ծառայել են որպես նախատիպեր: Հավաքածուի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել բյուզանդիական ոճը<ref>{{Cite book |title=''Suite'' magazine |year=2000 |location=Italia |pages=11-18}}</ref>:
 
== Վերջին տարիներ ==
Երիտասարդ արվեստագետը կյանքից հեռացել է 39 տարեկան հասակում` 2004 թվականի օգոստոսի 27-ին: Գալչյանը այցելել է [[Հայաստան]] 1999 և 2001 թվականներին:
 
Ծնողները Հայաստանում ստեղծել են արվեստի դպրոց և բացել են հիմնադրամ: Այդ հիմնադրամի շնորհիվ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի գյուղ [[Մյասնիկյան]]ում բացվել է Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոց, որտեղ հաճախում են հարակից գյուղերից երեխաներ և ամեն տարի տեղի են ունենում ցուցահանդեսներ և բարեգործական միջոցառումներ: